Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Կորոնավիրուսով վարակվածների 0.7%-ն է կրկին վարակվել Covid-ով, բայց ԱՆ-ն պնդում է՝ բնական իմունիտետը պատվաստմանը խոչընդոտ չէ 10/13/2021   21:14  |  Կորոնավիրուս

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ընդամենը 1885 դեպք։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Փաստենք, որ նույն օրվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսով ընդհանուր առմամբ հիվանդության 268.672 դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի սկզբից մինչ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (առաջին և երկրորդ ՊՇՌ թեստավորման արդյունքների տարբերությունը 90 օր) արձանագրվել է 1885 կրկնավարակի դեպք»,- նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ։

Այսինքն՝ կրկնավարակի թիվը փաստացի հիվանդացածների թվից կազմում է 0.7%, ինչը վկայում է, որ բնական իմունիտետը լավագույնս է պայքարում համավարակի դեմ, սակայն հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը, որով քաղաքացիները աշխատանքի պետք է ներկայանան կա՛մ թեստավորված, կա՛մ պատվաստված՝ հաշվի չառնելով արյան մեջ հակամարմինների քանակը։

Նախարարությանը խնդրել էինք պատասխանել, որ բնական իմունիտետ՝ հակամարմին ունենալու դեպքում արդյո՞ք պարտադիր է պատվաստումը։ Առավել եւս, երբ կրկնավարակի հավանականությունը խիստ ցածր է, ինչին ի պատասխան ԱՆ-ն պնդել է, թե նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար։

«Ապացուցողական բժշկության տվյալներով չկա հակամարմինների սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- գրավոր հայտնել են ԱՆ-ից, սակայն խուսափել ասել, թե պատվաստվելուց հետո ՀՀ-ում քանի անձի մոտ է գրանցվել կորոնավիրուս ու ինչ ծանրության։

Նշենք, որ «Փաստինֆո»-ն ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էր նաեւ տեղեկություն տրամադրել թե կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստվելուց հետո քանի՞ անձ է վարակվել կորոնավիրուսով, քանի՞սն են հոսպիտալացվել, իսկ քանի՞սը՝ մահացել։ Հոկտեմբերի 13-ին ԱՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, թե տվյալներն ամփոփվում են։

«Կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած անձանց շրջանում պատվաստումներ ստացածների վերաբերյալ վիճակագրությունն այս պահին ամփոփման փուլում է»,- ասված է պաշտոնական պատասխանում։

Նկատենք, որ նման պաշտոնական վիճակագրություն տրամադրելու վերաբերյալ գրավոր հարցմամբ ԱՆ-ին դիմել էինք նաեւ օգոստոսին եւ ամիսներ առաջ եւս առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե «պատվաստված և պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված դեպքերի վերաբերյալ վիճակագրությունն ամփոփման փուլում է»։ Ասել է թե՝ անցած 2-3 ամիսների ընթացքում նախարարությանը չի հաջողվել ամփոփել վիճակագրությունը, ինչը ցուցանում է, որ կամ այդ ոլորտում ուղղակի ամենաթողություն է տիրում, կամ էլ ցուցանիշն այնքան մտահոգիչ է, որ առողջապահության նախարարությունն ուղղակի դրանք թաքցնում է հանրությունից։

Այս վարկածի հիմնավորվածության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ պատվաստված անձանց շրջանում ոչ միայն կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, այլ նաեւ մահվան դեպք, ինչի մասին հայտարարել է առողջապահության նախարարն անձամբ։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: 80-ամյա տղամարդը, ըստ նախարարի, կորոնավիրուսից է մահացել՝ պատվաստումից հետո։ Ի տարբերություն նշենք, որ կրկնակի վարակված անձանց շրջանում նման ծանր ելքի մասին առողջապահության նախարարությունն իր գրությամբ չի հայտնել։

Պարտադիր դարձած պատվաստումների շրջանում չի վերահսկվում նաև քաղաքացու առողջական վիճակը։ Բացի նրանից, որ հաշվի չիր առնվում արյան մեջ հակամարմինների քանակը, պատվաստվելով կորոնավիրուսի դեմ, քաղաքացիները նաև որևէ պարտադիր հետազոտություն չեն անցնում։

«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումների և Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ոլորտում գործող նորմատիվ-իրավական ակտերի պահանջների՝ պատվաստումից առաջ որևէ լաբորատոր, այդ թվում՝ իմունաբանական հետազոտություն իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- հայտնել են նախարարությունից։

Իսկ թե այդ դեպքում ինչպես են պարզում քաղաքացու մոտ կա արդյոք պատվաստվելու հակացուցում, թե ոչ՝ ԱՆ-ն չի մանրամասնել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:13 13/10/2021  |  Դատական ռեպորտաժներԿապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներից հետո Փաշինյանի աշխատակազմի աշխատակիցները մի քանի օր աշխատանքի չեն գնացել, վկաներն անկարգությունների ականատես չեն եղել
17:40 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». Վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին
16:10 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսով վարակված մարդիկ մինչև 90 օր ազատված են թեստ կամ պատվաստման թուղթ ներկայացնելու պահանջից. Ռոմելլա Աբովյան
15:58 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍԻրանը թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր.Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի
14:37 13/10/2021  |  ՎերլուծություններՈ՞ւմ շունն է, ի վերջո, սա. Լիլիթ Բլեյան
14:02 13/10/2021  |  ԿորոնավիրուսՉպատվաստված ու թեստ չհանձնած աշխատողները կզրկվեն արձակուրդից և ստաժից
11:56 13/10/2021  |  ԿորոնավիրուսՔննարկում ենք առանց «կանաչ անձնագրերի» ժամանցի վայրեր այցելություններն արգելելու հարցը. Նախագիծն արդեն մշակվել է. Ռոմելլա Աբովյան
11:50 13/10/2021  |  ԿորոնավիրուսԳործատուն իրավունք ունի աշխատողին աշխատավարձ չվճարել. փոխնախարարն ասում է՝ դա աշխատողների համար է
11:29 13/10/2021  |  ԿորոնավիրուսՀայաստանում համաճարակային վիճակը լարված է. Մոտենում ենք վառվող կարմիր գոտուն. Ռոմելլա Աբովյան
11:10 13/10/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1 217 նոր դեպք, 31 մարդ մահացել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]