Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում կայացած միջազգային համաժողովում է հանդես եկել բանախոսությամբ 10/07/2021   20:59  |  ԼՐԱՀՈՍ

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։

 
Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ներկաներին փոխանցելով իր օրհնության խոսքը։

Վեհափառ Հայարապետը, ողջունելով Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած միջկրոնական ու միջմշակութային երկխոսության հերթական համաժողովի մասնակիցներին, Իր  օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչներին և նախաձեռնողներին։

«…Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, առկա կրոնական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ մեր սիրո միությունն է՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Աստծո ամենախնամ սիրո գիտակցումն է փոխըմբռնման հիմքը և համոզումը, որ բոլոր մարդիկ, իբրև Աստծո զավակներ, կրողն են Ամենակալի կողմից շնորհված խաղաղ, ազատ ու անկախ կյանքի սրբազան իրավունքի։ Այս ընկալումներին հակադրվող քայլերն են նեղացնում միմյանց առավելագույնս ճանաչելու և հասկանալու հնարավորություններն ու հորիզոնները, փակում նույն Աստծո կողմից արարված մարդկանց սրտերն ու մտքերը, աչքերն ու ականջները՝ դարձնելով նրանց անտարբեր միմյանց ցավի ու դժբախտության, նեղությունների և համամարդկային հիմնախնդիրների նկատմամբ։ Աստվածատուր այդ սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն թշնամանք ու անհամերաշխություն, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև կրոնական ատելությամբ ու խտրականությամբ։ Մեր եղբայրներից և քույրերից շատերն աշխարհում ամեն օր ենթարկվում են տիրապետելու մոլուցքից, անարդարությունից ծագող բռնության տարբեր դրսևորումների, որոնք ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Ցեղասպանություն վերապրած Մեր ժողովրդի պատմության էջերը գրվել են հաճախ նահատակների ու հավատի վկաների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի  տառապանքներին, քանզի Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ Աստված «մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն երկրի վրա» (Գործք Առաք. 17.26)», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անցյալ տարի մեր ժողովրդին պատուհասած աղետալի փորձությանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին և պատերազմի հետևանքներին։

Ներկայացնելով տիրող տագնապալի իրավիճակը՝ Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց ռազմագերիների խնդրի մասին. «…Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների՝ հակառակ միջազգային հանրության, եկեղեցական կառույցների և մարդասիրական կազմակերպությունների կողմից ազատ արձակման վերաբերյալ հնչող հարատև կոչերի։ Ցանկանում ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունները ոչ միայն ողբերգություն դարձան մեր ժողովրդի, այլև հենց պատերազմը սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի համար, որը նույնպես կրեց մարդկային ծանր կորուստներ: 44-օր տևած արյունալի պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծահարգ Տիար Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ կկարգավորվի Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ագրեսիան Արցախի Մեր զավակների նկատմամբ և նման ոճրագործությունները այլ ազգերի հանդեպ, անտարակույս, խստորեն պիտի դատապարտվեն ողջ միջազգային հանրության կողմից, որպեսզի այդպիսի ողբերգություններ չկրկնվեն ժողովուրդների կյանքում»։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր համընդհանուր գործակցության ու ջանքերի կարիքն է զգացվում՝ բարեկարգելու համար մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, որպեսզի այնտեղ տիրապետող լինի և դեպի երջանկաբեր կարգավորումներ առաջնորդի խաղաղությունը՝ մեր Փրկչի պատգամի համաձայն. «Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք» (Մարկ. 9.49)։

«…Հեշտընթաց չեն փոխըմբռնման ու փոխճանաչողության վրա հիմնված խաղաղության ճանապարհները, բայց միշտ՝ հնարավոր, եթե կան ազնիվ ու մաքուր հոգով համամարդկային բարօրությանը, խաղաղ ու ստեղծագործ կյանքին ծառայելու կամքը, ձգտումը։

Աշխարհի չորս անկյուններում ապրող մեր ժողովուրդի զավակները տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցությամբ լավագույն վկայությունն են բերում մշակույթների և կրոնների երկխոսության, և հավատում ենք, որ միմյանց նկատմամբ ազնիվ եղբայրասիրությամբ ու համատեղ ջանքերով իրականանալու է մարգարեական խոսքը, երբ ազգերն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Ես. 2.4)։

Մենք աղոթում ենք, որ  բացվեն բոլոր մարդկանց սրտերն ու մտքերը՝ մարդկության կյանքի նորոգման համար մարդուն վերահաստատելով Աստծուն արարչակից լինելու իր ճշմարիտ կոչման ու նպատակի մեջ»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի բոլոր ազնիվ ջանքերը հանուն խաղաղության և ժողովուրդների համերաշխության»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 06/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Ֆրանցիսկոս Պապի հետ
23:24 22/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
22:16 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով
20:52 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆորին Սրբությունը իր երախտագիտությունն է հայտնել «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամին՝ տեղահանված արցախցիներին օգնելու և Իզմիրլյան ԲԿ-ում վերականգնողական կենտրոնի ստեղծման համար
18:51 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին
11:13 01/09/2021  |  ԼՐԱՀՈՍՈւսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին. Գարեգին Բ
13:45 23/08/2021  |  Միջազգային լրահոսՀռոմի մոտակայքում 1 եվրոյով տներ են վաճառվում
22:13 21/08/2021  |  ԼՐԱՀՈՍԾանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան․Մայր Աթոռ
20:31 20/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
23:56 27/07/2021  |  Միջազգային լրահոսՎատիկանում սկսվել է՝ կարդինալի մասնակցությամբ վատնման գործով աղմկահարույց դատավարությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]