ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուռը չեն ջարդել, դիմակներով չեն եղել, չեն ծեծել, ասֆալտին չեն պառկեցրել. Արսեն Թորոսյանը՝ դատարանում 10/06/2021 17:24 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին հարցաքննվել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ վկայի կարգավիճակով։
Ցուցմունքում Թորոսյանը պատմեց, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոններում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության, միտումների վերաբերյալ եզրակացություն է եղել, որ մի բան այն չէ։ Բացի այդ՝ Թորոսյանը տեղեկացրեց, որ Թոքաբանության ազգային կենտրոնում ավելի վաղ ևս ՊՎԾ-ն իր լիազորությունների շրջանակներում մի անհաջող մրցույթի մասնակցելուց հետո ցուցաբերել է ոչ հասկանալի վարքագիծ։ Թորոսյանի խոսքով՝ ՊՎԾ աշխատակիցները կոպիտ ձևով ներխուժել են ԲԿ տարածք և մեղադրել ԲԿ տնօրենին, թե իբրև հայտարարվել է մրցույթ տեխնիկական վերանորոգման համար, սակայն տեխնիկան աշխատում է, մինչդեռ, Թորոսյանը նշեց, որ ԲԿ-ն ունեցել է ռենտգեն երկու սարք, որոնցից մեկն էր աշխատում։
Պատասխանելով փաստաբան Հրանտ Անանյանի հարցին, թե ՊՎԾ աշխատակիցների կոնկրետ ո՞ր գործողություններն են ընկալվել որպես ապօրինի ու ագրեսիվ, Թորոսյանը նշեց, որ ագրեսիվ ներխուժել է ասել և այդ ներխուժել բառն օգտագործել է կոնկրետ տնօրենի՝ իրեն հաղորդած զանգից վերցրած, որովհետև ինքը ներկա չի եղել այդ ամենին։ Նրա խոսքով՝ Թոքաբանության ազգային կենտրոնում տնօրենի կաբինետ մուտք է եղել, որտեղ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։
«Բոլորին ասվել է՝ դուրս եկեք, բացի տնօրենից ու այդ ամենը տնօրենի համար եղել է շատ անսպասելի, կարծես, ինքը տեռորիստ է, ուզում են բռնեն, ու դա ինքը բնութագրել է որպես ներխուժում։ Հա, դուռը չեն ջարդել, դիմակներով չեն եղել, չեն ծեծել, բարեբախտաբար, բայց, այնուամենայնիվ, այցը նման ընկալում է ունեցել»,- նշեց Թորոսյանը։
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանն էլ արձագանքեց՝ նշելով. «Չեն ծեծել, բարեբախտաբար. հետաքրքրիր է, ասֆալտին չեն պառկեցրել, պարոն Թորոսյան»։
Ըստ Արսեն Թորոսյանի ցուցմունքի՝ սա ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի օգտագործում է, որը տնտեսական շահ ստանալուն է միտված եղել, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածությանն այս ամենին, Թորոսյանը նշեց, որ որևէ նման տվյալ չունի, համոզված է՝ ՊՎԾ աշխատակիցները մինչև վերջ մոլորեցրել են Սանասարյանին։
Թորոսյանի ցուցմունքից հետո դատական նիստը հետաձգվեց։ Նախագահող դատավորը հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը դիմում է ներկայացրել՝ խնդրելով թույլատրել մեկնել ՀՀ-ից, ինչը բավարարվել է։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ ժամը 10.30-ին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով մեղադրյալները չորսն են. Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ