Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Վարչապետ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հայտարարություններով 10/05/2021   18:10  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյայնն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու  Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սպասված և մշտապես ցանկալի հյուր է Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության դերի և մակարդակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարի այս այցելության նպատակներից էր ամփոփել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահությունը:

Ինչպես տեղյակ եք, 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020թ. անցկացվելիք 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էինք ստանձնել այդ կարևոր դերակատարումը, սակայն, ցավոք պետք է նշել, որ Երևանի գագաթնաժողովին ընդունված մեր կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր և ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել:

Մենք կարևորում ենք կազմակերպության հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովի պատշաճ պատրաստումը և անցկացումը: Հայաստանը որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը: Այսօրվա հանդիպմանը Գլխավոր քարտուղարի հետ մենք անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի և առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:

Հայաստանը երախտապարտ է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին 2020 թվականի  աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք,  տիկին Գլխավոր քարտուղար,   դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:  Հայաստանի կառավարությունը շնորհակալ է Գլխավոր քարտուղարին սույն թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Սա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, հատկապես, ֆրանսերեն լեզվի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և բուհերում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է  նաև Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը:  Շնորհակալություն:  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո - Շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ, ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, այն քաղաքում, որտեղ ես ընտրվեցի գլխավոր քարտուղար: Ես առանձնահատուկ կախվածություն ունեմ այս երկրից մի շարք պատճառներով: Հայաստանի համար ծայրահեղ դժվարին պատերազմական և համաճարակային իրավիճակում մենք խոսել ենք հեռախոսով, սակայն ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես  գործող նախագահող, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մենք, իհարկե, Փարիզում էլ ենք հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց դրանից հետո շատ բաներ են տեղի ունեցել և աշխարհում, և այս երկրում, ուստի, նախ և առաջ, ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Մեր կազմակերպության համար պատիվ էր, որ կարողացանք դիտորդներ ուղարկել այդ ընտրությունների համար: Նրանք զեկուցել են ինձ: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցությանը, ապա մենք շատ հետաքրքրված ենք գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ և ֆրանկոֆոն մյուս երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում: Միասին խորհրդակցում ենք դեսպան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Սա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք  խոսում են ֆրանսերեն:

2021թ. Ֆրանկոֆոնիան սակայն միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների համար ֆրանսերենը համատեղ լեզու է, բայց նախ բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ: Այսօր կոմպլեքսներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերեն լեզվին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր: Հայաստանը մեծապես նպաստում է մեր կազմակերպության գործունեությանը, ևս մեկ անգամ շեշտեմ, այնպիսի իրավիճակում, որը բավականին դժվարին է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, դրա մասին քիչ առաջ վարչապետի հետ քննարկեցինք, շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է, Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ: Մենք պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Եվ, բնականաբար, վարչապետը մնում է գործող նախագահող մինչև հաջորդ գագաթնաժողովը կկազմակերպվի, որը պետք է, որ Թունիսում կազմակերպվի մոտ մեկուկես ամիս անց: Ուստի կապի մեջ ենք մնալու վարչապետի հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին՝ Թունիսին:

Պարոն վարչապետ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հյուրընկալության համար, հայերի հյուընկալության համար: Իսկապես, մենք մեզ տանն ենք զգացել ժամանելու պահից և Ձեզ կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:09 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
10:01 05/10/2021  |  ՄամուլԼուրջ ընդհարում են ունեցել Արշակ Կարապետյանը եւ Արմեն Աբազյանը. Վերջինս ավելի ուժեղ է գտնվել
23:59 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուս օլիգարխը Հայաստանում հավակնում է 4-րդ մետաղական հանքին
23:22 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Ինգրիդա Շիմոնիտեն ներկա են գտնվել ՀՀ անկախությանը և հայ-լիտվական հարաբերություններին նվիրված համերգին
22:51 04/10/2021  |  ԱնցուդարձՀեղափոխություն անելու իսկական ժամանակը. Տելեգրամյան ալիքներում կատակում են
20:51 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Լիտվայում պատասխանել է փորձագետների՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի
14:41 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍԼիտվան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. Վարչապետը հանդիպել է Սեյմասի նախագահին
14:13 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
13:30 04/10/2021  |  Միջազգային լրահոսԲաքուն հայտարարում է Հայաստանից «հուսադրող ազդակներ» ստանալու մասին
13:20 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎիլնյուսում Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]