Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել․Սարգսյան 10/01/2021   19:05  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անցկացնում է «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողով, որը կազմակերպել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ միասին: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանի ելույթը «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ կարող ենք անել մենք» թեմայով
Հարգարժա՛ն դոկտոր Շռապել,

Հարգելի՛ կուսակցական ընկերներ,

Հարգելի՛ լրագրողներ,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և անձամբ Ձեզ, պարո՛ն Շռապել, թե՛ այս նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության համար, թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության համար հուսալի և արդյունավետ գործընկեր հանդիսանալու համար։

Օգտվելով առիթից` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքական կուսակցություններին մաղթում եմ հաջողություններ նոր կառավարություն ձևավորելու գործընթացում:
Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ` քննարկելու թե՛կուսակցության հետագա անելիքները, թե՛ երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները։

Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։

Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգայինից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ։

Թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ, Ազգային ժողովում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել։ Ուստի, պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը և եթե անհրաժեշտություն լինի` նաև բացառապես խորհրդարանից դուրս:
Խոսելով արդարության ճգնաժամի մասին՝ ուզում եմ շեշտել, որ այն թե՛ ներքաղաքական է, թե՛ տարածաշրջանային:
Անարդար է, երբ պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին։
Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, «խաղաղասիրական» օրակարգ։
Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին։

Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում:

Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտերում։

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:

Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ։

Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ`հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։

Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել` մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան։

Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային։

Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։
Մենք հո՞ խելագար չենք:

Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։

Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը:

Այսօրվա միջոցառումը նվիրված է մեր կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին։

Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։

Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։

Նույն առաքելությունը մենք ունենք այսօր, և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։
Մեր կուսակցության համար այլևս գերակա է իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման և հզորացման ուղղությամբ, ինչը, ըստ իս, առաջնահերթ է հետևյալ վեց հիմնական ուղղություններով՝
1. կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում,
2. տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3. կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4. կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5.կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6.ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:

Կուսակցության կազմակերպական ուժի մեծացման տեսակետից հատկապես առաջնահերթ նշանակություն ունեն, իմ կարծիքով, առաջին երեք ուղղությունները:

Իհարկե, ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը լրացուցիչ քննարկումների, մշակումների, մանրամասն ծրագրերի և իրականացման ճանապարհային քարտեզի անհրաժեշտություն ունի։

Վստահ եմ, որ մեր աշխատաժողովը, դրան հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև այս տարվա վերջին նախատեսվող ՀՀԿ համագումարը կնապստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի:

Հաջողություն եմ մաղթուն այս աշխատանքներին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Շռապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին` մեզ օժանդակելու, մեզ աջակցելու համար, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղված մեր պայքարը:

Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, և ի հարկե, մասնակցելու հետագա քննարկումներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:55 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՋախջախված բանակով ի՞նչ պատերազմ, մենք հո խելագար չենք.Սերժ Սարգսյանը՝ նոր պատերազմի մասին
18:18 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը.Սերժ Սարգսյանը՝ Ալիևին
18:03 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍ Պատեհ պահի պատրաստ կլինենք պայքարը շարունակել բացառապես խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան
12:48 26/09/2021  |  ՄեկնաբանությունՍերժից մինչև Նիկոլ. Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի անպատժելիության բանաձևը. Համբարյան
09:52 23/09/2021  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը. «Ժողովուրդ»
14:04 21/09/2021  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում. նա այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին
10:13 21/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱնկախության սերնդի ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն այսօր հալածվում է գործող ապազգային իշխանությունների կողմից. Սերժ Սարգսյան
13:25 16/09/2021  |  ԼՐԱՀՈՍԴատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ «Գռզո»-ի
21:28 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստ
11:24 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի դատավոր Սերգեյ Սահակյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]