Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Իրավապահները պաշտպանում են ադրբեջանցիների ոչ թե Շուռնուխի բնակիչների շահերը.փաստաբան 08/28/2021   10:46  |  ԼՐԱՀՈՍ

Իրավապահներն ամեն կերպ չեն ցանկանում քրեական գործ հարուցել Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստի առթիվ, լսել շուռնուխցիներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հանձնվել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են նախ առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ: Փաստաբանները սույն որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել է:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նշելով, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից: Մասնավորապես, ըստ դատախազության, դատարանը չէր կարող անդրադառնալ այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների գնահատումը, թեև փաստաբանի դիտարկմամբ, նյութերի շրջանակներում առանձնապես տվյալներ ձեռք չեն բերվել, նյութերի շրջանակներում խոսք է գնում միայն վարչապետի հայտարարության, Վարչատարածքային բաժանման մասին օրենքից և Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության դրույթներից մասին, այլ նյութեր չեն նախապատրաստվել, որ ապացույցի գնահատման հարց լինի: Բացի այդ՝ դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով որևէ խոսք չկա ներկայացված, թե ինչու են համարում հիմքերը բավարար՝ քրեական գործ չհարուցելու համար, ինչ կապ ունի Վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

«Իրականում չեն համարձակվում ասել, որ սա ՀՀ տարածք չէ, բայց իրավական հիմքերը՝ տարածքային ենթակայության իմաստով, բերում են դրան: Այսինքն, ըստ էության, չեն ընդունում, որ այդ տարածքները ՀՀ տարածքին են պատկանում, որտեղ ադրբեջանցիներն ապօրինի գործողություններ են կատարել: Նույնիսկ եթե այդ տարբերակն ընդունելի լիներ, իսկ մենք դա միանշամնակ չենք ընդունում, ամեն դեպքում հանցագործությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների դեմ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ինչը հիմք էր քրեական գործ հարուցելու: Բայց քար լռություն է »,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ թվում էր, թե առաջին ատյանի դատարանի որոշումից հետո մի քիչ ավելի երկար կմտածեն ինչ-որ բան անելուց առաջ, բայց դատախազությունն անդրդվելի է, բողոք է ներկայացրել դատարան, ամեն կերպ չեն ցանկանում այդ քրեական գործը հարուցել, չեն ցանկանում լսել շուռնուխցիներին, թե ինչ հանգամանքներում, ինչ սպառնալիքների ներքո են մարդկանց հեռացրել իրենց տներից, ինչ վնասներ են կրել:

Իսկ թե ինչու են իրավապահ մարմինները զերծ մնում քրեական գործ հարուցելուց և պատշաճ քննություն իրականացնելուց, ապա Խուդոյանի դիտարկմամբ՝ հետագայում հարց պետք է բարձացվեր, թե ում մեղավորությամբ է այդ ամենը տեղի ունեցել, որովհետև, եթե ԶՈՒ-երը չեն հսկում այդ տարածքը կամ իրավասու մարմինները չեն զգուշացնում բնակիչներին՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին՝ ադրբեջանցիների հետ անձնապես խոսելու, բնականաբար, մարդիկ կհայտնվեն, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Փաստաբանը գտնում է, որ քննություն իրականացելու դեպքում կամ կուղղվեն դեպի բանակի ղեկավարություն, կամ քաղաքական ղեկավարություն, որոնք անգործության են մատնված եղել, այդ իսկ պատճառով էլ զգուշավորություն են ցուցաբերում:
«Արդյունքում ստացվում է, որ պաշտպանում են ադրբեջանցիների շահերը, ոչ թե Շուռնուխի բնակիչների»,- նշեց Խուդոյանը:


Փաստաբանը պարզաբանեց, որ չգիտի՝ իրականում սպայական կազմը հանձնարարություն ստացե՞լ է այդ տարածքնբերում անվտանգություն ապահովելու, թե ոչ, կամ իրավապահները հանձնարարություն ստացել են՝ նրանց տարհգանելու, թե ոչ, բայց աներկբա է, որ ՀՀ-ում ինչ որ մեկը պարտավոր էր մեր տարածքների բնակիչների անվտանգությունն ապահովել, պետք է հասկանալ, թե ում պատասխանատվությունն է դա և ով է թերացել իր պարտականությունների կատարման մեջ:

Փաստաբանի խոսքով՝ առաջնահերէ խնդիրն այն է, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ ենթադրաբար ադրբեջանցի զինված խմբերի կողմից և մեր դատախազությունը բացարձակապես մտահոգված չէ՝ շուռնուխցիներին լսելու հարցում: Նշենք, որ անգամ նյութերի նախապատրաստման ընթացքում շուռնուխցիներն անգամ բացատրություն չեն տվել:

Ինչ վերաբերում է հետագայում ՄԻԵԴ դիմելուն, փաստաբանը նշեց, որ դատավարական առումով որպես անձ շահագրգիռ կողմ չեն հանդիսանում, ուստի՝ այդ առումով վիճալի է՝ կարող են ՄԻԵԴ դիմել, թե ոչ: Բացի այդ՝ կառավարության կողմից ևս մատնանշվել է միջազգային իրավական բոլոր գործիքներով Ադրբեջանի դեմ պայքարելու ուղղությունը, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, կարծես թե, ներպետական գործընթացներն այդ ուղղություններին չեն համապատասխանում:

«Հարց է առաջանում՝ այդ ուղղություններն իրականություն է, թե ոչ: Եթե իրականություն է, ինչու չեն ներպետական ատյաններում այդ հարցը լուծում»,-նշեց նա՝ հավելելով, որ կասկած է առաջանում նաև առ այն, որ միջազգային ուղղության հռչակումն էլ արհեստական է:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:38 11/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿան նախադեպեր, որ նույնական պայմաններում այլ մոտեցում է եղել. Խուդոյանը՝ Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին
16:32 30/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՁեզ այս պրոցեսների մեջ ներքաշած անձինք այսօր լքել են Ձեզ. Խուդոյանը՝ դատավորին
20:59 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ գլխավոր դատախազը պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը. Խուդոյան
17:14 25/06/2020  |  ՄեկնաբանությունՄենք իրավունքով ենք հետաքրքրված, ոչ քաղաքականությամբ, քանի դեռ քաղաքականությունն ինքը չի սկսում հետաքրքրվել դատական պրոցեսներով. Խուդոյան
15:23 23/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը ձգձգվում են ՀՔԾ-ի պատճառով. Խուդոյան
12:26 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դատարանն արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գտնվել ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է». Քոչարյանի պաշտպան
16:16 15/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԿալանավորումը գրավով փախարինելու մասին միջնորդության մերժումն անհիմն է, իսկ անձնական երաշխավորության միջնորդության մերժումը պատճառաբանված չէ․պաշտպանը ներկայացնում է վերաքննիչ բողոքը
21:11 11/05/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանի չի ցանկացել, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն փաստաբաններին
19:06 08/05/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄենք արժանի հակահարված չստացանք. Առարկությունները տեղին չէին. Հովհաննես Խուդոյան
15:00 13/04/2020  |  ՄեկնաբանությունՌոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ կարող է դատավոր Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]