ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեզ այս պրոցեսների մեջ ներքաշած անձինք այսօր լքել են Ձեզ. Խուդոյանը՝ դատավորին 03/30/2021 16:32 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Մարդիկ, որոնք պատասխանատու են այս պրոցեսի համար, ինչ-որ լծակներով, ազդեցությամբ կամ սպառնալիքներով փորձել են Ձեզ ներքաշել այս պրոցեսների մեջ՝ այսօր լքել են Ձեզ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Անկեղծ չեմ ցանկանում, որ Դուք մտածեք, որ մենք ցանկանում ենք Ձեզ վիրավորել կամ նեղացնել՝ ինչ -որ բանով։ Ի վերջո՝ ՍԴ որոշումը նախ և առաջ Ձեր վիճակն է բարելավում, որովհետև այս պրոցեսը, որն ընթացել է այսքան երկար ժամանակ և այսքան ապօրինի, հնարավորություն է տվել իրավական ճանապարհով փակել»,- նշեց Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին չէր ներկայացել մեղադրող կողմը։ Մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ հայտարարելով, թե ՍԴ որոշմանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը՝ մինչև ապրիլի 2-ը։ Մինչդեռ՝ պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատարանը պարտավոր էր դադարեցնել քրեական հետապնդումը ՍԴ որոշումից հետո։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատախազների բացակայությանը, ընդգծեց, որ այդ մարդիկ՝ մեղադրողները, որոնք հեղինակել են մեղադրանքը, որոնց պարտականությունն է հետևել ՀՀ-ում օրենքի գերակայությանը, որոնց պարտականությունն է հետևել, որ ՀՀ-ում ոչ մի անմեղ մարդ քրեական հետապնդման չենթարկվի, ունենալով ակնհայտ հիմք մեղադրանքից հրաժարվելու, այս դատական նիստին չեն ներկայացել՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով։
Փաստաբանի խոսքով՝ եթե պաշտպանական կողմն ունենար միջնորդություն, որը ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կունենային՝ կներկայանային դատական նիստին և կխնդրեին դատարանից այդ ժամանակը։ Ըստ Խուդոյանի՝ դատախազները շատ լավ գիտակցելով, որ իրավական այլ գործիք չունեն մեղադրանքից հրաժարվելու, ամբողջ պատասխանատվությունը փորձել են թողնել դատավորի վրա։
«Այստեղ Դուք նեղանալու տեղ ունեք, որովհետև իրենց պարտականությունն է հրաժարվել իրենց ապօրինի մեղադրանքից, հետո միայն դատարանի պարտականությունն է սեփական վարույթով սեփական նախաձեռնությամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Այս գործողություններով իրենք Ձեզ ցանկանում են դրդել կատարել մի արարք, որը քրեորեն հետապնդելի է։ Դուք քրեական իրավունքով մասնագիտացված բազմաթիվ տարիների մասնագիտական փորձ ունեցող դատավոր եք, շատ լավ պատկերացնում եք նման արարքի քրեաիրավական գնահատականը։ Ձեզ խնդրում ենք՝ տուրք չտալ նման վարքագծին»,- նշեց Խուդոյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածը՝ այն համարելով ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այսինքն՝ դատարանը պետք է այդ հոդվածի մասով դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճի վարույթը, մինչդեռ դատախազները չէին ներկայացել դատական նիստին՝ միջնորդելով այն հետաձգել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ