Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Արցախի հարցում ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան 08/20/2021   23:29  |  ԼՐԱՀՈՍ

1998-2008 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացիկ և հնարավոր զարգացումների վերաբերյալ հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.

«Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:

 
Առաջին վտանգավոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարվում Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց դեպի զուտ Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգին։ Սրա արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձևավորվում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնված են երեք փաստարկումների վրա. ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագա:

Սա գերիշխող ընդհանուր տրամադրությունն է արևմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մասամբ նաև Ռուսաստանի մոտ:

Ներկայում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ Արևմուտքը ցանկանում է հարցի հնարավորինս շուտ լուծում, հետևաբար առատաձեռն ֆինանսական օգնություն է առաջարկում հայկական կողմին՝ գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգուցալուծման: Պարզապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ մի փոքր կաշկանդված է, քանի որ նա, կամա թե ակամա, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի դրույթների կիրառման և՛ միջնորդի, և՛ երաշխավորի դերը: Այդ առումով մանևրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղաղության համաձայնագիրը, որ Ադրբեջանը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, որն իր պատկերացմամբ՝ ներառում է Ղարաբաղը, կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրանք, ովքեր քվեարկել են նրա կամ ընդդիմության օգտին, չեն որոշում Արցախի ճակատագիրը: Արցախի ճակատագիրը կանխորոշված է՝ այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անկախության կայծը, մեր հողն ու ջուրը, արյունը, մեր ինքնությունը:

1994-ի մայիսի 12-ի զինադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը՝ անկախ դիվանագիտական լեզվից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցություններում՝ անկախություն, ինքնորոշում, կամ մտել են «դե ֆակտո և դե յուրե» բառախաղի մեջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջո մի օր Արցախը դե յուրե կվերադառնա Հայաստան:

Ես կարծում եմ՝ այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց և բարձր ամբիոնից հայտարարի՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի և հաստատի որևէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:

Սա անմիջապես կփոխի ազգային տրամադրությունը, հստակ ուղերձ կուղարկի Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ մեր իրավունքներն ու երկիրը պաշտպանելու մեր վճռականության մասին:

Բայց այս դիրքորոշմանը արժանահավատություն և կենսունակություն հաղորդելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ իր առաջիկա քայլերի և քաղաքականության համար:

Նախ, հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և մեր տարածաշրջանի նկատմամբ արևմուտքի և արևելքի արտահայտած այնքան հաճախ հակասական հետաքրքրությունները՝ Հայաստանը, պահպանելով Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, անհրաժեշտության դեպքում՝ առավել խորացնելով, պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականությանը։ Այսօր Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ չօգտվելու իր ազգային խնդիրներն առաջ տանելու համար ընձեռված բոլոր հնարավորություններից, նույնիսկ, եթե այդ բևեռների միջև հարաբերությունները շատ լարված են։

Երկրորդ, Հայաստանը պետք է միանշանակ հաստատի, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։

Երրորդ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ընդունում է, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գաղափարը միայն, եթե այն ներառի հետևյալ դրույթները․ 1) Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր, 2) Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան, 3) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում, 4) Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։

Հայկական բանակի մարտունակությունը չափազանց կարևոր է: Բայց դրա օգտակարությունը սահմանափակվում է ադրբեջանական ոտնձգությունները զսպելու կարողությամբ: Այսօր բանակը չի լուծելու և չի կարող լուծել մեր առջև ծառացած գերակա խնդիրները: Դա կարելի է անել միայն արդյունավետ դիվանագիտական ջանքերի միջոցով։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:22 20/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին Մեծ Թաղեր գյուղում
22:06 20/08/2021  |  Քրեական խրոնիկոնՊատերազմի առաջին իսկ օրը հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցը, ջնջվել տեղեկությունները. Արցախի դատախազությունը հարուցել է քրեական գործ
14:39 18/08/2021  |  ԼՐԱՀՈՍՊատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն. Արցախի ԱԺ նախագահ
12:02 18/08/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդի կրակոցներից Արցախում հրդեհ է բռնկվել. ադրբեջանցիները կրակել են նաեւ հրշեջ մեքենայի ուղղությամբ
19:56 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդը կրակելով երկու խնդիր է լուծում՝ ցույց տալ, թե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց դերը, մյուս կողմից էլ՝ խուճապ առաջացնել հասարակության շրջանում. Մետաքսե Հակոբյան
19:51 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍՋրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
19:27 16/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱնընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնա. Բեգլարյանը Ալիևին
18:58 16/08/2021  |  ԼՐԱՀՈՍՋրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
17:13 14/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱսկերանի Իվանյան համայնքում երկու թաղամաս է կառուցվում. բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներ են ընթանում
14:16 14/08/2021  |  ԼՐԱՀՈՍՌուս խաղաղապահները արցախցի երեխաների համար «երիտասարդ մարտիկ» խորագրով պարապմունք են կազմակերպել.ՌԴ ՊՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]