Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Անմարդկային պայմաններ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Կորոնավիրուսային բաժանմունքում. ՄԻՊ 08/19/2021   21:45  |  Մեկնաբանություն

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:

 
Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև Կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:

Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:

Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:

Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են:

Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։

Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

Չնայած դրան, Դատապարտյալների հիվանդանոց Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի այցի ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:

Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:

Պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործող ազատությունից զրկված անձինք չեն մեկուսացվում հիմնարկի կարանտինային բաժանմունքում և անմիջապես տեղաբաշխվում են համապատասխան բաժանմունքում:

Անթույլատրելի է, որ կարանտինային բաժանմունքը շահագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, ինչի հետևանքով նաև չի ապահովվում քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց՝ 14-օրյա կանխարգելիչ մեկուսացումը։

Այցի պահին կարանտինային բաժանմունքում պահվել է կալանավորված անձ, որը մեկուսացված է եղել տևական ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտի մուտքի հարևանությամբ տեղադրվել է սանիտարական մշակման տնակ, որն ապահովված է ջրամատակարարմամբ, կոյուղով, լոգարանով, լվացարանով և այլ անհրաժեշտ պարագաներով՝ բժշկական անձնակազմի մուտքի և ելքի ժամանակ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն այցի պահին արձանագրվել է, որ այն չի շահագործվում:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման կապակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տարածք մուտք գործելիս ջերմաչափում և կանխարգելիչ այլ միջոցառումներ չեն իրականացվում:

Ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումները պարբերական բնույթ չունեն: Ազատությունից զրկված անձինք ջերմաչափվում են՝ ըստ անհրաժեշտության և բժշկական ցուցումի:

Հիմնարկի տարածքում թերություններով են իրականացվում նաև վարակի կանխարգելման այլ միջոցառումներ: Այսպես, այցի ընթացքում արձանագրվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական շենքում աշխատակիցների մեծ մասը դիմակներ չեն կրում, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, չի իրականացվում ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Դիմակներ չեն կրել (կամ կրել են ոչ պատշաճ ձևով) նաև բժշկական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:

Քրեակատարողական հիմնարկի որոշ բաժանմունքների միջանցքներում առկա չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ: ՔԿՀ-ի մուտքին հարակից և ռեժիմային գոտու պատերին ամրացված ախտահանիչ հեղուկով դիսպենսերները եղել են դատարկ:

Պարզվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական դիմակներ տրամադրվում են հիմնարկից դուրսբերման դեպքում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում) համալրված է եղել ախտահանիչ նյութերով, քլորով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայողներին դրանց հասանելիությանը, ապա նրանք օգտվելու հնարավորություն չեն ունեցել ստորաբաժանմանը հատկացված ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներից:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աշխատակիցներին ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներով ապահովելու ուղղությամբ:

Քրեակատարողական հիմնարկի տարբեր բաժանմունքների միջանցքներում և բժիշկների աշխատասենյակներում փակցված են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական պաստառներ:

Ստորաբաժանումում առկա են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի արագ ախտորոշիչ թեստեր, որոնք օգտագործվել են՝ ըստ անհրաժեշտության: Առկա է եղել երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ չորս պացիենտի թթվածնով ապահովելու համար:

Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:

Դրանից բացի, Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վիճակի առնչությամբ Պաշտպանի մանրամասն արձանագրած խնդիրները և լուծման առաջարկները արտացոլված են նաև խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն հայտարարությունը հրապարակում է այն պատճառով, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակը նորից մտահոգիչ աճի միտումներ է ցույց տալիս երկրում:

Իսկ նկարագրված անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները ոչ միայն չեն ապահովելու վարակի արդյունավետ կանխարգելումը, այլ ստեղծում են վարակի տարածման ռիսկեր, առավել ևս, որ ներկայում կան բուժում ստացող մարդիկ:

Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում»,- տեղեկացնում է Թաթոյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:32 19/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը 3 զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթ է սկսել
12:35 19/08/2021  |  ԼՐԱՀՈՍՏեղ համայնքի բնակչի վարկով գնած 120 ոչխարը պատերազմից հետո ադրբեջանցիները այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները.ՄԻՊ
17:55 18/08/2021Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց ոստիկանները տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, նվաստացրել 3 կանանց արժանապատվությունը. ՄԻՊ
22:33 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍԲժշկական օգնության և սպասարկման կոպիտ խախտումներ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. ՄԻՊ
12:56 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով. ՄԻՊ
10:56 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հավաստող տեսանյութ
23:22 16/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. ՄԻՊ
23:20 13/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից. ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին
19:03 12/08/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է աջակցել ՀԿ-ների կարողությունների զարգացմանը. Պաշտպանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի քննարկումը Կապանի և Գորիսի ՀԿ-ներիի հետ
15:45 12/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱնվտանգությունից մինչև կանանց աշխատանքով ապահովելու հարցեր. Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]