ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը տանում են դեպի մասնատում. Արման Աբովյան 08/18/2021 19:13 | Քաղաքական
Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով ապաշրջափակման գաղափարը, Հայաստանը տանում են դեպի մասնատում.Այս պահին բոլոր միջպետականև միջկառավարական քննարկումներն, ըստ իս, միտված են սահմանին առկա լարվածությունը նվազեցնելուն: Ռուսաստանին բնավ ձեռնտու չէ ներքաշվել նոր պատերազմական իրավիճակների մեջ, նա փորձում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով վերահսկել տեղի ունեցող գործընթացները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում վերսկսել են Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, երեքշաբթի կայացած նիստում ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները եւ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Արման Աբովյանն ընդգծեց, որ աշխատանքային խումբը հիմնականում զբաղվում է ճանապարհների ապաշրջափակման հարցով, ինչն այս պահի դրությամբ ձեռնտու չէ հայկական կողմին.
«Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ իրենք դա չեն դիտարկում որպես տարածաշրջանի ապաշրջափակում կամ որոշակի տնտեսական գործողություններ, այլ գնահատում են իրենց զավթողական և Հայաստանի մասնատման ծրագրի ընդամենն առաջին փուլ: Սրա մասին նաև անթաքույց հայտարարել էր Ալիևը, երբ ասել էր, որ իրենց նպատակը փուլային է: Ամենազավեշտալին այն է, որ քոչվոր ցեղը կարծիք է արտահայտում, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պապական հողեր», այն պարագայում, երբ իրենք մեզանից շատ լավ գիտեն, որ քոչվոր են»,-ասաց Աբովյանը և ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով ապաշրջափակման գաղափարը, Հայաստանը տանում են դեպի մասնատում.
«Ռուսաստանը սա շատ լավ հասկանում է, ինչպես տեսնում եմ, նրա նպատակն այս պարագայում ընդամենը լարվածության նվազումն է, բայց սա էլ արդեն արդյունավետ չէ, սա էլ է ռուսական կողմը հասկանում, այստեղ պարզապես նյարդերի պայքար է և ժամանակի ձգում: Ռուսները ցանկանում են բոլոր գործընթացներն իրենց վերահսկողության տակ պահել, քանզի հասկանում են, որ Հայաստանի մասնատումը հետագայում սպառնալիք է դառնալու Հյուսիսային Կովկասին: Այստեղ խնդիրն այն է, թե որքանո՞վ են վճռական Հայաստանի իշխանությունները, նրանք պետք է ձերբազատվեն վարդագույն երազանքներից, սթափ գնահատեն իրավիճակը և պարզապես պայմաններ դնեն՝ եթե եռակողմ համաձայնագրի կետերը չկատարվեն, ճանապարհների ապաշրջափակման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Աբովյանը:
Վերջինիս դիտակմամբ՝ ռուսական կողմին ձեռնտու չէ ճանապարհների ապաշրջափակումն այն ֆորմատով, որն այսօր ձևավորվել է տարածաշրջանում, նա փորձում է վերահսկել գործընթացները և փորձում է խուսափել լայնամասշտաբ պատերազմից.
«Ռուսաստանի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանում իշխանության, նրանց համար կարևոր է, որ հայկական գործոնը չթուլանա և դուրս չմղվի, որովհետև որքան թուլանում է հայկական գործոնը, այնքան թուլանում է ռուսական գործոնը, դրա հետ մեկտեղ անկայունությունը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս»,-ասաց Աբովյանը:
Զրուցակիցը նաև արձանագրեց, որ Ադրբեջանը, սահմանային միջադեպեր հրահրելով, շանտաժի է ենթարկում ոչ միայն Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին.
«Նրանք Ռուսաստանին ասում են՝ եթե չեք համաձայնվում խաղաղ պայմաններում Հայաստանի մասնատմանը, ապա իրենք պատրաստ են մասնատել՝ ռազմական ներուժն օգտագործելով, իսկ Ռուսաստանն այս պարագայում ժամանակ է ձգում»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ սահմանային լարվածության ֆոնին հայկական կողմը համաձայնվեց մասնակցել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին, Աբովյանն ասաց.
«Գործող իշխանությունն ապրում է վարդագույն վտանգավոր երազանքների մեջ և խաղում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի անվտանգություն, դժվար է ասել՝ հասկանալո՞վ են անում, թե՞՝ չհասկանալով, քանի որ իրենց մոտ սուրբ համոզմունք կա, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում և համոզված են իրենց ճշմարտության մեջ»,-ասաց Աբովյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ