ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճիշտ կլիներ հանրությանը ներկայացվեր դատարանների նախագահների կողմից ձեռքով մակագրությունների գործող կարգը. Մխիթար Պապոյան 08/06/2021 21:39 | Հարցազրույց

Շուրջ երկու շաբաթ է, ինչ մի շարք դատարաններում, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումն իրականացվում է ոչ թե գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից։ Մասնագիտական հանրությունը կասկածի տակ է դնում հատկապես քաղաքականապես զգայուն քրեական գործերով բաշխման օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով դատարանների նախագահների գործոնը, ավելին, մի շարք աղմկահարույց գործերով այդ հանգամանքն առիթ է դարձել՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացնելու համար։ Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ համակարգիչների առգրավումն իրականացվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մակագրման համակարգում արտաքին միջամտության փաստի առթիվ։
Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխման, դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների և դատավորներին զրպարտելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործի ընթացքի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հետ։
-Պարոն Պապոյան, շուրջ երկու շաբաթ է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և գործերի մակագրումն իրականացվում է դատարանների նախագաների կողմից։
-Մակագրումների վերաբերյալ քրեական գործից տեղեկություն ունեմ այնքանով, որքանով մամուլում տեղ է գտել, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսում։ Ոչինչ չգիտեմ։ Ասեմ ավելին՝ մեր դատարանում աշխատող դատավորների մեծ մասն էլ չգիտի, այսինքն՝ գիտենք այնքանով, որքանով մամուլում է հրապարկված։ Ինչ վերաբերում է մակագրություններին, ապա այդ համակարգիչներն առգրավելուց հետո, այն իրականացվում է ձեռքով։ Որքանով տեղեկացված եմ՝ նույնիսկ մեր դատարանի մակագրման համակարգիչը չի առգրավվել, մեկ այլ վայրում գտնվող հիմնական համակարգիչն է առգրավվել։ Հստակ չեմ կարող ասել։ Այլ տեղեկատվություն չունեմ՝ ինչու է հարուցվել քրեական գործը, ինչ ժամկետներում է վերադարձվելու։ Պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսն ուշադիր լսելու պայմաններում հասկացա, որ դա մոտ ապագայում չի վերադարձվի, նկատեցի, որ, կարծես թե, ծրագրի փոփոխման, նոր ծրագիր կազմելու ցանկություններ կան։
-Դուք նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Նախկինում ինչպե՞ս էր գործում համակարգը, խնդիրներ եղե՞լ են։
-Հնարավոր միջամտության մասին լուր, տեղեկություն չեմ լսել։ Շատ հազվագյուտ դեպքերում լսել եմ, այն էլ՝ ոչ մեր դատարանից, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, որ եղել են դեպքեր, որ դժգոհություն է եղել՝ գործերի հավասարաչափ բաշխման հետ կապված, իբրև խախտվել է, մեկ դատավորի ավելին է մակագրված եղել, քան՝ մյուսներին։ Դատավորը համապատասխան գրությամբ դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով իր անուն-ազգանունը մակագրությունների ցանկից հեռացնել, որ նոր գործեր չմակագրվեն՝ մինչև իր մոտ կուտակված գործերը ավարտի։ Նման դեպքերի մասին լսել եմ՝ մեկ-երկու անգամ, ոչ ավելին, արդեն տևական ժամանակ է, ինչ համակարգը գործում է։ Դժգոհությունը կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, միգուցե, գործերը կուտակվել են, որովհետև դատավորը բարդ գործեր է ունեցել, չի հասցրել ավարտել, ինչի հաշվին էլ գործերը կուտակվել են, արդյունքում՝ տարբերությունը զգալի են եղել՝ իր հետ աշխատող մյուս դատավորների թվաքանակի առումով։ Իսկ այլ միջամտություններ, որ ինչ-որ գործ միջամտության արդյունքում մակագրվել է ինչ-որ մեկին՝ ցանկալի կամ ոչ ցանկալի, նման արտահայտություններ են օգտագործվում մամուլում և այլ հարթակներում, այդպիսի բան ես չեմ լսել։ Չգիտեմ, թե այդ տեղեկությունները և դժգոհությունները որտեղից են, չգիտեմ, թե ինչ քրեական գործ է, ում հաղորդման հիման վրա է քրեական գործը, ինչ-որ անձ է դժգոհել, հաղորդում ներկայացրել, թե առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ են եղել և քրեական գործ է հարուցվել։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ։
-Պարոն Պապոյան, հնարավո՞ր է, որ դատարանների նախագահների կողմից գործերի մակագրումն ազդեցություն ունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության վրա։ Ի վերջո, գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը ներդրվել է հենց մարդկային գործոնը նվազեցնելու և հանրային վստահությունը բարձրացնելու համար։
- Այո, շատ ճիշտ եք նկատում, որ մակագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նրանով, որ գործերի մակագրության ընթացքում ինչ-որ սուբյեկտիվ մոտեցում չլինի, ինչպես նաև՝ հանրային վստահությունը բարձրացնելու համար։ Այդ ամբողջի համատեքստում ներդրվել է, իհարկե, շատ ողջունելի է, որ կա այդ ծրագիրը և գործում է։ Ինչ վերաբերում է դատարանի նախագահի կողմից մակագրություններին, ԲԴԽ-ն ունի կայացված որոշում, որի համաձայն՝ հստակ կանոններ են սահմանված, թե ինչպես կարող է անհաղթահարելի ուժ լինելու պարագայում դատարանի նախագահն իր այդ լիազորություններն իրականացնել։ Եթե այդ կանոնների համաձայն մակագրությունն իրականացվի, նույն կերպ կնվազեցվի մակագրության որեւէ սուբյեկտիվ գործոն։ Եթե այդ որոշման կանոնների համատեքստում իրականացվի մակագրություն, հանրային վստահությունը չի կարող նվազել, եթե հանրությունն այդ մասին տեղեկացված լինի։ Կարծում եմ, որ այս պարագայում, երբ մամուլում շրջանառվեց մակագրման համակարգչի առգրավման, ծրագրի չգործելու և դատարանների նախագահների կողմից մակագրումներ իրականացնելու մասին լուրը, ճիշտ կլիներ, որ նույն հանրությանը ճիշտ ձևով մատուցվեր, որ կա այսպիսի գործող կարգ, որի համաձայն՝ մակագրություններն իրականացվում են այբբենական կարգով, դատավորների անունների և ըստ գործերի մուտքագրման հերթականությամբ։
Իհարկե, դա, ի վերջո, ծրագիր չէ, այսինքն, մարդկային գործոն է, բայց այդ մարդկային գործոնի՝ այդ կարգի կիրառմամբ, եթե ոչ ամբողջովին, գոնե էականորեն կնվազեցնի որևէ սուբյեկտիվ վերաբերմունք, ինչի արդյունքում բարձրանում է հանրային վստահությունը, եթե դա ամբողջությամբ ճիշտ է իրականացվում, ես չեմ ցանկանում կասկածի տակ առնել, որովհետև ես ինքս չունեմ այդպիսի տվյալ, որ այդպես չի կատարվում որևէ դատարանի նախագահի կողմից։ Հանրությանն այդ մասին ներկայացնելու դեպքում, կարծում եմ, հանրային վստահության նվազում գոնե էականորեն չի լինի։ Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված բողոք էր քննվելու Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2018թ նոյեմբեր ամսին, երբ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը և հետ ուղարկել Վերաքննիչ դատարան, պետք է մակագրվեր։ Եթե ճիշտ եմ հիշում, քիչ առաջ իմ կողմից հնչեցված կարգը չէր գործում այդ ժամանակահատվածում, մակագրման այս ծրագիրը եւս չէր գործում մինչդատական վարույթների նկատմամբ. դա գործել է 2019թ հունվարի 1-ից, իսկ մինչ այդ միայն քրեական գործերին էր վերաբերում։ Այսինքն, դատարանի նախագահն իր հայեցողությամբ մակագրություն էր իրականացնելու՝ պատահականության սկզբունքն օգտագործելով։ Այդ ժամանակահատվածում ես ինքս դատարանի նախագահի պաշտոնակատարն էի և, որպեսզի հանրության մոտ այդ վստահությունը դատարանի նկատմամբ բարձր լինի և որևէ մեկը չկասկածի, որ մակագրվել է դատարանի նախագահի կողմից այնպիսի դատավորի, որը կայացնի այս կամ այն որոշումը, ես վիճակահանություն կազմակերպեցի։ Ինչու՞ այլ գործերով դա չի արվում, որովհետև գոնե այդ ժամանակահատվածում ես չեմ հիշում մեկ այլ այդպիսի գործ, որն այդպիսի հանրային հնչեղություն ունենար և հանրային հետաքրքրություն ներկայացներ։ Այսինքն՝ այդպիսի հանրային հնչեղություն և հետաքրքրություն ունեցող գործով ես կազմակերպեցի վիճակահանություն, ինչի արդյունքում կատարեցի մակագրություն համապատասխան դատավորի։ Այդ ժամանակ նաև մամուլում տեղ գտավ կատարվածը և ասեմ Ձեզ, որ հանրության մոտ վստահությունը շատ բարձր մնաց։
- Պարոն Պապոյան, կխնդրեի անդրադառնայիք նաև Ձեր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործին։
- Այդ գործն արդեն 2 տարի և մի քանի ամիս է, ինչ քննվում է։ Վերջերս՝ մոտ 1-2 ամիս առաջ եմ այդ գործով ճանաչվել տուժող։ Մինչ այդ՝ վկայի կարգավիճակով եմ մեկ անգամ ցուցմունք տվել, մեկ անգամ էլ՝ տուժողի դատավարական կարգավիճակով։ Այլ բան չեմ կարող ասել, գիտեմ, որ գործը քննվում է։
- Ինչո՞վ եք պայմանավորում գործը բավականին երկար քննելու հանգամանքը։ Հնարավո՞ր է, որ այդ քրեական գործը պահվում է Ձեզ, պարոն Վարդանյանին և մյուս դատավորներին այդ քրեական գործերով հետագայում ինքնաբացարկներ հայտնելու, Ձեր կողմից այս գործերը քննելը բացառելու համար։ Առավել եւս, երբ եղել է նախադեպ։
-Հանրային նման կարծիք կա ձևավորված։ Ինչ վերաբերում է ինձ մոտ նման կարծիք կա, թե ոչ, ապա ես՝ որպես այս պահին գործող դատավոր, վարքագծի կանոններին հետևելով, այդ հարցին չեմ պատասխանի։ Վերջնական դիրքորոշում կարող է ձևավորվել, երբ նախաքննության ավարտ կհայտարարվի և ես քրեական գործի ողջ նյութերին ծանոթանալու իրավունք ձեռք կբերեմ և որպես քրեական դատավարության մասնագետ, երբ քրեական գործի նյութերի ողջ ծավալին ծանոթացած կլինեմ և դրա արդյունքում արդեն կգնահատեմ, թե արդյոք նախաքննական մարմինն այստեղ պատշաճ ջանասիրություն ցուցաբերել է, թե ոչ։ Եթե ցուցաբերած կլինի պաշաճ ջանասիրություն, հետևապես, այդ հանրային կարծիքը չի կարող ինձ մոտ նման կարծիք ձևավորել, չեմ կարող նման դիրքորոշման գալ։ Իսկ եթե պատշաճ ջանասիրություն ցուցաբերված չի լինի քրեական գործով, այդ ժամանակ կփորձեմ այդ հանրային կարծիքի հետ համադրելով իմ ընդհանուր դատողությունները, գամ եզրահանգման։ Այս պահին ես չունեմ պատշաճ եզրահանգում և, հետևապես, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել։
- Վերջին շրջանում, կարծես թե, բավականին վտանգավոր պրակտիկա է ձևավորվել, երբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում՝ իրենց կողմից կայացված դատական ակտերի համար։ Բոլորովին վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։ Արդյո՞ք նման վարույթները միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը։
- Դատավոր Վարդան Գրիգորյանի վերաբերյալ վարույթից բացարձակ տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչու է հարուցվել, ինչ հիմնավորմամբ է ենթարկվել պատասխանատվության, հետևապես, դիրքորոշում չեմ կարող հայտնել։ Ինչ վերաբերում է Արման Հովհաննիսյանի և Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ հարուցված վարույթներին, տեղյակ եմ, թե ինչ գործերի հետ կապված է վարույթ հարուցվել, ծանոթ եմ նաև իրենց կողմից կայացված այդ որոշումներին։ Ունեմ շատ մեծ ցանկություն և եթե անհաղթահարելի ուժ չլինի, կմասնակցեմ ԲԴԽ նիստերին, կլսեմ վարույթ հարուցած մարմնի ներկայացրած միջնորդությունը, կողմերին, դրանից հետո ԲԴԽ կայացրած որոշումը և ամբողջ իրավիճակը համադրելու արդյունքում իմ դիրքորոշումը կհայտնեմ և այդ հասարակական կարծիքը, որը ձևավորվել է, որ դատավորներին իրենց կայացրած որոշումներով փորձում են պատժել, որ զսպեն կամ նրանց անկախությունը որոշակիորեն սահմանափակեն, այդ ժամանակ ինձ մոտ նոր կձևավորվի՝ այդպես է, թե ոչ։
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
- 08/17/2022 10:49 Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը.«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:29 Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն.«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:25 «Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա.«Հրապարակ»
- 08/17/2022 10:22 Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ.«Հրապարակ»
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/17/2022 16:16 Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման. Ասլանյան
- 08/17/2022 15:20 Ի՞նչ եղավ և ի՞նչ կլիներ, եթե...Աշոտյան
- 08/17/2022 14:13 Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է և ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը.Բաբայան
- 08/17/2022 13:20 Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է. Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/17/2022 23:39 Երեւանի Ծարավ Աղբյուր փոոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
- 08/17/2022 21:21 Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
- 08/17/2022 20:22 Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է
- 08/17/2022 20:20 Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը