ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am 07/13/2021 14:05 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։
Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։
Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում եւ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։
Ե՞րբ է լինելու հաջորդ հանդիպումը։
Կառավարության ձեւավորումից հետո պարզ կլինեն հանդիպումները եւ ամսաթվերը։
Այս ընտրությունները ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ նրանց ակնկալիքներում որեւէ բան փոխե՞լ են։ Ի վերջո, եթե իշխանությունը փոխվել է, հնարավոր է՝ ամեն ինչ այլ հունով ընթանար։
Ներողություն եմ խնդրում, բայց հարցի հասցեատերը հաստատ ես չեմ։ Դուք խոսում եք ուրախության մասին, ուրախացող հանրությանն էլ երեւի պետք է հարցն ուղղել, ես չեմ կարող պատասխանել։
Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունեմ այդ ուրախացող հանրության հետ, դրա համար Ձեզ եմ հարցնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։
Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։
Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։
Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։
Եթե ավելի պարզ թարգմանենք Ձեր ասածը, կնշանակի, որ եթե ինչ-որ ճանապարհ տրվի, ապա դա չի լինելու որեւէ մեկի անմիջական հսկողության ներքո, որեւէ մեկը դոմինանտություն չի ունենալու այդ ճանապարհի հարցում։ Ճի՞շտ եմ հասկանում։
Միանշանակ։ Եվ ոչ թե հսկողության կամ ոչ միայն հսկողության, այլ նաեւ որեւիցե մի արտոնյալ կամ որեւիցե մի հատուկ կարգավիճակ։
Այսինքն՝ ճանապարհ կարող է տրվել, բայց բացառապես երկու կողմից հավասար օգտվելու իրավունքո՞վ։
Եվ նաեւ մնացած այլ հարեւան երկրների։
Բայց, ամեն դեպքում, ճանապարհի հարց կարող է քննարկվել կամ քննարկվում է։
Ապաշրջափակման հարց, այո, մենք քննարկում ենք, եւ դա նորմալ է, եւ նման նպատակ ունենք, այո։
Այսինքն՝ ճանապարհ բացելու նպատակ ունի կառավարությունը, որը կլինի օգտագործման ենթակա Հայաստանի, Ադրբեջանի, գուցե նաեւ Իրանի եւ Թուրքիայի կողմից։ Ճի՞շտ եմ հասկանում։
Ես Թուրքիայի մասով որեւէ բան չասացի, դա առանձին քննարկման հարց է։ Բայց էն հարեւան երկրները, որոնք էսօր մեր տարածքով անցնելու հնարավորություն ունեն՝ բեռնափոխադրումների իմաստով՝ մասնավորապես, այո, հաշվի առնվում է նաեւ այդ հնարավորությունը։
Ո՞ր տարածքով, Սյունիքո՞վ եւ Սյունիքի հատկապես ո՞ր մասով, Մեղրիի՞ հատվածով։
Դա արդեն կախված կլինի ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորություններից եւ արդյունավետությունից։
Իսկ ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների։ Ի՞նչ ցավոտ լուծում։
Չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ, որ ես չեմ հարցի հասցեատերը։
Բայց ինքը, շնորհավորելով Փաշինյանին, նաեւ նրա կառավարությանն է, չէ՞, շնորհավորել, այդ մեսիջը նաեւ կառավարությանն էր, չէ՞, ուղղված, քանզի այդ լուծումները դուք եք նախապատրաստելու ժողովրդի համար։
Դե, նորից ուզում եմ կրկնել, որ ես նախ չեմ փնտրում էդ ասածի մեջ ինչ-որ հատուկ բան, երկրորդը՝ կարծում եմ, որ ես չեմ հասցեատերը։
Հատուկ բան չկա, կա ընդամենը ցավոտ բան։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ճանապարհի տրամադրումը, օրինակ, կարո՞ղ է ցավոտ լինել հայ ժողովրդի համար։
Չեմ կարծում։ Եվ չեմ կարծում, որ օրակարգում կա քննարկման առարկա, որը շահավետ չէ կամ շահավետ չի լինի Հայաստանի համար։
Դուք կարծում եք՝ ցանկացած գործընթաց, լինի դա տարածքների հանձնում, փոխանակում, ճանապարհի տրամադրում, այդ բոլորը փոխշահավե՞տ է լինելու Հայաստանի համար։
Ես տարածքների հանձնման կամ փոխանակման վերաբերյալ որեւէ բան չասացի, եւ իմ օրակարգում նման բան չկա։ Մեր հարթակում քննարկվում են տրանսպորտային ապաշրջափակման հարցերը, ու ամեն ինչ պետք է անենք, որ շահավետ լինի, ու վստահ ենք, որ շահավետ կլինի։
Իսկ Տավուշի մարզի մասո՞վ էլ կա տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ քննարկում։
Էնտեղ պոտենցիալ երկաթգծային եւ ավտոմոբիլային կապի հնարավորություն կա, ըստ այդմ՝ այո, օրակարգում կա, բայց ավելի մանրամասն հիմա որեւէ բան չեմ կարող ասել։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ