Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրգործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ. Դատախազություն 07/03/2021   19:21  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը,  քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղությամբ իրականացված գործունեության արդյունքները ըստ 2021թ. հուլիսի 2-ի դրությամբ առկա տվյալների:  Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Ըստ այդմ՝ հուլիսի 2-ի դրությամբ ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 861 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝

·  269-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,

·  281-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,

·  2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,

·  106-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,

·  203-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

-        264-ը՝ վերաբերում է ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),

-       226-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

-       109-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

-       75-ը՝  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

-       60-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),

-       14-ը՝ ընտրությունների արդյունքները կեղծելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված),

-       13-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),

-       9-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),

-       4-ը՝ հանձնաժողովի կնիքը, աշխատանքային փաստաթղթերը հափշտակելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),

-       3-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին ընտրական  փաստաթղթերին ծանոթանալուն խչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),

-       84-ը՝ այլ (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված, դիտորդ լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելուն, գողության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված և այլն):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 490 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 462-ի դեպքում հաղորդումներով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 28-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

 Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

 Դրանց արդյունքում 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում է նյութերի նախապատրաստման ընթացքում:

Իսկ 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 

·  26-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ՝ ՝ այդ թվում նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ,

·  8-ը՝ նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման հանգամանքով պայմանավորված ուրիշին գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ,

·  4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու՝ այդ թվում՝ իրականացված մի խումբ անձանց կողմից,

·  4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, այդ թվում՝  կատարված գույքին վնաս պատճառելով կամ նյութապես շահագրգռելով,

·  4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ,

·  3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով, 

·  2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ,

·  2-ը՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ,

·  1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դեպքերի առթիվ, 

·  1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ քվեաթերթիկներ իրացնելու դեպքերի առթիվ,

·  1-ը՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,

·  1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու դեպքերի առթիվ,

·  1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ,

·  1-ը՝ ենթադրաբար ընտրական գործըթնացներով պայմանավորված՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ,

·  1-ը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

 Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձանց նկատմամբ, որոնցից 65-ն ունեն մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի: Մեղադրյալ ներգրավված 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի՝ 2 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, որոնցից 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Հայաստան» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել համապատասխան միջնորդություն:   

Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 2-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Նշված գործերից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 02/07/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցությունը դիմել է ՍԴ
20:22 01/07/2021  |  Մեկնաբանություն«Ահա թե ինչ է կատարվել ընտրությունների ընթացքում և որն է միակ ելքը»․ Արա Վարդանյան
20:15 01/07/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն կարող է ցավեցնել Փաշինյանին. սպասում ենք անակնկալների. Արթուր Ղազինյան
22:00 30/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021ԲՀԿ-ն միտումնավոր չմտավ գզվռտոցի մեջ, ընտրություններում հաղթեց ատելությունը. Արման Աբովյան
21:55 30/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021200 հազար ձայն կեղծվել է, մի մարդու կողմից, ով հայտարարել էր, թե իր թաթիկները կկտրի, եթե ընտրակեղծիք լինեն. Միհրդատ Մադաթյան
21:19 30/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Մեզ հանեցին խորհրդարանից, իրենք եկան. Անի Սամսոնյան
21:06 30/06/2021  |  ՔաղաքականՄենք չկարողացանք ձևավորել խորհրդարանական իշխանության համակարգ, ձևավորվեց սուպեր-վարչապետական համակարգ. Պողոսյան
19:37 30/06/2021  |  ՔաղաքականԸնտրություններում մարդիկ ոչ թե ընտրեցին անձ, այլ այն կյանքը, որը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը. քաղտեխնոլոգ
17:58 30/06/2021  |  Քրեական խրոնիկոնՔվեարկության գաղտնիությունը խախտելու ևս մեկ դեպք
00:04 30/06/2021  |  ՔաղաքականԻշխանությունն ամեն ինչ անում էր, որ իր ընդդիմությունը լիներ նախկին իշխանությունները. Մարուքյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]