Թեմաներ
Շաբաթ 12 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2024   12:56 Նույնիսկ միմյանց պարագայում են ստի մեջ այս մարդիկ․ Սրբազան 12/07/2024   12:53 Խոշոր ավտովթար՝ Սուրենավանում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 12/07/2024   12:39 Պայթյուն՝ Ստամբուլի բնակելի շենքերից մեկում. հաղորդվում է զոհի մասին 12/07/2024   12:29 Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունն է. Բագրատ Սրբազան 12/07/2024   12:23 Աբբաս Արաղչին ժամանել է Դոհա՝ քննարկելու սիրիական ճգնաժամը 12/07/2024   12:05 Լարսում կուտակված է ավելի քան 1200 հայկական բեռնատար 12/07/2024   11:42 Վրաերթ Հանքավանի ճանապարհին. 63-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 12/07/2024   11:30 Բագրատ Սրբազանի զրույցը ժողովրդի հետ. ուղիղ 12/07/2024   11:26 Բարությամբ ու հոգատարությամբ գալու ենք բանտեր՝ ձեզ պաշտպանելու․ փաստաբանը՝ փաստաբանների օրը չշնորհավորած պաշտոնյաներին 12/07/2024   11:15 Արզականում բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. 4 տուժած տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 12/07/2024   11:07 Երկրաշարժ․ հետևանքներ ու դիմակայունություն 12/07/2024   11:03 Կիրանցի բնակիչներն իրենց ապահով չեն զգում. Սարգսյան 12/07/2024   10:49 ՄԻՊ-ը մասնակցել է պաշտոնական ընդունելության՝ Սլովենիայի օմբուդսմանական հաստատության 30-ամյակի կապակցությամբ 12/07/2024   10:41 Դու քեզ գովի, Աննա. տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածեղ ե՞ս սարքում. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 12/07/2024   10:23 Հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել են շենքի արտաքին պատին ամրացված ամբարձիչում. օգնության են հասել փրկարարները 12/07/2024   10:20 Սա զգուշացում է բոլոր այն խմբերին, որոնք հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն. Աբրահամյան 12/07/2024   10:04 Երևանի Գյուրջան փողոցում քաղաքացին կիսակառույց շենքի 12-րդ հարկից ընկել է վերելակի հորանը ու մահացել 12/07/2024   08:52 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/07/2024   08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ» 12/07/2024   08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» 12/07/2024   08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ» 12/07/2024   08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ» 12/07/2024   08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ» 12/07/2024   08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» 12/07/2024   08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ» 12/07/2024   08:27 Դատարանը քննարկել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին եւ Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը. «Ժողովուրդ» 12/07/2024   08:25 Մարուքյանը հետ է պտտում անիվը․ «Հրապարակ» 12/07/2024   08:22 Մեքենա, 44 մլն դրամ վարկ եւ փոխառություն, կանխիկ գումար. ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ» 12/06/2024   23:59 Սիրիայում մեկ օրում 200 ահաբեկիչ է ոչնչացվել 12/06/2024   23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն 12/06/2024   23:45 Մյանմայում ստրկության մեջ հայտնված ՏՏ աշխատակցին ստիպել են խաբել ռուսաստանցիներին սննդի դիմաց 12/06/2024   23:32 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/06/2024   23:29 Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդ է մահացել 12/06/2024   23:23 Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի եւ ոստիկանության վրա պայթուցիկներ են նետում․ Ոստիկանությունը չի միջամտում 12/06/2024   23:16 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 12/06/2024   23:10 Բրիտանացիների գլխին վտանգ է կախված փոթորկի պատճառով 12/06/2024   22:55 Շիրակում, նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ պակաս աշնանացան ցորեն է ցանվել. Վահան Թումասյան 12/06/2024   22:46 Դեմի Մուրը բացահայտել է ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի վիճակը 12/06/2024   22:28 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր 12/06/2024   22:22 Երևանում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 12/06/2024   22:18 Հալեպից հայության տարհանումն անիրատեսական է. Երեւան կտեղափոխվեն ավելի վաղ Դամասկոս հեռացած մեր հայրենակիցները 12/06/2024   22:08 Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին ու նրան ուղեկցողները 12/06/2024   22:05 Իրաքը եւ Իրանը պայմանավորվել են Սիրիայի հետ միասին համակարգել գործողությունները երկրում 12/06/2024   21:53 Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 12/06/2024   21:41 Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/06/2024   21:28 Բժիշկը նախազգուշացրել է տղամարդկանց մեկ կատեգորիայի մոտ դեմենցիայի բարձր ռիսկի մասին 12/06/2024   21:15 Դուք դեռ ձեզ հույս տվեք․․․․ Հովհաննես Ավետիսյան 12/06/2024   21:00 Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 12/06/2024   20:53 ՌԴ Կրասնոդարի դպրոցում հարձակման հետեւանքով հինգ մարդ Է տուժել 12/06/2024   20:41 Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված բազմաթիվ մրցույթներ համարվել են չկայացած՝ մասնակից չլինելու պատճառով․ Փարսյանն արձագանքել է ՔՊ պատգամավորի ելույթին
12/05/2024   23:58 Կալիֆոռնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ է հայտարարված 12/05/2024   21:24 Թռիչքի ժամանակ խափանվել է «Ազիմուտ» ինքնաթիռի ավտոպիլոտը 12/05/2024   18:52 Մերսման սրահի աշխատակիցը բռնաբարել է հաճախորդին 12/06/2024   22:08 Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին ու նրան ուղեկցողները 12/05/2024   16:40 Դոլարը, եվրոն ու ռուբլին դեռ շարունակում են թանկանալ 12/05/2024   13:39 Հովիկ Աղազարյանը հասկացել է, որ իր դիմացը ագենտ է և մաման լացացրել է․ Աղազարյան 12/06/2024   20:53 ՌԴ Կրասնոդարի դպրոցում հարձակման հետեւանքով հինգ մարդ Է տուժել 12/07/2024   08:27 Դատարանը քննարկել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին եւ Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը. «Ժողովուրդ» 12/05/2024   20:05 Դասախոսի ամուսնու սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել՝ 8 տարի առանց դատավճռի կալանքի տակ մնալուց հետո 12/06/2024   16:26 Ռուսական հեռուստասերիալի դերասանուհուն բերման են ենթարկել՝ ներքնազգեստի մեջ մեֆեդրոնի 53 փաթեթով 12/05/2024   17:42 Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետն անցել է 12/05/2024   17:30 Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում․ ձերբակալվածներից մեկը փոխհամայնքապետ է 12/05/2024   14:57 1000-ավոր երիտասարդների տարել կոտորել են, այս մարդիկ իրականում սպանությունից ու մնացած բաներից պարզապես իրավունք չունեն խոսելու. Լևոն Քոչարյան 12/06/2024   18:45 Երեք հարց, որոնց քվեարկության հարցում Հովիկ Աղազարյան կցուցաբերի սկզբունքային մոտեցում. Իրեն անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ կքվեարկի ինչպես ՔՊ-ն 12/06/2024   08:20 «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» 12/06/2024   23:32 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/06/2024   23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն 12/06/2024   21:41 Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/07/2024   08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» 12/06/2024   19:24 Աշխատանքից ազատված 28 վարորդ աշխատանքի վերադառնալու դիմում է գրել. Նրանք դեռ շարժակազմ չեն վերադարձել

Բացահայտվել է շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ 06/30/2021   10:29  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և  գալով նախնական համաձայնության, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ և դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում:

Մասնավորապես.

Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում հիշյալ անձինք 2021 թվականի ապրիլից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում ապօրինի, գաղտնի տիրացել են Երևան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների՝ սովորականից թանկ՝ 250.000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից  նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ  և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ  հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:

Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել  ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված  քրեական գործի նախաքննությամբ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների բավարար համակցությամբ՝ նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում  տուժած լինելու դեպքում, նախքան  հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը, այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի Հանրապետությունում նույն հանցավոր սխեմայով գործող այլ  խմբավորումները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն»  անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:35 10/05/2021  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերով շորթման դեպք է բացահայտվել
20:51 03/05/2021  |  Քրեական խրոնիկոնԱնհայտ անձը Արցախի քաղաքացիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող
22:59 30/03/2021  |  Քրեական խրոնիկոն40-ամյա տղամարդը սոցկայքի օգտատիրոջ անձնական լուսանկարների վրա արատավորող գրառումներ կատարելու և տարածելու սպառնալիքով գումար է շորթել. ՔԿ
22:05 10/02/2021  |  Միջազգային լրահոսՏղամարդը փոքրիկ աղջիկ է ձեւացել եւ հազարավոր երեխաներից ինտիմ լուսանկարներ կորզել
17:46 22/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասները
12:51 13/01/2021  |  Քրեական խրոնիկոնԵրկու երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել
16:26 06/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում
17:00 08/11/2020  |  Միջազգային լրահոսԲաշկիրիայում ուժայինները հատուկ գործողության ընթացքում 36 մարդու են ձերբակալել` հայերից բիզնեսը խլելու կասկածանքով
20:37 02/11/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևանի բնակիչը ներկայացել է ԱԱԾ պաշտոնյա՝ խոստանալով զբաղվել անհետ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով․ ԱԱԾ
13:47 26/09/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորում 31-ամյա կինը տղամարդուց խոշոր չափերի գումար է շորթել՝ սպառնալով տարածել տարբեր տղամարդկանց հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ տեսանյութեր

Արխիվ

[]