ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով 06/25/2021 14:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը։
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Մհեր Բադիրյանին:
Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Պողոսյանին:
Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին:
Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին:
Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին:
Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին:
Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։
Նշվածից բացի 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։
Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝
• Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է,
• ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է ։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ