ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարան կանցնի 4 քաղաքական ուժ, մյուս կուսակցությունները և դաշինքները 2-3% քվե դժվար թե հավաքեն. Շաքարյանց 06/17/2021 18:02 | ԼՐԱՀՈՍ
Ես չեմ հավատում, որ այս տարի ընտրությունները իսկապես լինելու են արդար և թափանցիկ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է այն նույն կազմով, որը հաստատել է 2018 թ. Կեղծված ընտրությունների արդյունքները։
«Եթե ԿԸՀ-ի անդամները չեն փոխվում, որտեղից վստահություն, որ իրենք քաղաքական պատվեր չեն կատարի: Ես ինքս եմ հետևել 2018 թվականի ընտրություններին: Ու այդ ժամանակ մեկ ժամվա ընթացքում շատ տարօրինակ բան է տեղի ունեցել: «Դաշնակները» հավաքում էին 9%, իսկ վերջնահաշվարկի ժամանակ՝ մեկ ժամվա ընթացքում, նվազեց արդյունքներն ու 5%-ից պակաս հայտարարվեց, - շեշտել է Շաքարյանցը:
Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններում ոչ մի դաշինք և կուսակցություն ի վիճակի չէ հաղթահարել 50+1 շեմը և ինքնուրույն ձևավորել կառավարություն: «Այդ պատճառով պետք է պատրաստվել այս ընտրությունների երկրորդ փուլին: Կարծում եմ խորհրդարան կանցնեն 4 քաղաքական ուժ: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունը, կհավաքեն 2-3 տոկոս, ոչ ավել: Իհարկե, խորհրդարանում լինելու է ընդդիմություն, սակայն, այն ընդդիմությունից , որը այսօր խորհրդարանում է որևէ ակնկալիք չկա: Եթե նրանք անգամ չլինեին խորհրդարանում, դրանից ոչինչ չէր փոխվի: Նրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել քաղաքական պրոցեսների վրա», - արձանագրել է քաղաքագետը:
Ըստ նրա, Ազգային Ժողով կանցնեն Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երրորդը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքը:
««Հանրապետական» կուսակցությունն անգամ 2018 թվականին շատ մոտ էր խորհրդարան անցնելուն, սակայն այն ժամանակ մանդատ չտվեցին։ Կարծում եմ արհեստական են իջեցրել ՀՀԿ-ի ձայների թիվը: Իմ կարծիքով, դաշինքով իրենց շանսերը անցնել խորհրդարան նույնպես բավականին բարձր են: Նաև չեմ բացառում, որ Ազգային Ժողովում կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- ասաց Շաքարյանցը:
Նա նաև չբացառեց, որ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մինչև կան անդրկուլիսյան պայմանավորվածություններ: «Տեր-Պետրոսյանը իր բոլոր ելույթներում հանդես է գալիս որպես Փաշինյանի փաստաբան և արդարացնում իր աշակերտի բոլոր սխալները: Իրականում Ղարաբաղի հարցում Փաշինյանը իրականացրեց այն պլանը, որն ուներ Տեր-Պետրոսյանը 1992 թվականին: Սակայն, աշակերտը գերազանցեց իր ուսուցչին, Ադրբեջանին հանձնելով Շուշին և Հադրութը: Ես կարծում եմ, որ իրենք միասնաբար են գործում», - ասաց քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով՝ մարզերի եւ Երեւանի ընտրողների ձայների քվեարկության արդյունքները կլինեն խիստ տարբեր։ Օրինակ՝ Սյունիքում և Գեղարքունիքում մարդիկ շատ լարված են՝ հաշվի առնելով այն փաստը, որ թուրքերն իրենց տներին են մոտեցել:
«Ես վստահ եմ, որ սահմանամերձ մարզերի, Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչները ընտրելու են այն քաղաքական ուժերին, որոնք կարող են ապահովել սահմանների անվտանգությունը, այլ ոչ թե այն մարդկանց, որոնք առաջարկում են մեզ ընկերություն անել թուրքի հետ: Այդ մարդիկ հարցնում են, եթե մենք ընկերություն անենք թուրքի հետ, ինչ կլինի: Եթե նրանք ուզում են տեսնել, թե ինչ է լինելու, թուրքի հետ խաղաղ ապրելու արդյունքում, կարող են գնալ Արցախ և տեսնել քանդված գերեզմանները: Կարող են հիշել 1915 թվականի ցեղասպանությունը: Սահմանամերձ մարզերի բնակիչները տեսնում են թշնամուն և գիտակցում են այն ռիսկերը, որոնք կարող են տեղի ունենալ, եթե ընտրություններում հաղթի թուրքի հետ ընկերություն անելու մեծ ցանկություն ունեցող քաղաքական ուժը»,- եզրափակել է Շաքարյանցը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը