ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկահայերը կարո՞ղ են դատարան դիմել՝ ցեղասպանության հետեւանքով կորցրած ունեցվածքի փոխհատուցման համար. Բայդենի ուղերձը մի շարք հարցեր է առաջացնում 04/26/2021 22:48 | ԼՐԱՀՈՍ

Բայդենն իր ուղերձով ոչ թե ճանաչեց, այլ ուղղակի արձանագրեց հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ ընդգծելով, որ Ռեյգանից հետո բոլոր նախագահները այլ տերմին էին օգտագործում, իսկ որոշները նաեւ ասում էին Մեծ եղեռն:
«Այդ ուղերձը վերլուծելու համար այն պետք է կարդանք ամբողջությամբ: Ուղերձում հստակ նշված է, որ Բայդենը չի դատապարտում Թուրքիային, այնտեղ դատապարտելու մասին խոսք չկա: Բացի այդ, ուղերձը փաստացի ուղղված է հայերին, քանի որ գրված է. «Բուժվեք և հաշտվեք»: Ում հետ մենք պետք է հաշտվենք, մարդասպանի, որը անգամ չի ընդունում իր մեղավորությունը: Ավելին, իրավական տեսանկյունից այս հայտարարությունը ոչնչով չի տարբերվում նախկին հայտարարություններից: Հարցի իրավական կողմը բաց է թողնվել»,- ասել է քաղաքագետը:
Իրավական տեսանկյունից հարցին մոտենալու դեպքում՝ դատարանները պետք է ընդունեն հայերի հայցերը, որոնք փաստաթղթեր ունեն առ այն, թե ինչ ունեցվածք են կորցրել Օսմանյան կայսրությունում: «Նախագահ Օբամայի ժամանակ կար հրաման, որ հայերի հայցերը չպետք է ընդունվեն դատարանների կողմից: Պարզ չէ, թե ինչ է լինելու հիմա, այդ մասին ուղերձում խոսք չկա: Բայց մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հայերը մեծ ունեցվածք են կորցրել»,- նշել ղ քաղաքագետը:
Մյուս խնդիրը, վերաբերում է հողերին: «Մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գերտերությունների կողմից կար նախագիծ՝ Արևմտյան Հայաստանում ստեղծել, եթե ոչ հայկական պետականություն, ապա գոնե հայկական ինքնավարություն՝ միջազգային հովանու ներքո: 1913 թվականին նման առաջարկ էր ներկայացված: Բայդենը կարող էր անդրադառնալ հենց այդ փաստաթղթին, որտեղ հստակ նշված էր, թե որտեղ պետք է ստեղծվեն հայկական ինքնակառավարման մարմիններ: Եթե ԱՄՆ-ի նախագահը չի ցանկացել անդրադառնալ ռուսական փաստաթղթին, ապա կարող էր անդրադառնալ Սևրի պայմանագրի կետերին: Եթե անգամ այս փաստաթղթին նա չի անդրադարձել, ապա գոնե կարող էր նշել այն փաստը, որ Ղարսը և ոչ միայն, գտնվում էին Հայաստանի առաջին Հանրապետության կազմում և պետք է վերադարձվեն տուժած կողմին», - շեշտեց քաղաքագետը:
Շաքարյանցի դիտարկմամբ՝ տեղի է ունենում տարածաշրջանային մեծ խաղ եւ ԱՄՆ-ն ու Իսրայելը որոշել են Թուրքիային դեղին քարտ ցույց տալ: «Սա մեծ տարածաշրջանային խաղ է: Դեռ 1992 թվականին ԱՄՆ-ն և Իսրայելը, պահանջում էին, որպեսզի Թուրքիան սկսի շիաների և սունիների միջև խոշոր պատերազմ: Բանն այն է, որ գրեթե ամենամեծ շիական երկիրը ` Իրանն է: Այսինքն, պատերազմի զոհը պետք է դառնար Իրանը: Այդ ժամանակ Իրանը բավականին չեզոք դիրք էր զբաղեցնում, և տապալվեցին Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը աշխարհին ներկայացնել արցախյան պատերազմը որպես միջկրոնական բախում: Իրանը միշտ տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի նման փորձերը, պատերազմը այդպես էլ տեղի չունեցավ:
ԱՄՆ և Իսրայելը, Թուրքիային տվեցին ևս մեկ շանս: Ահա թե ինչով է պայմանավորված Թուրքիայի անուղղակի մասնակցությանը արցախյան պատերազմում: Այդ բոլոր պետությունները հիմա հետաքրքրված են Հայաստանի տարածքով, այստեղ շատ մեծ նշանակություն ունի Սյունիքը, որը միջանցքի դերը կատարելով կարող է մի շարք ռազմավարական խնդիրներ լուծել: Սակայն, այստեղ նույնպես իրենց ջանքերը տապալվեցին, քանի որ Իրանը հայտարարեց, որ Թեհրանը ստեղծելու է միջանցք Պարսից Ծոցից դեպի Սև ծով, որը պետք է Հայաստանով անցնի: Դրանով է պայմանավորված այն փաստը, որ Բայդենն օգտագործում է Ցեղասպանություն եզրույթը», - նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ Թուրքիան ի վիճակի չէ կատարել Իսրայելի և ԱՄՆ-ի պատվերը և պատերազմ սկսել Իրանի դեմ:
«Փաստինֆո»-ի դիտարկմանը՝ որքանով ԱՄՆ նախագահի ուղերձը կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանի տապալված վարկանիշի բարձրացմանը՝ քաղաքագետն արձագանքեց. «Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք զրոյացնում են Փաշինյանի իշխանությանը մնալու շանսերը, դա Սյունիքում կատարված իրադարձությունները»:
«Այնպես որ, հնարավոր է Բայդենի կողմնակի նպատակներից մեկը եղել է նաև դա, իբր նա աջակցում է Փաշինյանին, բայց հիմնական պատճառներն այն են, որ Թուրքիան ի վիճակի չէ լինել ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի իրականացման համար արդյունավետ գործող պետություն,- եզրափակեց Շաքարյանցը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/13/2022 22:14 Այժմ արդեն կիսով չափ հայ, կիսով չափ հրեա Գարի Կասպարովը կարող է գալ ու ապրել Հայաստանում․ Գրիգորյան
- 08/13/2022 20:52 Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, այլ՝ այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար․ Դանիելյան
- 08/13/2022 19:41 Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը․ քաղաքագետ
- 08/13/2022 19:14 Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար․ Օհանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/14/2022 15:58 Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում․ ԱՆ
- 08/14/2022 15:44 «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի.հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են.ԱԻՆ
- 08/14/2022 15:16 «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով 14 տուժած է տեղափոխվել հիվանդանոց. նրանցից 3-ը երեխաներ են
- 08/14/2022 15:07 «Սուրմալու» առևտրի կենտրոնում գերլարված իրավիճակը պահպանվում է.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը գտնվում են արտակարգ դեպքի վայրում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը