Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Որոշումը հանրությանն է՝ թույլ տա՞լ քաղաքացիական բախումների հրահրում, թե՞ ոչ. «Փաստ» 06/10/2021   10:11  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեք տարի է, ինչ մեր քաղաքական կյանք է ներմուծվել ատելության մշակույթը։ Չէ, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե նախկինում բոլորս միմյանց սիրող, միմյանցով միշտ հիացող, միմյանց գնահատող, իրար հաջողություններով ուրախացող ենք եղել: Սակայն այն թույնի, ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որ տարածում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պարզապես աննախադեպ է և ուղղված է մեր հանրության անդառնալի դեգրադացմանը, որի հետևանքները վերացնելը նույնիսկ Նիկոլին իշխանության ղեկից վռնդելուց հետ էլ շատ դժվար է լինելու: Նա այդ ամենը տարածել է նաև նախկինում, երբ թերթի խմբագիր, ապա և ընդդիմադիր պատգամավոր էր: Նա այդ ամենը տարածելու է նաև հետագայում՝ որտեղ էլ լինի:

Դա նրա տեսակն է, կերպարը, բնույթը: Հիմա էլ քաղաքական դաշտի հիմնական խոսույթը, այն էլ նախընտրական փուլում, նա ձևավորում է բացառապես մեղադրանքների, թշնամանքի ու ատելության գեներացման, ստի, կեղծիքի, անհավասարակշիռ բղավոցների ու հիստերիաների հողի վրա։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ասելիք չունի, ի՞նչ ծրագրերի մասին կարող է նա խոսել, երբ բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու անգամ չի կարողացել գոնե մեր ունեցածը պահել։ Ուստի Փաշինյանի համար այս ընտրություններում դիվիդենտներ շահելու միակ տարբերակը մնացել է նախկիններին ուղղված մեղադրանքների ֆոնին «հերոսանալը»։

Սակայն, սրա հետ մեկտեղ, վերջինս հատուկ ավելի է շիկացնում իրավիճակը՝ բացահայտ հանդես գալով քաղաքացիական բախումներ հրահրողի դերում։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի քաղաքական խոսույթի տոնայնությանը. գոռգոռոցներ այն մասին, թե քաղաքական վենդետաներ լինելու են, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, տրորելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք և այլն։ Մի կողմից՝ սրանով նա կոնկրետ քայլերով փորձում է հասարակության մեջ առկա պառակտումն ավելի խորացնել, մյուս կողմից՝ հանրության մեջ արմատավորում է ջարդել-փշրելու թույլատրելիությունը։ Կասկած չկա, որ Նիկոլը մեծ հմտություններ ունի քաղաքացիական բախումներ հրահրելու գործում։ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները՝ վկա, որի գլխավոր դերակատարներից մեկը, առաջին նախագահի հետ միասին, հենց ինքն է։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում: Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է: Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են: Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։

Այդ նույն Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից առաջ հայտարարում էր, որ եթե սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը այդպես էլ չի հրապարակում։ Լավ, կարող է ասել՝ այն ժամանակ չհասցրեց, իսկ ինչո՞ւ չհրապարակեց այդ ամենը պատերազմի ժամանակ, առավել ևս՝ պատերազմից հետո: Փոխարենը Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին՝ «եթե»-ներով, «գուցե»-ներով, փողոցային բառապաշարով: Ուրեմն, ինչո՞ւ է այսպես ափերից դուրս գալիս հենց ներքաղաքական հարթության մեջ: Պատասխանը պարզ է՝ նրան այս աշխարհում միայն մեկ բան է հետաքրքրում՝ իր պաշտոնը: Ու հիմա ինքը հիանալի հասկացել է, որ արդեն պարտվել է։

Բոլորն են արձանագրում, որ ազնիվ, արդար ընտրությունների դեպքում նա չի կարող ստանալ 20 տոկոսից ավելի: Ահա, այստեղ էլ սկսվում է ամբողջ «հմայքը»: Եթե պատերազմում կրած պարտությամբ Նիկոլը հպարտ էր, ապա ընտրություններում սեփական պարտությունն արժանապատվությամբ չի ընդունի։ Եթե արժանապատվություն ունենար, պատերազմից անմիջապես հետո հեռացած կլիներ։ Հանուն իշխանության Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի ունակ է, ու դա քանիցս ապացուցել է: Նա կարող է չընդունել իր պարտությունը:

Եվ որպեսզի հիմքեր ստեղծի ընտրություններում իր պարտությունը չընդունելու համար, փորձում է իրեն այս պահից սկսած ապահովագրել և հետընտրական գործընթացների մասով ներքաղաքական առճակատման պայմաններ ստեղծել։ Ստացվում է, որ մի աղետի հետ կապված հարցերը չլուծած՝ Փաշինյանի անձնական ամբիցիաների հաշվին նոր՝ այս անգամ ներքաղաքական աղետի մեջ կարող ենք հայտնվել։

Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իրենց ընտրությունը կատարելիս հաշվի առնեն այս ամենը, կոնկրետ իրողությունները, առկա սպառնալիքները: Մենք իսկապես հուսով ենք, որ մեր գիտակից հանրությունը կմնա իր բարձրության վրա և չի տրվի սադրանքներին՝ Փաշինյանին զրկելով ընտրություններում անգամ 20 տոկոս ձայն հավաքելու, առավել ևս քաղաքացիական բախումներ հրահրելու հնարավորությունից»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝10․06.21թ համարում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:00 10/06/2021  |  ՄամուլՓաշինյանի այցերի «մասովկան» ապահովում են հատուկ հավաքագրված շրջիկ աջակիցների միջոցով. «Հրապարակ»
09:54 10/06/2021  |  ՄամուլԵրկրի անվտանգության հարցում ինչ խոստումներ են տալիս քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
09:49 10/06/2021  |  Մամուլ«Սատելիտ» քաղաքական ուժերը գրեթե զրոյական վարկանիշ ունեն. «Փաստ»
09:42 10/06/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահում են ռուսնե՞րը. «Ժողովուրդ»
09:41 10/06/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը որևէ դեպում ձայն չի տա ՔՊԿ-ին. «Փաստ»
23:52 09/06/2021  |  ՄեկնաբանությունԱյս մարդկանց պետք է շոկից դուրս բերել՝ վերադարձնել դաժան իրականություն. Աբրահամյանը՝ Փաշինյանին սատարողների մասին
22:58 09/06/2021  |  ՄեկնաբանությունՍտահակը 1 ժամ ուշ սկսեց հանրահավաքը, որ կողքի գյուղերից ավտոբուսներով գոնե 1.000 մարդ հասցնեն Գյումրի․ Ռուբեն Մխիթարյան
22:49 09/06/2021  |  ՎերլուծություններԿասկածելի-օտար աղբյուրներից սնվող հ/կ-ների շրջանում սանացիայի իրականացումը՝ որպես նոր իշխանության առաջնահերթություն
22:10 09/06/2021  |  ՄեկնաբանությունՍրանց միակ ներքաղաքական և արտաքին քաղաքական կապիտալը գիժ ձևանալն է. Կարեն Ավագյան
21:19 09/06/2021  |  ՔաղաքականՓաշինյանի վարկանիշը վերջին օրերին 4-5 տոկոսով ընկել է. քաղաքագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]