ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու 05/18/2021 20:17 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստով քրեական գործի հարուցելու փաստաբանների պահանջի վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբանները գտնում են, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, ուստի՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է քրեական գործի հարուցումը՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ։ Փաստաբան Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը դատական կարգով բողոքարկել են որոշումները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, կայացած դատական նիստին փաստաբան Հովհաննես Խուդոյանն արձանագրել է, որ հաղորդման մեջ բարձրաձայնվել է, որ Շուռնուխ համայնքի 12 տների բնակիչների նկատմամբ ենթադրյալ արարքներ են կատարվել, հետեւապես հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ նրանցից բացատրություն վերցնելը՝ պարզելու, թե ինչ սպառնալիքներ են եղել։
«Ի վերջո, մենք առերևույթ այդ նյութերում տեսնում ենք ավազակության հատկանիշ, բայց այդտեղ կարող է կենտրոնանալ ֆիզիկական միջամտություն, կարող է գնահատման արժանի լինել կյանքին և առողջությանը սպառնալիք հասցնելը, այդ ամենը կարող էր դիտվել ավելի մեծ կոնտեքստում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի առանձին դրսևորումներով »,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի պարագայում կարող էր ձեռք բերվել ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական համազգեստով ներկայացած անձինք ահաբեկիչներ են։
Ըստ փաստաբանի՝ դատախազությունը և քննչական մարմինը չեն կարող որոշել՝ տարածքները հայկական են, թե ադրբեջանական, իրենց լիազորությունների մեջ չի մտնում եւ ողջամտորեն չեն ակնկալում, որ քննիչը, ոստիկանը, դատախազը գնան ադրբեջանական զինվորականներով գտնվող տարածք, նրանց հարցաքննեն կամ քննչական գործողություններ կատարեն, բայց հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներն անհրաժեշտ են միջազգային ատյաններում։
«Եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել կոնկրետ անձի պատասխնատվության ենթարկելը, կոնկրետ այս դեպքում Հայաստանի շահն է նման պատերազմական իրավիճակում կամ պատերազմական հանցագործությունների միջազգային իրավական գնահատականի հասնելը: Եթե վաղը, մյուս օրը այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, հղում կարող են անեն, որ նույնիսկ ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»,- նշել է Խուդոյանը:
Դատական նիստի ընթացքում իրենց առարկությունները ներկայացրին նաև քննիչը և դատախազը։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ