Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Եթե մի մարդ ասում է Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, նրա հետ էլ ինչ խոսես.քաղաքագետ 05/17/2021   19:44  |  Քաղաքական

Հենց առաջին իսկ օրը Հայաստանի սուվերեն տարածք մտած ադրբեջանցիները պետք է ՀՀ օրենքի համապատասխան վնասազերծվեին, ձերբակալվեին կամ ոչնչացվեին: Ձերբակալումը կնպաստեր, որպեսզի ունենայինք բանակցային պաշար՝ գերության մեջ գտնվող մեր եղբայրներին և քույրերին հայրենիք վերադարձնելու համար: Այս ամենը պետք է արվեր հենց առաջին րոպեներին, այլ ոչ թե դրանից հետո գնային, բանակցեին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Քաղաքագետն արձանագրում է, որ պետք է ձեռնարկվեին համապատասխան միջոցներ ՀՀ սահմանները պաշտպանելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել.

«Գործող իշխանությունն իր կառավարման երեք տարիների վարած քաղաքականության արդյունքում երկիրը հասցրեց կաթվածահար վիճակի: Պատերազմից անցել է վեց ամիս, բայց մեր սահմանները կահավորված չեն, իշխանությունը պարզաբանում է, թե ձյուն է եղել, դրա համար էլ սահմանին աշխատանք չի արվել, կներեք, բայց Օմարի լեռնանցքն ավելի բարձր է և մշտապես ձյուն է եղել այնտեղ, բայց սահման ունեցել ենք, տղաները պաշտպանել են և ողջ պատերազմի ընթացքում հետ չեն նահանջել: Սա պարզապես կաթվածահար եղած երկրի իրավիճակ է»:

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ, քաղաքագետն արձանագրեց՝ օրենսդրությամբ գրված է, որ բանակը պետք է պաշտպանի ՀՀ սահմանները, իսկ իշխանությունը չի կարողանում օրենքը կյանքի կոչել.

«Իշխանությունը չի գիտակցում հայրենիքի գաղափարը, երբ լսում ես իրենց ներկայացուցիչներին, ասում են՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի տարածքներ: Օրենսդրությամբ գրված է, որ բանակը պետք է պաշտպանի ՀՀ սահմանները, բայց ստացվում է, իշխանությունը չի կարողանում օրենքը կյանքի կոչել:

Շատ են սիրում կրկնել, որ իրենք ժողովրդավար են, ժողովրդավարության արժեքների մեջ մտնում է նաև օրինպաշտությունը, օրենքներին հետևելը և քաղաքական պատասխանատվություն կրելը, որը չկա»,-ասաց զրուցակիցը:

Դիտարկմանը, որ եթե սահմանին ռազմական որևէ գործողություն չի եղել, այս պարագայում ճիշտ էր ՀԱՊԿ-ին դիմելը, քաղաքագետն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում,իսկ ՀԱՊԿ-ը լրացուցիչ անվտանգության երաշխիք է Հայաստանի համար.

«Ցանկացած պարագայում, երբ վտանգ ես զգում, կարող ես դիմել ՀԱՊԿ-ին: Իսկ ո՞վ է ասել, որ մեր սահմանների պաշտպանության խնդիրներին զուգահեռ չպետք է դիմեինք ՀԱՊԿ-ին,մեկը մյուսին չի խանգարում: Եթե իշխանությունը համարում է, որ անհրաժեշտ է դիմելը, թող դիմեն, բայց դա երկրորդ քայլն է, առաջինը սեփական ուժերով երկիրը պաշտպանելն է , դրան զուգահեռ կարելի է դիմել ՀԱՊԿ, մեկը մյուսին չի խանգարում»,-ասաց Պողոսյանը:

Նշենք, որ այսօր ԱԽ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ սահմանների ճշգրտման գործընթաց երկկողմ ֆորմատով տեղի չի կարող ունենալ, քանի Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ:

Դիտարկմանը, որ եթե հարաբերություններ չունեն, զինադադարից հետո ի՞նչ հիմքով են հայկական տարածքները զիջվել հակառակորդին, քաղաքագետն արձագանքեց.

«Իսկ այս վեց ամսվա խայտառակությունը որևէ հիմք ունե՞ր՝ բացի բանավոր պայմանավորվածությունից: Եռակողմ համաձայնագրում ասվում է՝ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, դրանից հետո ո՞վ է ասել, որ այդ տեղերից հետ քաշվենք: Քարվաճառը և Քաշաթաղը կորցրել էի՞նք, որ դուրս եկան, Ակնայի շրջանից ինչո՞ւ դուրս եկան: Եթե մի մարդ ասում է Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, այդ մարդու հետ էլ ինչ խոսես»,-ասաց Պողոսյանը:

Իսկ բացի հանրությանը հայտնի երկու եռակողմ համաձայնագրերից, հնարավո՞ր է լինի ևս երրորդ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, զրուցակիցը չբացառեց.

«Ազգային ժողովի ամբիոնից փոխվարչապետների մակարդակով լսել ենք, որ ասել են՝ էլի կան համաձայնություններ, ինչ-որ փաստաթղթեր են հրապարակվել, որոնք չեն հերքվել: Պարտված իշխանությունների նկատմամբ որևէ վստահություն չկա: Մենք պետականություն կորցնելու ճանապարհին ենք, Աստված տա մինչև հունիսի 20-ը երկիր կմնա»,-ասաց Թևան Պողոսյանը:

Հարցին՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա՞, քաղաքագետը պատասխանեց.

«Հուսանք, միևնույնն է ընտրություններից հետո ճգնաժամերը չեն հաղթահարվելու, ինձ չի թվում այս Ազգային ժողովը երկարատև կյանք կունենա, ապագայում էլի ենք ունենալու ընտրություններ, բայց Աստված տա հասնենք առաջնային խնդրին՝ գործող իշխանության հեռացմանը»:

Իսկ թե հավանական համարու՞մ է ստեղծված իրավիճակով պայմանավորված երկրում ռազմական դրություն հայտարարվի և ընտրությունները չեղարկվեն, քաղաքագետն ասաց, որ որևէ սցենար չի բացառում. «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, ցանկացած սցենար չեմ բացառում»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 12-ի առավոտյան հակառակորդը առանց կրակոցի միանգամից 3-4 կմ գրավել է՝ առաջանալով Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ եւ դիրքավորվել Սեւ լճի մոտակայքում, մայիսի 13-ին արդեն հայտնի դարձավ, որ նրանք առաջացել են նաեւ Վարդենիսի եւ Սիսիանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է մեր երկրի տարածքում։ Վերջիններս ոչ միայն չեն ոչնչացվել որպես դիվերսանտներ, այլ անգամ չեն հռչակվել որպես դիվերսանտներ ու կալանավորելու ուղղությամբ քայլեր չեն արվել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:14 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ, ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. Գեղամասար համայնքի ղեկավար
18:50 17/05/2021  |  ՄեկնաբանությունԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Գռզոն՝ Երեւանի քաղաքապետ. Նիկոլ Փաշինյանի նոր կադրային մտահղացումները
17:32 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍ15 րոպեն լրիվ բավական էր, որպեսզի հակառակորդի 230 հոգիանոց զորամիավորումը պառկեր գետնին՝ հուր հավիտյան. Եփրեմ Մարգարյան
12:38 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդը տարբեր կերպ փորձում է խցկվել մեր տարածք. բանակը պետք է պատրաստ լինի թշնամուն մեր տարածքից հանելուն.Սեյրան Օհանյան
12:31 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀամայնքապետերին բանակցությունների արդյունքների մասին չեն տեղեկացրել. Ավետյանն ասում է, որ տեղյակ չեն, թե ադրբեջանցիները որքան պետք է հետ գնան
12:01 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել. ՊՆ-ն շուտով տեղեկատվություն կտրամադրի. Արմեն Խաչատրյան
09:39 17/05/2021  |  ՔաղաքականԱրա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ. քննարկվել է սահմանների վիճակը
23:16 16/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները Սեւ լճի տարածքում կունենան առնվազն չորս հենակետ՝ յուրաքանչյուրում 15-ական զինվոր․ Վահե Հակոբյան
23:14 16/05/2021  |  Մեկնաբանություն«Ի՞նչ է համաձայնել զիջել հայկական կողմը»․ Գառնիկ Դավթյան
22:02 16/05/2021  |  ՄեկնաբանությունՆահանջի մասին խոսակցություններ կան. Իրինա Յոլյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]