Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

«Կոլցո» օպերացիայի արդյունքում 100 մարդ պատանդ ընկավ, իսկ շատերի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: ՄԻՊ 05/01/2021   10:53  |  Մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է.

«Ապրիլի 30-ին լրացավ ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի բռնի տեղահանման «Կոլցո» (Օղակ) գործողության 30-րդ տարին

1991 թվականի ապրիլին սկիզբ է առել և միչև օգոստոս ամիսը շարունակվել ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման, հայերի նկատմամբ վայրագությունների լայնածավալ «Կոլցո» (Օղակ) գործողությունը:

Դրա իրականացման հիմնական դերակատարն են եղել Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения), որին աջակցել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումները:

Թեև այդ գործողությանը նախորդել են ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայաթափմանը միտված բազմաթիվ քայլեր, ինչպես նաև էթնիկ զտման մասին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններ, բուն «Կոլցո» օպերացիան սկսվել է 1991 թվականի մարտի 25-ին: Այդ օրը ադրբեջանական ՕՄՕՆ-ը կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկեց Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը:

Մինչև ներխուժումը, ադրբեջանական ուժերը մեկուսացրին թիրախի տակ հայտնված գյուղերը: Ապրիլի 16-ից հոսանքազրկվեց Շահումյանի շրջանը և անջատվեց հեռախոսակապը, արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:
Ապրիլի 30-ին գնդակոծվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, որի ժամանակ հայկական խաղաղ բնակչության դեմ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի՝ Արցախի հայկական գյուղերը օղակի մեջ առնելուց հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան ներխուժեցին գյուղեր «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով:

Իրականում տեղի էին ունենում հայերի սպանություններ էթնիկ ատելության շարժառիթով, խոշտանգումներ և այլ վայրագություններ, ինչի հետևանքով մարդիկ ստիպված լքում էին իրանց բնակավայրերը:

Այդ գործողության հետևանքով հայաթափվեց ավելի քան երկու տասնյակ գյուղ տեղահանվեց գրեթե 10,000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց: Ավելին, «Կոլցո» օպերացիայի արդյունքում 100 մարդ պատանդ ընկավ, իսկ շատերի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ:
«Կոլցո» գործողությունը ադրբեջանական հայատյաց ու էթնիկ զտումների քաղաքականության օրինակներից է:

Հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը ստացավ նոր զարգացումներ, որի կարևոր բաղադրիչներից էր հայասպանությունը խրախուսելը:

Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ:

Այսինքն՝ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից:

Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

«Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում:

Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր:

Այս ամենն իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են՝ ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ:

Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ:

Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառնեով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:

Ցավոք, միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խսիտ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ նկարագրված վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում«Կոլցո» (Օղակ) գործողության անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ:

Այս հայտարարությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կտարածի միջազգային համապատասխան կազմակերպություններին»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:36 01/05/2021  |  ՄամուլՀերթական օրինագիծը ԶԼՄ-ների դեմ․ ՄԻՊ-ը մտահոգիչ դրույթներ է տեսնում․ «Ժողովուրդ»
16:56 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. Թաթոյան
14:50 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դատական պրակտիկա կա, որ կադաստրային փաստաթղթերի հիման վրա սահմանների որոշման գործընթաց է տեղի ունեցել. Թաթոյան
13:52 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական դրոշներն ու ցուցանակները տեղադրվում են հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով. ՄԻՊ
13:32 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍՏարաձայնություն տեսնում եք, թե ոչ ձեր ընկալումն է. Դա չի կարող կանգնեցնել իմ աշխատանքը. Թաթոյանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորին
12:55 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ է լինելու մեր քաղաքացու իրավունքների հետ կապված, եթե Գորիսից Որոտան ճանապարհին վթար լինի. Թաթոյան
12:33 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆերքին Հանդի դպրոցը թշնամու դիրքերից 500 մետրի վրա է գտնվում. Թաթոյան
12:19 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ղեկավարը մեծ հպարտությամբ է նշում, որ իր ջանքերի շնորհիվ մեծացել է ատելությամբ լցված սերունդ. Թաթոյան
11:26 30/04/2021  |  ԼՐԱՀՈՍCOVID 19-ի և պատերազմական պայմաններում զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը քննարկվել են Պաշտպանին առընթեր զինծառայողների հարցերով խորհրդի նիստում
08:36 30/04/2021  |  ՄամուլՓակուղի՞ թե՞ նոր շունչ․ Տարասովը՝ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին․ «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]