Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Մեծ հայրս 1936 թվականին «Սինայա» շոգենավով Ֆրանսիայից Հայաստան՝ առաջին ներգաղթյալներից էր․ նույն նավի վրա Հայրենիք՝ վերջին հանգրվան տեղափոխվեց Մեծի՝Կոմիտասի աճյունը 04/24/2021   12:53  |  Հարցազրույց

Ես պահանջատեր եմ՝ ասում է նկարիչ-դիզայներ Արթուր Մանուկյանը

           

- Հայտնի բան է և մեր հռչակավոր ազգակիցներն՝ Ազնավուրից Վիլյամ Սարոյան ու Արամ Խաչատրյան  իրենց ճակատագրով են փաստում՝ որպեսզի կարողանաս դրսևորվել, ուժեղ պետություն պիտի ունենաս թիկունքում։ Այսինքն, առաջին խնդիրը պետություն ունենալն է։ Աղասի Այվազյանը ճշգրիտ է ձևակերպում՝ «Պետությունը ամենամեծ մշակույթն է, նկարչություն, գրականություն, երաժշտություն՝ այդ մշակույթի բջիջներն են։ Որքանո՞վ է հայ արվեստագետը գիտակցում այս բանաձևային խոսքերն այսօր, 21-րդ դարում, երբ կորցրել ենք Արցախի 80 տոկոսը և Հայաստանի Հանրապետությունն ամեն օր մի քայլ նահանջ է գրանցում անկախությունից։ Այսինքն, երբ  վտանգված է մեր պետությունը, պետականությունը, որ սնունդ է տալիս մշակույթի տարբեր ձևերին։

-Գիտեք,  ես հետևում եմ  քաղաքական իրադարձություններին և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե պետության ու պետականության անհրաժեշտության ամբողջական գիտակցումը չկա մեր ժողովրդի մոտ։ ՈՒ առաջին պահ ինձ մոտ հարց է առաջանում՝լավ, այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունն ու պետականությունը, 1600 տարի չունեինք, բայց եկել- հասել ենք այսօրվան։ Այսինքն, մինչև մենք չձևակերպենք, թե մեզ ինչու է պետք պետություն, դրա գիտակցումը չենք ունենա,  ձեռք չենք բերի։ Իսկ պետությունն, իմ խորին համոզմամբ՝ երեք կարևոր հարցերի լուծման համար պետք  է ունենալ՝   մեր էթնոսի ֆիզիկական գոյության և խաղաղ զարգացման,  մեր ֆիզիկական և հոգևոր սահմանները ճշտել-ճանաչելու և  ամենակարևորը՝ ազգային պետության ստեղծման ու  զարգացման համար։ Պետությունը  ազգային պետության ձգտելու և հասնելու ճանապարհն է։ Ի՞նչ դեր է խաղում սրա մեջ մշակույթը։ Մշակույթի դերն, այս համատեքստում,  իմ ընկալմամբ շատ միանշանակ է՝ արվեստը  տվյալ էթնոսի, տվյալ  հոգևոր, մշակութային միավորի զարգացման, պահպանման և փոխանցման խնդիր է լուծում սերունդների համար։ Այս բանաձևի առանցքում է գտնվում արվեստագետը։

-Գլոբալացում, ժողովրդավարություն, կորոնավիրուս, պատերազմ, ցեղասպանության ճանաչման խնդիր՝ այս թեմաներին որպես արվեստագետ ձեր  արձագանքը հիմնականում պլակատային է։ Դա հասկանալի է, քանի որ  դոկումենտալիզմի, լակոնիկ, կարճ տեքստերով մտքեր արտահայտելու ժամանակներ են։ Ոմանք խոսում են, գրում,  ձեզ  էլ ա՞յս  կերպն է հոգեհարազատ․․․

-Սկսեմ նրանից, որ պլակատն ինձ համար քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու  մի ձև է։ Դուք  ճիշտ նկատեցիք խոսելու, գրելու փոխարեն՝ ես  այսպես եմ արտահայտում  դիրքորոշումս։ Իմ խորին համոզմամբ՝ պլակատի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան՝ որևէ այլ դրսևորման։ Մանավանդ, պլակատն ունի նաև քարոզչական գործառույթ։ Եվ  հետո՝ պլակատն անմիջական զրույց է հանդիսատեսի հետ, ես մարդուն հրավիրում եմ զրույցի՝ ամենաքիչը՝ գոնե մտածել տալով տվյալ թեմայի շուրջ։ Եթե այդքանը հաջողվում է, ուրեմն, հաջողված է պլակատը։ Իսկ այստեղ հիմնականը տեսողական ընկալումն է՝ որքան լակոնիկ ու կարճ, բայց գեղարվեստական արտահայտչամիջոցներոցով արված լինի, այնքան՝ շուտ կյուրացվի։

Ըստ իս, պլակատի  լեզվով կարելի է խոսել ամեն թեմայից՝ քաղաքական, սոցիալական, մշակութային։ Ի վերջո, պլակատների պատմությունը սկսվում է աֆիշաներից․ Ֆրանսիայում, Գերմանիայում, երբ մշակութային կյանքը եռում էր, թատերական ներկայացումների տեղեկացման համար ազդագրերի կուլտուրան զարգացավ։ Պլակատով սկսեցին զբաղվել մեծագույն նկարիչները՝ Մուխայից Տուլուզ-Լոտրեկ․․․20-րդ դարի սկզբին, 1-ին համաշխարհային պատերազմի  ժամանակ էր, որ ի հայտ եկավ քաղաքական պլակատը և այսօրվա պլակատի հիմքում քաղաքական պլակատն է, որը ձևավորվելով այդ շրջանում,  հետո՝ տեղափոխվեց ԽՍՀՄ տարածք։

-Հայոց Մեծ Եղեռնի՝ հայ ազգի հանդեպ անցյալ դարասկզբին թուրքերի իրագործած  Ցեղասպանության հերթական տարելիցն է։ Կարևոր ու չմարող, մեր պահանջատեր լինելու մասին է  ձեր պլակատներից մեկը՝ «թուրքական կարմիր  կացինը՝ հայի գենոֆոնդի մեջ խրված», որ խորհրդանշում է թշնամական երկրի  մշտապես առկա  սպառնալիքը։ Այդ պլակատը հետաքրքիր պատմություն ունի, որի մասին քչերը գիտեն․․․

-Ցեղասպանության հետ կապված տարբեր տարիներին արված գործեր ունեմ, իսկ այդ  պլակատով ես մասնակցեցի 2017 թվականին Դանիայում կայացած՝ «Եվրոպան պոստերներում» խոշոր  ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից հետո տպված  կատալոգում ներառվել էր նաև  իմ աշխատանքը։  Շատերի գնահատմամբ՝  արտահայտիչ պլակատ էր՝ կացնով գենոֆոնդն է ոչնչացվում։ Այն ահավոր մեծ դժգոհության արձագանք ստացավ թուրքերի կողմից։ Որքան գիտեմ՝ նրանք նոտա էին հղել Դանիայի դեսպանատանը՝ թե այս ի՞նչ եք տպել։ Դանիացիներն էլ՝ այն ժամանակ ասել էին՝ լավ ենք արել։ Այն ժամանակ Դանիան անվախ էր, թուրքերից չէր վախենում, հիմա՝ այլ է։

-Բայց տեսեք՝ ո՞նց են ցանկացած իրենց վերաբերող հարցի՝ ակնարկ լինի, պլակատ, թե՝ այլ բան՝  աշխարհի որ ծայրում լինի՝ արագ և ագրեսիվ  արձագանքում․․․Իսկ Հայաստանի  իշխանությունը պետական մակարդակով  թուրքերի  ու ադրբեջանցիների հոխորտանքն անարձագանք է թողնում։

-Ի դեպ,  ինքս էլ Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եմ, իմ մեծ հայրը՝ պապս՝ Դեմիրճի Մանուկը, 1915 թվականի Ցեղասպանության  հետևանքով կորցնելով հայրենիքը, ծննդավայրը, ծնողներին և հարազատներին, եղբոր հետ մեծ դժվարություններով ապաստան էր գտել Ֆրանսիայում, որտեղից էլ՝  Արևելյան Հայաստան  ներգաղթել  1936 թվականին՝ ֆրանսիական հայտնի «Սինայա» շոգենավով։  Այդ  նավի վրա եղել է նաև Կոմիտասի աճյունը, որ   բերվում էր հայրենի հողում ամփոփվելու։ Նույն շոգենավով՝ Ֆրանսիայից Հայաստան՝  առաջին ներգաղթյալների թվում էին քանդակագործ ու նկարիչ Երվանդ Քոչարը և դերասան Արման Կոթիկյանը։  Իր հետագա ամբողջ կյանքում պապս տենչում էր լինել  ծննդավայրում ՝ Արևմտյան Հայաստանի Քերեմեթ գյուղում, որն այդպես էլ մնաց չիրականացած:

Այս թեման մեր տանը ամեն ապրիլի 24-ի նորից ու նորից հիշվում-վերապրվում է։ Կ․ Պոլսի մոտակայքում է գտնվել  նախնիներիս Քերեմեթ կոչվող  հայկական գյուղը, ուր միայն հայեր են ապրել։  Պապիկիս հայրը շատ հայտնի դարբին է եղել ոչ միայն իրենց գյուղում, այլ՝ տարածքում։ Ինձ հասած պատմություններով՝ թուրքերը նրան ողջ ընտանիքի հետ առաջարկել են մնալ, ասելով՝ կթաքցնենք,  որ դու հայ ես,  հետո էս ամեն ինչը կանցնի․․․դու, ընտանիքդ ապահով կլինեք։ Ասել է, չէ՝ որտեղ ազգս, էնտեղ ես, դուրս է եկել ու երեխեքի ձեռքը բռնած՝ մտել դեպի անհայտություն քշվող քարավանի մեջ։ Ինձ համար մինչև հիմա անբացատրելի է։ Գիտեք, ես սրտով հասկանում եմ նրան, բայց ուղեղով չեմ կարողանում հասկանալ․․․ո՞նց կարելի էր, լավ, դու՛ գնացիր,  բա երեխեքդ․․․

Այսինքն,  եթե պիտի մեռնենք ազգովի, ես ու՞մ եմ պետք։  Սեփական էթնոսին պատկանելության  զգացողությունն այնքան մեծ է եղել,  որ էդ մարդը որոշել է՝ եթե ազգս չի լինելու, ես էլ չեմ լինի, որտեղ ազգակիցներս, այնտեղ էլ՝ ես․․․Սա ինձ համար անբացատրելի քիմիա է, մինչ օրս այդ արարքի  բացատրություը չունեմ, ճիշտն ասած։ ՈՒղղակի  գիտեմ, որ այդպես է եղել, որովհետև իմ պապն էր պատմում, իսկ իմ պապին հայրս ձայնագրել էր, ձայնագրությունները կան,  թե՝ ո՞նց են դուրս եկել, ու՞ր են գնացել, ո՞վ է մեռել իրենց աչքի առաջ՝ ու՞մ ինչքան փող են տվել, գուցե՝ սրանք շատ կենցաղային պատմություններ են, բայց ցեղասպանություն վերապրածների կյանքի պատառիկներ են։ Հիմա մի կարևոր բան եմ ուզում ասել՝ որ օրը մենք հանկարծ Աստված մի արասցե՝ պետական մակարդակով հրաժարվեցինք պահանջատիրությունից, այդ օրվանից դադարում է գոյություն ունենալ  մեր պետությունը։ Այսինքն, ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ կարող է կորցնենք մեր պետությունն ու պետականությունը։

-Ցավալի փաստ է՝ ունենք   իշխանություն՝  ժողովրդավարական դիմակով, իրականում՝  բռնապետական և ապազգային, որ մի կողմից  պահանջատիրությունից հրաժարվելու  քաղաքականությունն է առաջ տանում, մյուս կողմից՝  կարծես քայլ առ քայլ մասնատում, թշնամիներին է բաժանում մեր հայրենիքն ու պետությունը։ Այսօր Սյունիքն է, երեկ՝ Արցախն էր․․․ Տեսնու՞մ եք՝ երբ պետությունը փսորված է, մշակույթի մասին խոսակցությունն էլ փսորվում է, տարրալուծվում։ Բայց ես  հիմա ուզում եմ Շուշիի պատկերասրահում մնացած Ձեր մի աշխատանքի՝ «Սպասումի» մասին խոսենք։ Գիտեմ, որ սպասում եք նրա հայտնությանը, քանզի 44 -օրյա պատերազմի՝ մարդկային  ու մշակութային ցեղասպանության, նյութական և ոչ նյութական արժեքների կորստյան հետ կրում եք զուտ անձնական ձեր կորուստն ու ապրումը, սպասում եք ու հավատում, որ վերադարձ լինելու է։ 

-Շուշիի պատկերասրահը 2013-ին բացվեց, և հենց այդ ժամանակ իմ «Սպասում»-ը նվիրեցի իրենց։ Ցավ եմ ապրում՝  այնտեղ շատ անվանի  նկարիչների գործեր մնացին՝ Սարյան, Գյուրջյան, որքան հիշում եմ, նաև՝  Արշիլ Գորկի․․․

Անկասկած է, որ Ցեղասպանության թեմայով գործերը  կվառեն, մյուսները՝ թերևս, որոշակի ադրբեջանական անուններով կհայտնվեն զանազան աճուրդներում։ Իսկ ես, դուք ճիշտ եք՝  ամեն առավոտ արթնանում եմ՝ այդ աշխատանքս է աչքիս առաջ։ Ձեր ասած՝ մարդկային իմաստով սպասում եմ իմ «Սպասում»-ին, թե՝ ինչ-որ կերպ կհայտնվի այն Հայաստանում։ Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության  համար ի՜նչ մի դժվարություն կար այդ թանգարանի տեղափոխումը կազմակերպել։ Թեկուզ՝ Ստեփանակերտ։ Ասում են՝ իբր չէին սպասում, թե Շուշին կհանձնեն։ Բայց երբ պատերազմ է, բոլոր բաները հաշվի պիտի առնվեն։ Միանգամից պիտի էվակուացվեն։ Հայրենական պատերազմի ժամանակ ամբողջ Էրմիտաժը տեղափոխվել էր։  Թեպետ ֆաշիստները չռմբակոծեցին Էրմիտաժը, բայց ռուսները պատրաստված էին դրան, քանզի  դա պետության գործառույթն էր, որ նրանք  իրականացրել էին։

 

-Համազգային տագնապի ժամանակներ ենք ապրում։ Վտանգի զգացողությունը, մեծ կամ փոքր չափով մարդկանց մեջ նստած է։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է այսօր  մեր ամենամեծ վտանգը։

-Անձամբ ինձ համար պետականության կորստի ռեալ տագնապն է։ Կա այդ վտանգը, սակայն, գիտակցումը, թե՝ մենք կարող ենք կորցնել մեր  պետականությունը, մարդկանց մոտ կարծես երրորդ-չորրորդական խնդիր է, այնինչ՝ ամենաառաջնայինը պիտի լինի։ Ազգային պետություն և պետականություն՝ ահա  մեր գերխնդիրները։

Հ․Գ․ Ժամանակակից արվեստագետ Արթուր Մանուկյանը սիրում է աշխատել արխետիպերի հետ՝ հայկական ՈՒխտասարի սիմվոլներից մինչև՝  Մանդալայի սիմվոլը․․․Այդ առումով նրա աշխատանքները կարելի է  սիմվոլիստական համարել։ Իր համոզմամբ՝   ավելի շատ պոստմոդեռնիստական են, քանի որ  ամենատարբեր, բազմազան   նյութերի՝ նյութ-ֆորմա-ֆորմա-նյութ փոխկապակցությունը  առավել հատուկ է ժամանակակից կերպարվեստի  այդ  ոճին։ Ասում է՝ «Իմ ինտերպրիտացիաներն այսօրվա լեզվով են  խոսում արխետիպային նյութի հետ, արդյունքում՝ տեղի է ունենում մշակութային հիշողության պահպանում և փոխանցում, ինչն էլ արվեստի էությունն է։  Այն է՝  ձևակերպել ժամանակակից արվեստի տեսլականը և ավելի հասկանալի լեզվով փոխանցել սերունդներին։ Այս և էլի հետաքրքիր երևույթների մասին՝ հաջորդ հանդիպման ժամանակ․․․

Հեղինակ՝ Անահիտ Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]