ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետրոսի «բորդելի» հյուրերը 04/21/2021 14:39 | Վերլուծություններ
Հարկատուների հաշվին գոյություն ունեցող հանրային հեռուստաալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումն ունի հստակ գործառույթ՝ նիկոլի գովերգում, այլոց՝ վարկաբեկում, ինչպես նաեւ նիկոլի մեսիջների տարածում ուրիշների շուրթերով։
Պետրոսի հաղորդման վերջին հյուրերի ցանկն ամեն ինչ ասում է՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան:
Սրանցից յուրաքանչյուրին հստակ դերակատարում է վերապահված: Դասն անգիր արած աշակերտի նման Պետրոսի հյուրերը հայտնվում են եթերում եւ ամեն ինչ անում հրավիրող կողմի ակնկալիքներն ամբողջովին բավարարելու համար: Հրավիրողը Պետրոսը չէ՝ հրավիրողը կապիտուլյանտն է, պարտության խորհրդանիշը, իսկ Պետրոսը՝ սպասարկողն է։
Արման Բաբաջանյանին հրավիրում են, որ նա հանրությանն ապացուցի, որ հայ-թուրքական թշնամությունը լուրջ պատճառներ չունի եւ այն պետք է մոռանալ, լավ հարաբերություններ հաստատել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Նա նաեւ հակառուսական տրամադրություններ է սերմանում, տարածում: Իհարկե, նրան հանձնարարված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին սուտ լուրեր տարածել:
Արամ Սարգսյանին էլ հրավիրում են եթերի, հանձնարարելով պատմել, թե որքան վատն են ռուսները եւ ինչ հոյակապ մարդիկ՝ ամերիկացիները: Նա նաեւ չի մոռանում ընդգծել, որ առանց նիկոլ Հայաստանը կկործանվի: Իսկ թե ինչու եղբոր ազատագրած Շուշին իր սիրելի նիկոլը նվիրեց ադրբեջանցիներին՝ Արամը լռում է:
Անդրանիիկ Քոչարյանն էլ եթերում հայտնվում է հանրությանը համոզելու համար, թե մենք չենք պարտվել, որ թուրքերը լավ հարեւաններ են, որոնց հետ պետք է առիթից օգտվելով լավ հարաբերություններ հաստատել: Բեղերը սրած, դասը լավ սովորած նա ասում է այն, ինչ իրեն հանձնարարել են, ասում է, որ տերը գլուխը շոյի եւ համեղ ուտեստներ գցի առաջը:
Սամվել Բաբայանին հրահանգել են ամեն ինչ անել Ջեբրայիլի կամ Լելե թեփեի խայտառակ, հանցավոր գործողության պատասխանատվությունը նիկոլի եւ Աննայի վրայից վերցնել եւ գցել գեներալների վրա: Նա էլ անում է իր հանձնարարությունը՝ սեփական շահը հետապնդելով: Լելե թեփեի գործողությունը, որի ժամանակ ջարդվեց մեր բանակի ողնաշարը եւ միայն այդ գործողության ժամանակ զոհվեց 650-850 զինվոր, չի կարող հենց այնպես անցնել ու գնալ: նիկոլն ու Աննան հասկանում են, որ մոտենում է պատասխան տալու պահը եւ գտել են մեկին, որն առանց ամաչելու, առանց հետեւանքների մասին մտածելու, փորձում է հրեշավոր գործողության պատասխանատվությունը գցել զինվորականների վրա: Սամվել Բաբայան, իզուր մի չարչարվիր՝ չի ստացվելու:
Մի չարչարվիր եւ դու Անդրանիկ Քոչարյան, եւ դու՝ Արման Բաբաջանյան: Դուք արդեն պարտվել եք եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք եւս:
Ի դեպ, եթե մտածում եք արտերկրում անհոգ ապրելու մասին, ապա այդ մասին եւս մոռացեք: Իզուր փորձեր չանեք: Հինգ հազար լույս տղերք են զոհվել ձեր պատճառով, Շուշին ադրբեջանցիների ձեռքին է ՝ ձեր պատճառով...
Իսկ հանրայինի ղեկավարներն այս վիճակում եթեր պետք է տրամադրեն ոչ թե սրանց եւ սրանց նմաններին, այլ մարդկանց, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում Մեղրիում, եւ ինչ են ուզում անել Սյունիքի հետ, մարդկանց, որոնք տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացրել Լելե թեփեի արյունալի գործողությունը...
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ