Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/30/2024   12:27 3 անչափահասի մեղադրում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ․ Ոսկան Սարգսյան 04/30/2024   12:23 Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024   12:15 Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան 04/30/2024   12:13 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը 04/30/2024   12:12 Այ դա է ձեր քաղաքականությունը՝ ինչ ասում եք, հակառակն եք անում. վերջում Հայաստանը վերածելու եք գուբերնիայի. Արծվիկ Մինասյան 04/30/2024   12:08 Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը 04/30/2024   12:02 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է 04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը երաշխավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ 04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ)
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Բաքուն գտնում է հայերի ամենացավոտ կետերը և հարվածում դրանց, Հայաստանն այսօր պատրաստ չէ պաշտպանել իր շահերը. Իսկանդարյան 04/06/2021   17:33  |  ԼՐԱՀՈՍ

Բաքուն գտնում է հայերի ամենացավոտ կետերը և հարվածում դրանց: Իսկ ամենացավոտ հարցերից մեկը ռազմագերիների խնդիրն է,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որոնց բանակցությունների օրակարգում եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքն է, մասնավորապես տրանսպորտային կապերին վերաբերող հարցը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման օրակարգում չկա հայ ռազմագերիների հայրենադարձության հարցը ու սա այն դեպքու, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ չի վերադարձնում հայ ռազմագերիներին։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի ու Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն եռակողմ համաձայնությունների իրացման հետագա քայլեին վերաբերող հարցերը՝ արձանագրելով, որ համաձայնությունը կնքվել է, բայց դրա հետ կապված խնդիրները ,այդ թվում Ղարաբաղի հիմնախնդրի հարցը մնացել է օդում կախված։

Ըստ նրա՝ ներկայումս փորձեր են արվում շարունակել համաձայնագրի իրականացումը՝ հետպատերազմյան իրավիճակի համատեքստու։

«Հակամարտության բոլոր կողմերն ունեն իրենց շահերը, այս պարագայում խոսքը ոչ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասին է, այլ նաև Թուրքիայի և Ռուսաստանի: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր շահերը, և դրանց լուծման համար անհրաժեշտ են հանդիպումներ»,- նշել է Ալ.Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մեկ այլ թեման կլինի արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսվում են ՀՀ-ում:

«Հայաստանում կայանալու են ընտրություններ, և անհրաժեշտ է Ռուսաստանի ղեկավարին բացատրել, թե ինչ իրավիճակ է այստեղ: Հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանը մասնակցելու է ընտրություններին, նա մտահոգված է իր վարկանիշի հարցով։ Բանն այն է, որ Հայաստանն անմիջական ազդեցություն չունի Ադրբեջանի վրա, իսկ Բաքվից ինչ-որ բան ստանալու համար Երեւանը պետք է այդ մասին խնդրի Մոսկվային»,- ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենը՝ արձանագրելով, որ այդ համատեքստում, փաստորեն, կքննարկվեն ռազմագերիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված խնդիրները:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն այս պահին գտնվում է իր համար շատ կառուցողական դիրքում. վերջին պատերազմում Բաքուն հաղթանակ է տարել:

«Մենք գտնվում ենք հետպատերազմյան իրավիճակում, և Ադրբեջանն այժմ փորձում է առավելագույնը ստանալ այն իրավիճակից, որին հասել է ռազմական ճանապարհով: Որպես կանոն, պատերազմից հետո պարտվող կողմին պայմաններ են թելադրվում: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան սուբյեկտայնություն և ռեսուրսներ: Այս ռեսուրսները մենք չունենք»,- ընդգծել է նա, բայց նաեւ չի բացառել Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելու հավանականությունը։

Փորձագետի արձանագրմամբ՝ հարցը չի լուծվել նաև Ադրբեջանի համար, քանի որ Բաքուն չի վերահսկում որոշակի տարածքներ, որոնք, իր կարծիքով, իրեն են պատկանում: Իսկ հիմա Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, քանի որ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: «Թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը ցանկանում են լուծել այս խնդիրը: Ռուսաստանը եւս ունի իր մոտեցումները՝ խնդրի հետ կապված ՝ Մոսկվային անհրաժեշտ է ԼՂՀ-ի սուբյեկտայնությունը: Հակառակ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը չէր ցանկանա խաղաղապահներ տեղակայել Արցախում: Այնպես, որ, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ նրանք կցանկանան լուծել խնդիրը, չնայած հնարավոր է, որ խնդիրը կարող է մնալ սառեցված:

Ես չգիտեմ, թե բանակցությունները ինչ ձևաչափով կարող են շարունակվել, գուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, բայց դա պարտադիր չէ: Ամեն դեպքում, եթե նույնիսկ բանակցային գործընթացը ֆորմալ առումով մնա նույնը, իրականում դա այլ գործընթաց է լինելու:

Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի այս իրավիճակի վրա ազդելու համար: Եվ պետք չէ ակնկալել, որ հարցը կարող է առաջիկայում լուծում ստանալ»,- ասել է փորձագետը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հնարավոր է Ադրբեջանը բանակցությունների տարբեր փուլերում աստիճանաբար ազատ արձակի մի քանի հայ ռազմագերիների:


«Դժվար է պատկերացնել, որ Բաքուն պարզապես ազատ կարձակի ռազմագերիներին: Արցախը պարտվեց, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատերազմի հետեւանք է: Բաքուն գտնում է հայերի ամենացավոտ կետերը և հարվածում դրանց: Ամենացավոտ հարցերից մեկը ռազմագերիների խնդիրն է: Այս հարցով Բաքուն կարող է ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա»,- նկատել է նա:
Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները հայտարարություններ են հնչեցնում Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու, շտկելու համար։ Ըստ քաղաքագետի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության բազմիցս խոսել է նաեւ Վլադիմիր Պուտինը, Փաշինյանը: Այս մասին անընդհատ խոսում են ադրբեջանցիները և թուրքերը:

«Պատերազմից հետո ստորագրվեց եռակողմ համաձայնագրեր, և գործընթացը ինչ-որ կերպ պետք է շարունակել: Հունվարին կողմերը պայմանավորվել են հանդիպումներ անցկացնել և քննարկել, թե ինչպես աշխատել, և դա կարող է հանգեցնել խաղաղությանը, այդպես են ասում հայ պաշտոնյաները: Սա մի տեսակ դիսկուրս է, որը գոյություն ունի: Այս թեման քննարկվում է Մոսկվայում, Երևանում և Բաքվում»,- նշել է բանախոսը:

Հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա: Ըստ նրա՝ Փաշինյանի վերջին հայտարարության շատ մտքերի հետ կարելի է համաձայնել։ Իրոք, Հայաստանը կոմունիկացիաների խնդիր ունի, մեր 4 հարևաններից 2-ի հետ սահմանները փակ են: Սա նաև խոչընդոտում է Ռուսաստանի և Հայաստանի լիարժեք փոխգործակցությանը, քանի որ կա միայն մեկ ճանապարհ, և աշխարհագրական պայմանների պատճառով այն այնքան էլ հարմար չէ: «Ելնելով այս ամենից ՝ պետք է նկատի ունենալ, որ ճանապարհների բացումը եւ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը մեր համար դրական է: Եվ այս հարցի երկարաժամկետ լուծումը ևս մեր շահերից է բխում: Այս խնդիրը նախկինում ևս բարձրացվել էր ՀՀ իշխանությունների կողմից, սակայն այն լուծել չի հաջողվել»,- նշել է Իսկանդարյանն ու ավելացրել, որ իր կարծիքով այդ հարցը ներկայումս եւս չի կարելի լուծել։

«Մենք այժմ ի վիճակի չենք լրջորեն ներկայացնել մեր շահերը: Մենք չենք կարող այնպես անել, որ մեր ծրագիրը դառնա բոլոր կողմերի քննարկման առարկա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը։ Մենք դրա ռեսուրսը չունենք: Այսինքն ՝ հիմա գնալ դրան՝ նշանակում է ընդունել այն պայմանները, որոնք մեզ թելադրվում են, և դա լավագույն տարբերակը չէ: Եթե նույնիսկ մեր հարևանը լիներ Լյուքսեմբուրգը, մենք ստիպված կլինեինք պաշտպանել մեր շահերը, քանի որ այդ երկիրը նույնպես կունենար իր շահերը: Բայց մեր հարևանը ոչ թե Լյուքսեմբուրգն է, այլ այն երկրները, որոնք Արցախում հաղթանակ են տարել: Այս երկրներից մեկը այժմ հայ գերիներին է իր մոտ պահում, և բավականին կոշտ քաղաքականություն է վարում: Հետեւաբար, մենք մեր շահերը պաշտպանելու ավելի քիչ հնարավորություններ ունենք, քան ունեինք «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ: Եվ մեզ ձեռնտու չէ համաձայնվել հաղթող երկրների թելադրած պայմաններին»,- եզրափակել է Իսկանդարյանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 27/02/2021  |  ԼՐԱՀՈՍՌազմական հեղաշրջումն ընդհանրապես այլ տեսք ունի. Իսկանդարյան
12:35 27/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ունի քաղաքական բնույթ. Իսկանդարյան
14:11 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակը շատ լուրջ է, մենք պետք է փորձենք ինչ-որ բան անել երկրի զարգացման համար. Ալեքսանդր Իսկանդարյան
13:38 06/10/2020  |  Ղարաբաղյան հակամարտությունՓաստացի Արցախի դեմ պատերազմում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունը. Իսկանդարյան
19:28 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն. Իսկանդարյան
17:54 05/02/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը փորձում է փոխել իր իմիջը, ցույց տալ, թե ինքը քայլեր է առաջարկում, իսկ հայկական կողմը մերժում է դրանք. Ա. Իսկանդարյան
19:28 11/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲոլորն են հասկանում, թե որտեղից է գալիս էսկալացիան. Ալեքսանդր Իսկանդարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]