ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին.Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում 03/12/2021 16:11 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ է արել Եվրոպայի Խորհրդին՝դադարեցնել հռետորական հայտարարություններն ու բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Մեր վերջին քննարկումից տևական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը և թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով զբաղվող կազմակերպությունները որևէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։
Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլևս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբջանում այլևս հայ ռազմագերիներ չկան և մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։
Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելի մենք գերավարված անձինք ունենք, որոնց թվում նաև կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ ինչ նոր ակնկալիքներ ունենալով։
Երբևէ, որևէ անգամ որևէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղական իրավիճակի հետ։
Սա ուղղակի անթույլատրելի է և ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։
Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից և մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ ողջ գլխատում հայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել և ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է և րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։
Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու և կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։
Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական (գալոչկայի համար) ձևական քննարկումը չի լինի՝ որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զիվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։
Իրապես գործել է պետք, որովհետև վաղը կարող է այլևս ուշ լինել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել