ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում չարաշահումներ են կատարվել.մեղադրանք է առաջադրվել 4 անձի 03/09/2021 15:07 | ԼՐԱՀՈՍ
Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը: Այս մասին մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:
Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու և նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաև չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված և անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաև որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաև այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու և իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու և աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ):
Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ