ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանը խուզարկության որոշման մեջ նշվել է որպես «Արմենպրեսի» տնօրեն. Այս որակով է ամբողջ քրեական գործը 03/05/2021 18:52 | ԼՐԱՀՈՍ

«Այս գործընթացը ինձ որևէ կերպ չի կարող խանգարել, որովհետև այս գործընթացը գոյություն չունի»,- ազատ արձակվելուց հետո հայտարարել է քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանն՝ անդրադառնալով այան հարցին, թե արդյոք շարունակելու է հակաադրբեջանական տեղեկատվական պատերազմին իր մասնակցությունը։
Ա.Սաղաթելյանը նկարագրելով, թե որքան «փնթի ու անհիմն» գործընթաց է եղել իր նկատմամբ իրականացված հետապնդումը, նշել է, որ խուզարկության սանկցիայի մեջ նշված է եղել, որ ինքը «Արմենպրես»-ի տնօրենն է։
«Այդ լոգիկայի մեջ բոլոր փաստաթղթերն էին»,- նշեց նա
Սաղաթելյանի խոսքերով՝ խուզարկության ժամանակ առգրավել են այն ամենն, ինչ հնարավոր էր. «Եթե շուն ունենայինք, շանն էլ կառգրավեին»։ Ավելին՝ արգելել են փաստաբան կանչել, իսկ խուզարկությանը մասնակցել է Ալֆա ջոկատից 7 անձ։ Սաղաթելյանը պնդում է՝ մեկ անձի մտասևեռվածության և ոչ նորմալ մտածելակերպի արդյունք էր.
«Չեմ էլ կասկածում, որ այդ մակուլատուրան, որը դրված էր իմ քրեական գործի հիմքում, չի գտնվել ԱԱԾ-ում։ ԱԱԾ-ն գտնվում էր աննախադեպ քաղաքական ճնշման տակ։ Երեկոյան 22.30-23։00-ին ԱԱԾ-ի երրորդ հարկով ինձ տանում էին՝ կզած վիճակում, ձեռքերը մեջքի ետևում։ Ո՞ւր էի փախչելու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից։ Երևի այդ վիդեոն ուղարկել են Նիկոլ Փաշինյանին, որ նայի հանգստանա, մի հատ էլ հեռախոսը լպստի, հետո քնի»,- նշել է Ա.Սաղաթելյանը՝ ավելացնելով. «Ես պատկերացնում եմ, ոնց են նույն ԱԱԾ-ի տղաները զզվում Նիկոլ Փաշինյանից»։
Սաղաթելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իր բարի համբավը արատավորելու մասով գործընթաց սկսել են դեռևս նոյեմբերից, երբ տեղեկացել է, որ բարձր պետական պաշտոնի նշանակված Տարոն Չախոյանը միայն նպատակ ունենալով Արա Սաղաթելյանին վարկաբեկելու, տեսանյութ է տարածել այն մասին, իբրև վերջինս կառավարում է ֆեյքերի։ Տվյալ անձի վերաբերյալ փաստաբանների միջոցով դիմել են ԱԱԾ՝ քրեական վարույթ հարուցելու համար, բացի այդ՝ քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան։
«Բոլորը, ովքեր մասնակցել են այս գործընթացին, ես գտնում եմ, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության, որովհետև սա միակ գործը չէ, որով փորձում են ինձ լռեցնել, անհանգստացնել։ Ես մի քանի գործերով, որոնք բոլորը քաղաքական են, հրավիրվում եմ պարբերաբար հարցաքննությունների։ Շփվելով տարբեր քննիչների հետ, լսում եմ երկու ապուշ հիմնավորում ՝ մեկը, «մենք ծառայող մարդիկ ենք», մյուսը՝ «որ ես չանեմ ուրիշը կանի»»։ Սաղաթելյանը նշեց, որ երկու արդարացումներն էլ ընդունելի չեն։
Արա Սաղաթելյանը նշեց՝ տեղեկացել է, որ հայտնի անունով ֆեյքը ստեղծվել է 2018 թվականի հունիսին, իսկ ինքը VPN համակարգից սկսել է օգտվել 2020 թվականի աշնանը՝ վճարելով իր քարտով։ Արա Սաղաթելյանը նշեց՝ ինքը որևէ Գագիկ Սողոմոնյանի չի ճանաչում «Կարող է տարօրինակ թվալ, բայց դա ընդունված բանաձև է. կարող է՝ Գագիկ Սողոմոնյանը իրենցից մեկն է»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով. «Ես շարունակելու եմ պայքարելու մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/12/2021 10:44 Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները». Ղազարյան
- 04/12/2021 10:31 Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է. Ղամբարյան
- 04/12/2021 10:17 Վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու, որ չանհանգստանան, միայն թե իր իշխանության դեմ դուրս չգան.Մարուքյան
- 04/11/2021 20:29 Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 22:43 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ
- 04/11/2021 18:44 Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել
- 04/11/2021 16:50 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները