ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փետրվարի 20-ին այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի. Վազգեն Մանուկյան 02/15/2021 17:57 | ԼՐԱՀՈՍ
«Փետրվարի 20-ին այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի ուժ կիրառելու համար»,- այս մասին Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Քաղաքացիները մտավախություն հայտնեցին, որ գուցե սպասվող մեծ հավաքին ոստիկանները ուժեր կկիրառեն՝ այլ հավաքների պես։
Իսկ հարցին, արդյոք պառակտումներ կան շարժան մասնակիցների մեջ, Մանուկյանը վստահեցրեց՝ բոլորն էլ միասնական են։
«Ես մարդկանց հավաքեցի, որովհետև սարսափելի դեպք էր տեղի ունեցել։ Պարզվել էր որ կա գաղտնի մի պայմանագիր, ըստ որի մենք տալիս ենք մեր ճանապարհները, հողերը։ Դրան պետք էր արագ արձագանք տալ։ Շարժումը ինքը մեծ մեքենա է, մինչև խոդի գցես, ժամանակը անցնում է, դրա համար ես մյուսներին տեղյակ պահելով նախաձեռնությունը լքեցի»։
Անդրադառնալով ընտրությունների թեմային, Մանուկյանը նշեց, որ հիմա դրա մասին խոսելն արդեն անիմաստ է, չնայած շարժմանը հարող ուժերը առանձին են խոսում ընտրություններին մասնակցելու մասին։
«Ընտրություն չկա, ի՞նչ ընտրություններին մասնակցեն։ Հարցը իմաստալից էր այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություն չի լինելու։ Դրա մասին խոսելն անհեթեթություն է»։
Վազգեն Մանուկյանը բացառում է, որ ընտրություններին կմասնակցի, որովհետև իշխանությունը կորցրել է ընտրություն անցկացնելու լեգիտիմությունը, համոզված է, որ այդ պարագայում դրանք կեղծվելու են։
Քաղաքացիներից մեկի հետ զրույցի ժամանակ Մանուկյանը վստահեցրեց, որ ժողովուրդն արժանի է իշխանություն ունենալու, բայց իշխանությունը արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու։
Քաղաքացիները մտահոգ էին, ուզում էին իմանալ պատճառը, թե ինչո՞ւ այսօր փողոցները առաջվա պես մարդաշատ չեն, մարդիկ ինչու չեն միանում հանրահավաքների։ Մանուկյանը վստահեցրեց՝ նորմալ է, որ այսօր մեծամասնությունը հանրահավաքի չի իջնում։
«Երբեք չի հավաքվի ամբողջ ժողովուրդը, սակայն կարող է տանը լինել ու համաձայն լինել հավաքի մասնակիցների պահանջներին»։
Մանուկյանը՝ դիմելով ժողովրդին նշեց, որ ցանկացած պահի, երբ խոսքի ազատությունից զրկում են , պետք է իմանալ, որ երկրին վտանգ է սպառնում։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ տուգանում էին լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում է՝ հանդիպում է քաղաքացիների հետ և քննարկում Շարժման գործունեության հետ կապված հարցեր: Ավելի Վաղ Մանուկյանը հայտարարել էր, որ Ազատության հրապարակը դարձնում է մեծ շտաբը: Ինքն ամեն օր՝ գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինի հրապարակում, իր գործընկերների հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն