Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան

Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռեր 1» գործով չի հարցաքննվի 02/03/2021   15:43  |  Դատական ռեպորտաժներ

Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռեր 1» գործով չի հարցաքննվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր կայացած «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստին քննարկվել է Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու հարցը։

Նման միջնորդությամբ հանդես է եկել ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ միջնորդելով վերսկսել դատաքննությունն ու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ գործն արդեն գտնվում է պաշտպանական ճառերի փուլում և այսօր նախատեսվում էր, որ փաստաբանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով։ Փոստանջյանը պնդել է, որ Փաշինյանը տեղեկություններ ունի՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի զոհվելու հանգամանքների մասին, ապա նաեւ կասկածներ հայտնել՝ կապված Փաշինյանի՝ ՊՊԾ գունդ մտնելու վերաբերյալ՝ կարեւորելով այդ երկու հանգամանքների պարզաբանումը։ Գագիկ Մկրտչյանի այրին էլ հետաքրքրվեց՝ որտեղից են վերցրել տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է իր ամուսնուն, քանի որ առավոտյան ժամն ութից մինչև գիշերը՝ ժամը մեկն անց կես հիվանդանոցում է եղել և չի տեսել, ընդ որում՝ կինը պատմեց, որ նստած է եղել հիվանդասենյակի դռան մոտ։

Գործով դատաքննությունը վերսկսելու և Փաշինյանին հարցաքննելու միջնորդության դեմ առարկություններ ներկայացրեց նաև գործով մեղադրող կողմը՝ նշելով, որ պաշտպանի կողմից բերված փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ամբաստանյալներին մեղսագրված հանցավոր արարքների հիմնավորման կամ հերքման տեսանկյունից։ Դատախազը նշեց, որ, եթե առաջնորդվենք միջնորդությամբ կառուցված տրամաբանությամբ, ապա պետք է հարցաքննվեն ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկացել են իմանալ, թե ինչ հանգամանքներում է եղել դեպքը, ինչը ողջամիտ չէ։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական վիճաբանությունների ընթացքում կողմերն իրավունք չունեն հիմնվեն այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն ուսումնասիրվել դատաքննության ժամանակ, իսկ հետևությունները հիմնավորելու համար նոր ապացույցների անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է ներկայացնում՝ դատաքննությունը վերսկսելու մասին։ Դատարանն արձանագրել է, որ ներկայացված դատողությունները ենթադրական բնույթի են, որևէ փոխկապակցված աղերս չունեն՝ որևէ ապացույցի հետ, դատաքննության ընթացքում նման տվյալներ ձեռք չեն բերվել։ Բացի դա, դատաքննության ընթացքում որևէ տեղեկություն ձեռք չի բերվել նաև, որ Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին Նիկոլ Փաշինյանը որևէ տեղեկություն ունի կամ ողջամտորեն կարող է ունենալ, հանրահավաքում արտահայտած տեղեկությունը կամ ենթադրյալ կարծիքը դատարանը չի կարող ընդունել հիմք, որ Նիկոլ Փաշինյանը կամ հավաքված հազարավոր մարդիկ տեղեկություններ ունեն Գագիկ Մկրտչյանի մահվան վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։

«Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 19/08/2020  |  Դատական ռեպորտաժներՄեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա Ծուռ» կոչել.սպանված ոստիկանի այրի
17:11 12/08/2020  |  Դատական ռեպորտաժներԴատախազները պահանջում են «Սասնա Ծռեր- 1» գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման
18:58 08/07/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում
18:15 08/07/2020  |  Դատական ռեպորտաժներԷդգար Սողոմոնյանին խցում ճնշել են՝ իրենց համար ցանկալի բովանդակությամբ ցուցմունք ստանալու համար.«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ
15:49 03/06/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը
14:45 20/05/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր1» գործով դատական նիստը հետաձգվել է. Ամբաստանյալները չէին ներկայացել նիստին
13:14 19/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ հերթապահ մասի ուղղությամբ, դռան վրա կրակահերթ արձակած անձինք եղել են Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը. Տուժած ոստիկան
15:02 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած ոստիկանի մահվան շուրջ ցուցմունք են տվել բժիշկները
12:38 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր 1» գործով դատարան են ներկայացել Գագիկ Մկրտչյանին վիրահատող բժիշկները
15:16 05/02/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանը կդիմի ՀՔԾ՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիվանդությունների պատմագիրը ստանալու համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]