Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:11 2 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

«Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:49  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր1» գործով դատավարությունը։ Նիստի մեկնարկից անմիջապես հետո պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց՝ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետներին և դատաբժշկական կենտրոնի փորձագետներին, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական համալիր փորձաքննությունն իրականացնող փորձագետներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Փոստանջյանը գտնում է, որ փորձագետների ցուցմունքները գործի քննության համար վճռորոշ նշանակություն ունեն, քանի որ Գագիկ Մկրտչյանի հրազենային վնասվածքից մահվան պատճառը պարզված չէ, իսկ մնացած ապացույցները բավարար չեն Արմեն Բիլյանին մեղադրանք առաջադրելու համար, քանի որ այն հիմնված է վկաների ցուցմունքի վրա, ընդ որում՝ վկաները չեն տեսել Արմեն Բիլյանին՝ Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելիս։ 

Ամբաստանյալ Արմեն Բիլյանը միացավ իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը՝ նշելով, որ Գագիկ Մկրտչյանի մահվան և հրազենային վիրավորման հետ որևէ կապ չունի և իր համար կարևոր է, որ տուժողը և հանրությունը դա իմանա։ Ամբաստանյալ Պավել Մանուկյանն էլ նշեց, որ փորձագիտական նմուշ վերցնելու համար փորձագետները վերցրել են ինքնաձիգի բացած անցքի շրջակա տարածքից, այսինքն՝ աշխարհի ամենանշանավոր փորձագետն անգամ չի կարող պատկերացում կազմել, թե ինչ տրամաչափի ինքնաձիգով է խփած և արդյոք այդտեղից ինքնաձիգ անցել է, թե ոչ։ Մյուս ամբաստանյալները ևս միացան Փոստանջյանի ներկայացրած միջնորդությանը։ Մինչ մեղադրող կողմի դիրքորոշումը լսելը դատավոր Մեսրոպ Մակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պաշտպանական տակտիկան հիմնված է ժխտողականության վրա, այսինքն՝ պաշտպանական կողմը պնդում է, որ Արմեն Բիլյանը հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի մահվան հետ, նաև հստակեցրեց, որ արդյոք դա նշանակում է, որ պաշտպանը ոչ միայն հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի սպանության հետ, այլև՝ ցանկանում են բացահայտել սպանություն իրականացնողին։

Մակյանի ճշգրտող հարցին, թե ինչ նշանակություն ունի փորձագիտական եզրակացությունը պաշտպանական կողմի համար, այն դեպքում, երբ Բիլյանը հերքում է իր առնչությունը Գագիկ Մկրտչյանի մահվան հետ, ինչին ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ կեղծիք է եղել և շահագրգռված են, որ ցանկացած սպանություն բացահայտվի։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ժամանակագրական հերթականությամբ անդրադարձավ միջնորդությանը, ուշադրությունը սևեռելով այն հանգամանքին, որ միշտ էլ փորձաքննություններ իրականացվել են քրեական գործերով և պաշտպանի պնդումը, որ փորձաքննություններն աննախադեպ են, իրականությանը չեն համապատասխանում։ Պետրոսյանը նշեց, որ շուրջ ութ ամիս այս քրեական գործով տեղի է ունեցել նյութերի ծանոթացում և չի եղել գեթ մեկ միջնորդություն՝ փորձաքննության եզրակացության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով դատաձգաբանի և հետքաբանի ուսումնասիրություններին՝ Պետրոսյանը նշեց, որ հագուստի վերաբերյալ ուսումնաիրությունները ցույց են տվել, որ բոլոր վնասվածքներն ունեն մեկ ուղղություն և պատճառվել են մեկ կրակոցի արդյունքում։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, Պետրոսյանը նշեց, որ այն վնասվածքները, որոնք հագուստի հետ առնչություն չունեն, հնարավոր է, որ առաջացել են մեկ կամ երկու կրակոցից։ Պետրոսյանը գտնում է, որ փորձագիտական եզրակացության լրիվության և դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալը՝ պաշտպանի ներկայացրած կոնտեքստում, իրավաչափ չէ։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանն արձանագրեց, որ պաշտպանի կողմից բարձրաձայնված հարցերը բավարար լուսաբանվել է փորձագիտական եզրակացություններում, իսկ պաշտպանի ներկայացրած փաստարկները՝ դրանց հակասականության և անհասկանելիության վերաբերյալ, դատարանը համարեց առարկայազուրկ և ոչ փաստարկված։ Դատարանը փաստեց, որ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը պատճառաբանված և հիմնավորված չէ և չկան հիմքեր՝ այն բավարարելու համար։ Բացի այդ՝ Մեսրոպ Մակյանը մեջբերեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը և նշեց, որ փորձագետների կողմից ներկայացված տվյալները չեն կարող փոխարինվել նրանց կողմից տրված եզրակացությանը։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 20/05/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր1» գործով դատական նիստը հետաձգվել է. Ամբաստանյալները չէին ներկայացել նիստին
16:12 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և նրա «Հեղափոխության պահապանները»
16:56 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայելի» ակումբի նկատմամբ կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված գործը կարճվել է. Նիկոլը, նրա պահապանները և անպատժելիությունը
21:38 05/04/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան
19:09 04/04/2020  |  ԿորոնավիրուսԶգուշացում Գործող Իշխանավորին
13:14 19/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ հերթապահ մասի ուղղությամբ, դռան վրա կրակահերթ արձակած անձինք եղել են Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը. Տուժած ոստիկան
15:02 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊՊԾ գնդի գրավման ժամանակ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած ոստիկանի մահվան շուրջ ցուցմունք են տվել բժիշկները
12:38 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր 1» գործով դատարան են ներկայացել Գագիկ Մկրտչյանին վիրահատող բժիշկները
15:16 05/02/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանը կդիմի ՀՔԾ՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիվանդությունների պատմագիրը ստանալու համար
14:01 05/02/2020  |  Դատական ռեպորտաժներՊավել Մանուկյանը պահանջում է քննության առարկա դարձնել իրեն վնասազերծելու դրվագը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]