ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է` պետականության հաշվին 01/23/2021 13:17 | Վերլուծություններ

Նիկոլ Փաշինյանը` մարդ, ով նոյեմբերի 9-ին ստորագրած դավաճանական հայտարարությունից հետո մոտ երկու շաբաթ դուրս չէր գալիս ռուսական կամ ամերիկյան բունկերներից, այսօր արդեն իրեն ավելի ինքնավստահ է զգում։ Ավելի ինքնավստահ են զգում նաև «ուսապարկերի» ֆրակցիայի անդամները, մի քանի բացառությամբ։
Ինչպես միշտ է պատահում հայոց պատմության մեջ` Հայաստանում կրկին խաչվել են մեծ տերությունների շահերը, ինչպես միշտ` պետականության համար ոչ լավ վերջաբանով։ Բայց ի տարբերություն պատմության այլ փուլերի` ներկա քաղաքական ղեկավարությունը, սեփական կրթական ոչ բարձր ցենզից ու խիստ սահմանափակ աշխարհայացքից ելնելով, պատրաստվում է օգուտ քաղել աշխարհաքաղաքական սպասվող բախումից։ Չէ՞ որ այդ մարդիկ այլևս կորցնելու բան չունեն։
Եվ այսպես.
Պատերազմը կանգնեցվեց, երբ պարզվեց, որ ամերիկյան ընտրություններում հաղթեց դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը։ Սա անկյունաքարային կարևորություն ունեցող փաստ է։ Այս հաղթանակի և հունվարի 20-ին սպասվող Բայդենի պաշտոնամուտի միջև ՌԴ նախագահ Պուտինը պետք է հասցներ կայուն հրադադար հաստատել, բավարարել Ալիևի պահանջները (որոնց Փաշինյանը աշխուժորեն համաձայնում էր), որոնք ներառում էին թե՛ տարածքային նոր ձեռքբերումներ, թե՛ Նախիջևանի հետ ցամաքային կապի վերականգնում, և թե՛ տեղակայել Արցախում ռուսական խաղաղապահներին ու զրահատեխնիկան։ Այդ շրջանը ռուս-ամերիկյան ոչ-կոնֆլիկտային հարաբերությունների, ավելի ճիշտ` ԱՄՆ քաղաքական օրացույցում Ռուսաստանի բացակայության վերջին պատուհանն էր` հաջորդ չորս տարիներին առնվազն։
Մինչև դեկտեմբերի 1-ը Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին ինչ կարող էր։ Ռուսական կառավարությունը ամեն կերպ օժանդակեց, որ Փաշինյանը շարունակի մնալ Հայաստանի ղեկավար։ Չէ՞ որ որևէ այլ ղեկավարը պետք է լիներ ավելի արժանապատիվ, ավելի խելացի ու շրջահայաց, և, ասենք, Քարվաճառից կամ Բերձորից զորքերի դուրսբերման դիմաց պահանջեր նաև բոլոր գերիների ու պատանդների վերադարձ։ Ռուսաստանը օգնեց, որ Հայաստանում շարունակի մնալ կամազուրկ ղեկավար` իր շահերից ելնելով։ Բայց Ռուսաստանը, իբրև ցանկացած այլ գերտերություն, զբաղված է նաև այլ ռեգիոններում և Հայաստանում զարգացումներին նաև դանդաղ է արձագանքում, եթե դրանք չեն վերաբերում օրակարգային հիմնական կետին` Արցախի հարցում Փաշինյանի «բարի կամքի» շարունակականությանը։ Օրինակ` Սիրիայում պատժում է Թուրքիային ակտիվության համար։
Բայց ինչո՞ւ էր Փաշինյանը երեք ամիս դիմանում ռուսական և ներհայաստանյան ստորացումներին։
Դեռ հոկտեմբերի կեսերին Փաշինյանի շրջապատում խոսում էին այն մասին, որ «այս պատերազմը մինչև փետրվար կտևի, բայց հունվարին կգա Բայդենը ու ամեն ինչ նորովի կլինի»։ Ներկայումս այդ սպասելիքները, թվում է, սկսում են արդարանալ։ Համենայն դեպս Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով ըստ չհերքված լուրերի, հանդիսանում էր մինչպատերազմական շրջանում Ադրբեջանի իշխանությունների հետ կապավորը, այժմ անթաքույց հուսառատություն է ճառագում սոցիալական ցանցում գրառումներով` Բայդենի հետ կապելով իրենց ռեժիմի շարունակականության հույսերը։
Կրեմլը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Փաշինյանի կամազուրկ «համագործակցությունը» խրախուսելու համար նաև օգտվում էր Հայաստանի ներքաղաքական դաշտի խաղացողներից` պարբերաբար` հիմնականում ԶԼՄ-ների միջոցով թույլ տալով ստեղծել ընդդիմադիր լուրջ այլընտրանքի պատրանքներ։ Բայց որևէ կերպ չօժանդակելով Հայաստանում հայերնասերներին և թույլ տալով ընդդիմադիր պայքարի գահավիժումը` Ռուսաստանը նաև փաստացի օգնեց Փաշինյանի ռեժիմի ամրապնդմանը, ինչից հիմա կօգտվեն Միացյալ Նահանգները։
Իբրև կյանքում ամեն ինչ կորցրած խաղամոլ, ով պատերազմի 44 օրը տանուլ տվեց գրեթե ամեն ինչ ու դավաճանեց բոլորին, Փաշինյանը զսպում էր իրեն` հույսով, որ Ամերիկայում դեմոկրատները գալու են «հայկական ժողովրդավարությունը» փրկելու։ Այս ընթացքում Ռուսաստանը ստացավ իրեն հարկավոր ամեն ինչ` փաստացի ռազմաբազա Արցախում (բայց ոչ Իրանի հետ սահմանի երկայնքով) ու թույլ Հայաստան իր կամազուրկ ղեկավարով։ Բայց չլուծելով իշխանության հարցը` պարտվելու է` կորցնելով Հայաստանը, ինչպես կորցրեց Վրաստանը վարդերի հեղափոխությունից մեկ տարի անց։
Արդեն հունվարի 22-ի դրությամբ ամերիկյան նոր վարչակազմը տարբեր խողովակներով հայտարարում է երկու բան. նախ, որ Հայաստանում ժողովրդավարության զորացմանը պետք է աջակցել (ՀՀ-ում ԱՄՆ դեսպան), և ապա, որ գերիներին պետք է անհապաղ ազատել, Արցախի կարգավիճակը դեռ պետք է որոշվի, իսկ պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն։ Թե այս հայտարարություններից որոնք կդառնան հանձնառություններ, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ նոր վարչակազմը Հայաստանի հանրության աչքերում այսպիսով ուժեղացնելու է դավաճան համարվող իշխանությունների լեգիտիմությունը։ Չէ՞ որ Փաշինյանը արել է ամեն ինչ, ինչ իրեն «հանձնարարել» էին` 2019թ փետրվարին ԱՄՆ Կառնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածին համահունչ (դատել ուժայիններին, լուծել Ղարաբաղի հարցը` ինչը «գայթակղիչ օգուտներ կհաղորդեր Փաշինյանին և նրա քաղաքական օրակարգին»): Մյուս կողմից` Ռուսաստանը մոտ ժամանակներս այլևս զբաղված է լինելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված զարգացումներով և ոչ Հայաստանով, իսկ Ազատություն ռ/կ տարբեր ծառայություններով ակտիվորեն միացել է տեղեկատվական օպերացիային։ Այժմ Կառնեգիի հոդվածի վերջին արարի հերթն է` հեռացնել Հայաստանը Ռուսաստանից։ Թե ինչ է դա նշանակում այլևս բաց սահմաններով ու առանց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի` երկար բացատրելու կարիք չկա։
Հիմա, քանի դեռ Հայաստանում չի սկսվել տնտեսական կոլապսը, Միացյալ Նահանգները հռետորաբանության առումով «ճիշտ» ու ականջահաճո հայտարարություններով բարձրացնելու է Փաշինյանի վարկանիշը և Ռուսաստանի հետ առճակատման հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի տարածքում։ Միգուցե նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերվի` օրինակ Արցախում ականազերծման ծրագրի տեսքով։ Իհարկե, չի բացառվում, որ անգրագետ ու կամազուրկ Փաշինյանը չափից ավելի հույսով լցվի ամերիկյան ուղղությամբ` օրինակ նոր դեսպան նշանակելով իր զինակիցներից մեկին, ում հետ ամերիկացիները համագործակցում էին 2018-ի փետրվարից ի վեր (Խաղաղության կորպուսի միջոցով), դրանով ստեղծելով ոչ թե դիվանագիտական, այլ ուղիղ կապի միջոց Վաշինգտոնի հետ։
Քանի որ գործող վարչախումբը Հայաստանում մտածում է միայն բառի լայն իմաստով «փրկվելու» մնալու մասին, պետք է սպասել մեր երկրում ռուս-ամերիկյան առճակատման ուժգնացմանը։ Եթե մոտակա մեկ-երկու շաբաթներին Ռուսաստանը չհեռացնի Փաշինյանին` նրա տակից հանելով «անվտանգության բարձիկները», նոր գլխացավանքներ են սկսելու թե՛ Պուտինի, թե՛ Հայաստանի պետականության համար։ Արդեն մեկ շաբաթ քաղաքական ասպարեզից հեռացված է Արարատ «Օմեգա» Միրզոյանը, և Փաշինյանը չունի նույնիսկ «համար 2», ում կարելի կլիներ առաջադրել։ Միևնույն ժամանակ կազմաքանդվել է Վազգեն Մանուկյանի շուրջ ձևավորված կոնսոլիդացիան։ Դաշտը մաքուր է նոր խաղացողի համար, ում Ռուսաստանը կվստահի։ Եթե այս խաղը տևի ևս մի երկու շաբաթ, արդեն ուշ է լինելու։
Դեմոկրատները բոլորի խաղաքարտերը խառնելու են` դրա համար Հայաստանում գործող գործակալական ցանցով պարարտ հող է ստեղծված։ Դավիթ Խաչատուրյանի` բացարձակ մեծամասնությամբ ընտրությունը հունվարի 22-ի ԱԺ նիստում` սրա վառ օրինակ։ Եվ իհարկե նորից վերհիշենք, որ Հայաստանի գործող ղեկավարը խենթ է ու ամեն ինչի պատրաստ` իր միսիոներական մղումներով։
Այս ամենի մեջ իհարկե չենք քննարկում Հայաստանի պետականության ապագայի հարցը. այդ ապագան այլևս մեզնից կախված չէ։ Մեր ժողովուրդն ու հասարակությունը որոշել են, որ մենք պետություն այլևս չպետք է ունենանք։ Ու այդ հարցում Փաշինյանի հետ այդ մեծամասնությունը համաձայն է։ Հայրենասերներն արդեն պարտվել են։
Ափսոս էր պետությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/02/2021 11:43 Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր. Զաքարյան
- 03/02/2021 11:39 Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք. Սարգսյան
- 03/02/2021 10:33 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը. Մինասյան
- 03/02/2021 00:12 Շատերը մոտենում էին ինձ ու խնդրում, որ շնորհակալություն հայտնեմ Արիկին՝ իր աշխատանքի ու նվիրվածության համար. Մելիք-Շահնազարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները