ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/22/2021 19:01 | ԼՐԱՀՈՍ

«Հայաստանում անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց հետո, որքան տեղյակ եմ, Արայիկ Հարությունյանն, Արցախում որևէ հատուկ անդրադարձ դրանց չի կատարում, որպեսզի այստեղ գտնվող քաղաքական և խորհրդարանական ուժերը նույնպես տեղեկացված լինեն, թե ի՞նչ հարցեր են այնտեղ քննարկում երկու երկրների ղեկավարները, կամ ի՞նչ խնդիրների են անդրադառնում նրանք այդ նիստերի ընթացքում: Նման ավանդույթ Արայիկ Հարությունյանը չունի, - ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով այսօր ՀՀ և ԱՀ ղեկավարների մասնակցությամբ կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստի մասին, որտեղ, սակայն, արդեն երկրորդ անգամ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։
«Հայաստանում անցկացվող Ազգային Անվտանգության խորհրդի նիստերի կազմը Երևանում է որոշվում, հետևաբար, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի գտնում տեսնել Վիտալի Բալասանյանի ներկայությունն այնտեղ, կամ, միգուցե, ինքը՝ պարոն Բալասանյանն է զբաղված լինում և չի ներկայանում»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Արցախում նախագահ աշխատող անձն, այնուամենայնիվ, նպատակահարմար չի գտնում տեղեկացնել արցախյան քաղաքական ուժերին, թե ի՞նչ են իրենք քննարկում Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի հետ, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ ընդհանրապես, Արայիկ Հարությունյանի՝ Արցախում ստեղծված համակարգի ղեկավար լինելու ոչ նպատակահարմարության մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են: Արդեն պատերազմից հետո դրա անհրաժեշտությունն, ըստ Հակոբ Հակոբյանի, այլևս օրհասական հարց է դարձել. «Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հաստատում են այն պնդումները, որ Արայիկ Հարությունյանն այլևս չպետք է ղեկավարի Արցախի Հանրապետությունը: Նա օր առաջ պետք է հրաժարական ներկայացնի, որովհետև, նոր իրողություններով պայմանավորված, Արցախին առավել հավակնոտ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում, մենք չենք կարողանա դուրս գալ ստեղծված ճգնաժամից»:
Թե ինչո՞ւ է Արցախին կապիտուլյացիայի հասցրած Արայիկ Հարությունյանը խայտառակ պարտությունից և դավաճանի պիտակը վաստակելուց երեք ամիս անց, դեռևս շարունակում ղեկավարել Արցախի Հանրապետությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ այս պահի դրությամբ, նրան սահմանադրական կարգով հեռացնելու ընթացակարգ երկրի մայր օրենքը չի ընձեռում. «Քանի որ Արցախում կայացած վերջին համապետական ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, հետևաբար, Արցախի խորհրդարանական ուժերը նախագահի հեռացման գործընթաց նախաձեռնելու սահմանադրական իրավունք, ըստ էության, չունեն: Խնդիրն, ինչպես տեսնում եք, զուտ ժամկետային սահմանափակումներով է կաշկանդված: Խորհրդարանական ուժերն, իրենց կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում, քվեարկման միջոցով չեն կարող պահանջել նախագահի հրաժարականը: Այլ բան է, որ նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, Արցախի Ազգային Ժողովի թվով չորս խմբակցություններ համապատասխան պահանջ ձևավորեցին և, հասկանալով, որ Սահմանադրական կարգը թույլ չի տալիս օրենքով նախատեսված կարգով նրան հեռացնել պաշտոնից, հորդորեցի վերջինիս՝ ինքնակամ հեռանալու որոշում կայացնել, սակայն, ինչպես տեսնում ենք, նա իր մեջ համապատասխան ուժ չգտավ և խոհեմ չգտնվեց՝ գնալու այդ քայլին: Պարտված ղեկավարը պետք է հեռանա, այլ տարբերակ չկա, և նա դա պետք է հասկանա»,- ասում է Արցախի քաղաքական գործիչը:
Հակոբ Հակոբյանը հավելում է՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ աճող անվստահության մեջ մեծ բաժին ունի նաև այն հանգամանքը, որ Արցախում բոլորը քաջ գիտակցում են՝ վերջինս բացարձակ կերպով կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությունյանն Արցախում Նիկոլ Փաշինյանի կամակատարն է. «Սա պարզ երևում է նաև Արայիկ Հարությունյանի ամենօրյա գործառույթներից, նրա իրականացրած կադրային նշանակումներից և այլն: Սա մեզ համար նորություն չէ, մենք այս մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Սա էր նաև գլխավոր պատճառներից մեկը, որ Արցախի Ազգային Ժողովի մեր խմբակցությունը, մեկ ամիս առաջ որոշում կայացրեց, ուղղակի, դադարեցնել Արայիկ Հարությունյանի հետ խորհրդակցությունների անցկացման օրակարգը: Մենք հստակ տեսնում էինք, որ Արայիկ Հարությունյանն ինքնուրույն գործող քաղաքական միավոր չէ, նրա վրա մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի Հանրապետության համար որևէ դրական գործունեություն չի կարող ծավալել, ավելին՝ նրա ամեն մի քայլ մեզ ավելի խորը անդունդի եզրին է հասցնում միայն»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Ամփոփելով զրույցը՝ Հակոբ Հակոբյանը նկատում է՝ ստեղծված իրավիճակում արցախցին, այլևս, որևէ քաղաքական ուժի նկատմամբ անվերապահ և բացարձակ վստահություն ունի, սխալ կլինի. «Հենվելով Վիտալի Բալասանյան քաղաքական գործչի՝ վերջին երկու տարիների ընթացքում ծավալած գործունեության վրա, Արցախում ապրող մարդիկ մեծ հույսեր են կապում, թերևս, միայն նրա հետ: Վիտալի Բալասանյանը դեռևս երկու տարի առաջ էր բարձրաձայնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է: Եթե հիշում եք՝ 2020 թվականի ապրիլին, Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, «Արդարություն» կուսակցությունն Արցախում ակցիա կազմակերպեց, բարձրաձայնելով, որ մեզ սպառնում է հողերի հետ վերադարձի և համատեղ բնակության ինչ-որ անհայտ ծրագիր, ինչի համար Արցախի իշխանություններն «Արդարություն» կուսակցության անդամների նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցեցին, ինչի մասին, ի դեպ, քաջ տեղյակ էին նաև հայաստանյան իշխանությունները: Այս ամենի, ինչպես նաև՝ պատերազմի ողբերգական հետևանքներից հետո, Արցախում, արդեն, շատ շատերը, եթե չասենք այստեղ ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունն, այլևս վստահություն չունի քաղաքական գործիչների նկատմամբ: Արցախցիների կորուստներն այսօր, ուղղակիորեն չափելի չեն, մարդկային անդառնալի կորուստները՝ մասնավորապես: Առավել ցավալին այն է, որ այդ կորուստները դեռ շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է, իսկ Արցախը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը …»- ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
- 03/09/2021 00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին
- 03/09/2021 00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
- 03/08/2021 23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները