ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ» 01/22/2021 08:12 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:
Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում, նույնն էր նաեւ Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, եւ նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարությունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշտոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս ասել էր․ «Կառաջարկեի այսուհետ քիչ կարծել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»: Սակայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել. նրա հայրն Ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, եւ հենց դրա համար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից։
Եվ, ահա. այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում։ Իսկ այս տեղափոխությունները եւ նույն մարդկանց կրկին պաշտոններ տալը կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, եւ նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22.01.21թ. համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2023 10:13 Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:10 Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:08 Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
- 02/08/2023 10:07 ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն. «Հրապարակ»
- 02/08/2023 10:05 Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:02 ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:59 Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/07/2023 20:04 Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
Մեկնաբանություն
- 02/08/2023 10:47 Վահե Ղազարյանը Թուրքիա է ճանապարհել հայ փրկարարներին, որոնց թուրքերը տևական ժամանակ է արգելել են որոնողական աշխատանքներ կատարել ռազմի դաշտերում` պատերազմում. Ղազարյան
- 02/08/2023 10:36 Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ. Աբրահամյան
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
- 02/07/2023 12:34 Ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում. Մարտիրոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 23:27 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 02/07/2023 22:23 ՃՏՊ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
- 02/07/2023 21:26 Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները
- 02/07/2023 19:48 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը