ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է 01/23/2021 20:20 | ԼՐԱՀՈՍ

«Գիտեմ, որ նախատեսվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքներն այս տարի սովորականից ավելի երկար ժամանակով կանգնեցնել: Որպես կանոն, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ամեն տարի ատոմակայանի աշխատանքը որոշակի ժամանակով կանգնեցվում է: Սովորաբար, դա տեղի է ունենում սեզոնային այն ժամանակահատվածում, երբ ազգաբնակչության շրջանակներում էլեկտրոէներգիայի սպառումը նվազագույն չափերի է հասնում՝ գարնան կամ ամռան եղանակներին և, որպես կանոն, տևում է 45 օր: Վերջերս, սակայն, տեղեկացա, որ այս տարի ատոմակայանի կանգն ավելի երկար ժամանակ է տևելու՝ 140 օր, և, եթե ճիշտ են այն տեղեկությունները, որ ատոմակայանը կկանգնի փետրվար ամսին, այսինքն՝ ձմռան կեսին, երբ էլեկտրոէներգիայի սպառման ծավալներն իրենց պիկին են, ապա չեմ կարող ասել, թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել: Այս պարագայում ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում ատոմակայանի շուրջ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ասում է անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով լուրերին, թե փետրվարի 1-ից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կարող է դադարեցվել: Նկատենք, որ Հայաստանում գործող ատոմակայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 50%–ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ տեղեկացվել էր, որ Հայաստանի ատոմակայանի աշխատանքն աննախադեպ երկար ժամանակով՝ 140 օրով կանգնեցվելու է։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ միաժամանակ նշելով, որ, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ատոմակայանի կանգը, սովորաբար նախատեսվում է 45 օր, բայց այս անգամ այն կտևի 140 օր։
Անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը նկատում է՝ ոչ ոք հստակ բացատրություն չի տրամադրում, թե ո՞րն է ատոմակայանի աշխատանքների կանգի այսօրինակ երկար ժամանակահատվածը, որ, ըստ էության, կազմելու է 4-5 ամիս. «Չեմ բացառում, որ սա պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ կատարելու հանգամանքով է պայմանավորված: Սակայն, որևէ կերպ չի պարզաբանվում ատոմակայանի աշխատանքների՝ 4-5 ամիս նախատեսված դադարը, որը, դժվար թե միայն պրոֆիլակտիկայի նպատակով է արվում, որովհետև, որպես կանոն, պրոֆիլակտիկ նպատակներով ատոմակայանի աշխատանքներն այդքան երկար ժամանակով երբեք չի կանգնեցվել: Պրոֆիլակտիկ աշխատանքների կամ վառելիքը փոխելու համար, մշտապես 45 օր է պահանջվել, ոչ ավելին: Հետևաբար, լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է հիմա կատարվում ատոմակայանի շուրջ, բայց ինչ էլ, որ կատարվի, դրական որևէ բան այստեղ ես չեմ տեսնում: Ավելին՝ անհասկանալի գործընթացներ են ընթանում ոչ միայն ատոմակայանի, այլ նաև՝ ողջ երկրի շուրջ»,- նշել է անվտանգային հարցերով մասնագետը:
Հարցին՝ ո՞ւմ է ձեռնտու ատոմակայանի աշխատանքների երկարատև կանգը, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ այդ հարցով մշտապես շահագրգիռ են եղել մեր երկու թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը. «Մեծամորի ատոմակայանի փակման հարցը մեկ անգամ չէ, որ միջազգային ամենատարբեր կառույցներում բարձրաձայնել են թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը: Աստված մի արասցե, կայանի վթարի պարագայում, ռադիացիան գնալու է Թուրքիայի ուղղությամբ, որովհետև ատոմակայանը հատուկ հաշվարկներով է կառուցվել՝ վթարների պարագայում հաշվի առնելով քամու ուղղությունը, որն, ըստ էության, ավելի մեծ վնասներ կհասցնի հենց Թուրքիային, քան նույնիսկ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանում տնտեսական կոլապսի հեռանկարներ է փայփայում՝ ատոմակայանի փակման դեպքում»,- արձանագրել է անվտանգային հարցերով մասնագետը:
Նկատառմանն՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքում հավանական նոր պատերազմի հեռանկարը նույնպես չի կարող պատճառ հանդիսանալ՝ ատոմակայանի նմանօրինակ երկարատև կանգի համար, Արմեն Մանվելյանը պատասխանել է՝ գործող, թե կանգնած վիճակում, Մեծամորի ատոմակայանի՝ վթարների կամ օբյեկտի նկատմամբ ռազմական ագրեսիայի պարագայում առաջացրած աղետի մասշտաբները նույնն են լինելու. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով զորք է կուտակել, այդ թվում՝ Նախիջևանում, Իգդիրում, հիմա նաև Կարսում, որտեղ առաջիկա օրերին, Ադրբեջանի հետ միասին, մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն: Անկախ այն հանգամանքից՝ ռազմական ակտիվ գործողություններ Հայաստանի նկատմամբ, այդ երկրների մասնակցությամբ առաջիկայում կլինեն , թե ոչ, մի բան հաստատ է՝ ճնշումներ, հաստատ լինելու են: Եվ, քանի որ Հայաստանում իշխանությունը զավթած անձն այդպիսի ճնշումներից ուղղակի սարսափահար է լինում, ապա չի բացառվում, որ Կարսի զորավարժություններին ընդառաջ կամ դրանից անմիջապես հետո, օգտագործելով նաև ատոմակայանին հարված հասցնելու սադրանքը, թուրք – ադրբեջանական կողմը սրան ցանկացած անհավանական փաստաթղթի տակ ստորագրելու քայլին կմղի, հերթական անգամ պետությունը տանելով անհավանական ինչ-որ նոր ցնցումների ճանապարհով», - ասել է անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/05/2021 10:28 Հայկ Սարգսյանը խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը․ Փաշինյանը նրան սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք»
- 03/05/2021 08:32 Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:30 Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ «Ժողովուրդ»
- 03/05/2021 08:27 Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. ԲԴԽ նախագահի «ինադու»․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:24 Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի կուրսի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը․ «Ժողովուրդ»
- 03/05/2021 08:18 Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն. Հասկանում են, որ այնտեղ իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»
- 03/05/2021 08:16 ԲՀԿ-ում սպասողական տրամադրություններ են. կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/05/2021 15:54 Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան
- 03/05/2021 15:24 Մեզ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Միջազգայնագետ
- 03/05/2021 15:05 Կարո ջան, կարող է "պասպորտս հեսա ցույց կտամ" արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ. Աշոտյան
- 03/05/2021 14:03 ԱԱԾ-ի կողմից ինքնին հաստատվում է, որ Արամ Լ. Սարգսյանը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան».փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները