ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը 11/05/2020 12:24 | ԼՐԱՀՈՍ
1995 թվականի նոյեմբերի 5-ին, վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:
«Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների վերագործարկումը վառ ապացույցն է այն բանի, որ ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորն է: Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետության էներգահամակարգում մոտենում է 40%-ի: Միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արժե նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովումը, որպես տարածաշրջանում միակ գործող ԱԷԿ-ի, մեր առաջնահերթությունն է և բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտան ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ.», - նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Սա եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, որ ԱԷԿ-ը լիակատար դադարից հետո կրկին միացված լինի էներգահամակարգին այդքան երկար դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման բոլոր աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում՝ 2.5 տարվա ընթացքում։ Արդեն հետազոտության փուլում պարզվել է, որ առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ կոռոզիոն վնասման պատճառով։ Երկրորդը հաջողվել է վերականգնել շնորհիվ ռեակտորի կորպուսի ներքին մակերեսի մետաղի որակի, որն ունի հակակոռոզիոն պողպատից երկշերտ պաշտպանիչ ձուլվածք: Դրա շնորհիվ էլ պահպանվել է ռեակտորի կորպուսը չգործարկվելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, կայանում իրականացվել է համակարգերի և սարքավորումների ամբողջական հետազոտություն, վերականգնվել է բոլոր համակարգերի տեխնիկական վիճակը և ֆունկցիոնալությունը, իրականացվել է սարքավորումների արդիականացում անվտանգության բնութագրերի բարձրացման համար: Արդյունքում, այսօր շահագործվող №2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը էականորեն բարձրացվել է՝ 1989 թվականին կայանի փակումից ի վեր եւ առավելագույնս մոտ է միջազգային պահանջներին:
«Մշակվել և իրականացվել են ավելի քան հարյուր խոշոր և շուրջ հազար մանր միջոցառումներ, որոնք ուղղված են կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Հայ մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Աշխատանքներն իրականացվել են ռուսական ռեակտորային սարքավորումների մշակող ձեռնարկությունների եւ նախագծողների՝ «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոյի, «Կուրչատովի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի, «ԶԻՕ Պոդոլսկ» մեքենաշինական գործարանի, Կիրովի մեքենաշինական գործարանի հետ համատեղ: Ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», - պատմեց ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։
Կայանի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Եվ չնայած կայանը չի տուժել ու լիովին աշխատունակ է եղել, երկրի ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ դրանից տարիներ առաջ վթար էր տեղի ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխարհը դեռ վերապրում էր այդ իրադարձության սարսափը։ Հայկական ԱԷԿ-ի կանգառի ժամանակ էլեկտրաէներգիա հիմնականում արտադրում էին ՋԷԿ-երը, որոնք մազութի մատակարարումների խափանումների պատճառով կարող էին տալ երկրի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10-15%-ը։ Դա հանգեցրեց էներգետիկ համակարգի լիակատար կոլապսի և իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր հայկական ընտանիքի վրա։ Կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումը սկիզբ դրեց այսպես կոչված «Բլեք աութից» Հայաստանի դուրս գալուն։ Հայկական ԱԷԿ-ը թույլ է տվել մեկ քառորդով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։
«Նույնիսկ քառորդ դար անց ես չեմ կարող առանց արցունքների հիշել այդ ժամանակաշրջանը։ Էլեկտրաէներգիան մատակարարվում էր խափանումներով, լույսը մեկ-երկու ժամով էին տալիս։ Տները փայտով վառարանով էին ջեռուցվում, իսկ կերակուրը պատրաստվում էր կերոսինկայի վրա: Հիմա դժվար է հավատալ դրան, բայց մարդիկ ստիպված են եղել կտրել ծառերը, որպեսզի տաքացնեին իրենց տները, հիվանդանոցներն ու դպրոցները։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ լույս ունեցանք ամբողջ երեկո։ Ես հիշում եմ, որ հարևանուհուս դստեր առաջին բառը «լույսն» էր՝ «մայրիկի» փոխարեն: Երբ էլեկտրականություն էին տալիս, շուրջը բոլորը բղավում էին «Ուռա! Լույս! Լույս!»,- հիշում է Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Ավանեսյանը:
Այժմ Հայկական ԱԷԿ-ն ապրում է իր պատմության նոր, չափազանց կարևոր փուլ: Կայանում իրականացվել են մինչեւ 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքներ, և մասնագետներն արդեն ուսումնասիրում են շահագործման ժամկետի շարունակման հնարավորությունները: Սա հույս է տալիս, որ Հայաստանի պատմության մեջ «մութ տարիները» այլևս չեն կրկնվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ