ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնա տանը, էլեկտրականությամբ կապահովենք․ Հայկական ԱԷԿ 04/29/2020 13:15 | Կորոնավիրուս

Մնա տա՛նը։ Այս կոչը մենք լսում ենք ամեն օր։ Իքնամեկուսացումը, թերևս մնում է կորոնավիրուսի համաճարակի տարածման դանդաղեցման ամենագործուն միջոցը։ Այդպիսով, մեծահասակները շարունակում են հեռավար աշխատանքը, երեխաները՝ հեռավար ուսումը, ազատ ժամանակն անցկացնում են սիրած ֆիլմերը դիտելով, լրատվական կայքերում հետևում են իրադարձությունների զարգացմանն ու շփվում են սոցցանցերում։ Ժամանակակից աշխարհում գիտելիքներն ու զվարճանքը հասանելի են դարձել բոլոր նրանց համար, ովքեր ունեն ինտերնետին միացված հեռախոս կամ համակարգիչ։ Այստեղ հիշում ես հետևյալ անեկդոտը՝ Wikipedia-ն ամեն ինչ գիտի, Google-ն ամեն ինչ կգտնի, Facebook-ը ճանաչում է բոլորին, սակայն այս ամենը ոչինչ են առանց էլեկտրականության։
Այսօր մեզ համար էլեկտրականության առկայությունը արտառոց չէ։ Սակայն նրանք, ովքեր 30-ից բարձր տարիք ունեն, գիտեն ինչ բան է ժամով հոսանքը, անհնարինությունն օգտվել տան էլեկտրական սարքերից, երբ ցանկանաս։ Եվ որպեսզի մեզ համար հարմարավետ լինի կարանտինն անցկացնել տանը, հազարավոր էներգետիկներ աշխատում են անդադար ռեժիմով։ Արտակարգ իրավիճակի և շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները շունչ քաշելու ժամանակ չունեն և պարտավոր են խստացնել պրոֆիլակտիկ միջոցառումները՝ թույլ չտալու վիրուսի ներթափանցումն աշխատակիցների շրջանում։
Այժմ, երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3-ը մենք ստանում ենք հայկական ԱԷԿ-ից։ Ինչպես է հիմա աշխատում կայանը, որպեսզի երկիրն ունենա բավականաչափ էներգիա այս դժվարին ժամանակաշրջանում։
Կարանտինի հայտարարելու պահից սկսած հայկական ԱԷԿ-ում ստեղծվեց օպերատիվ արձագանքման շտաբ և ընդունվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիր։ Շտաբը հատուկ ուշադրություն է դարձնում նախամուտքին, ճաշարանին և ծառայողական սենյակներին։ Մասնավորապես նախամուտքում հատակին գծանշումներ են արված՝ սոցիալական հեռավորությունը ապահովելու նպատակով։ Կայանի ամբողջ կոլեկտիվին բաժանվել են COVID-19-ի վարակից պաշտպանվելու վերաբերյալ պրոֆիլակտիկ ուղեցույցներ։
Միջոցառումները սկսվում են նախքան կայան ժամանելը․ աշխատակիցներին ԱԷԿ բերող միկրոավտոբուսը փոխարինվել է ավելի մեծ տարողության ավտոբուսով, որում ուղևորները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։ Կայան ժամանելիս, նախամուտքում յուրաքանչյուր աշխատակից պարտադիր ջերմաչափվում է, և եթե աշխատակցի ջերմությունը 37-ից բարձր է, ապա նրան չի թույլատրվում մուտք գործել կայանի տարածք։ Հերթափոխի ընթացքում աշխատակիցները կրկին ջերմաչափվում են։
Արտակ Նավասարդյան, ԱԷԿ-ի հերթափոխի պետ «Կարանտինի շրջանում արգելվում է այլ անձանց մուտքը ԱԷԿ-ի տարածք, բացի հաստիքային աշխատակիցներից, չեղարկվել են գործուղումները, աշխատող հերթափոխների համար սահմանվել է 12 ժամյա գրաֆիկ, իսկ բոլոր խորհրդակցություններն անցկացվում են ներքին կապի միջոցով՝ առանց անմիջական կոնտակտի։ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ բժշկական դիմակ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ։ Օրվա ընթացքում ախտահանվում են նաև սենյակներն ու տրանսպորտային միջոցները, վերջինները երբեմն մի քանի անգամ։ Բոլոր իրերը, որոնց հետ մենք առնչություն ենք ունենում՝ հեռախոսներ, սեղաններ, դռների բռնակներ և այլն, պարտադիր մշակվում են ախտահանիչ նյութերով։ Մեծ կոլեկտիվում վարակի տարածման վտանգը նվազեցնելու, օպերատիվ անձնակազմի առավելագույն մեկուսացման համար ներդրվել են լրացուցիչ միջոցներ․ սահմանափակվել է մուտքը կառավարման վահանակի սենյակ, այսպես կոչված, ցերեկային հերթափոխի համար, լինի դա տնօրեն, գլխավոր ինժեներ, թե արտադրամասի պետ»։
Սուսաննա Ավետիսյան, ՀԱԷԿ-ի վարչատնտեսական բաժնի պետ «Դեռ մարտ ամսին որոշում ընդունվեց, որ աշխատակիցները, որոնք կարող են կատարել իրենց պարտականությունները տնից՝ անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի։ Շնորհիվ սանիտարական պրոֆիլակտիկ միջոցների, հայկական ԱԷԿ-ում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել։ Կայանն աշխատում է անվտանգ ռեժիմով ու շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել նախատեսված ծավալներով»։
Արմինե Մելիքյան, ՀԱԷԿ-ի տեխնիկ-օպերատոր «Ես հիմա աշխատում եմ տնից՝ պահպանելով մեկուսացման բոլոր նորմերը։ Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս արագ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, սակայն հիմա չափազանց կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ իրավիճակին, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, միևնույն ժամանակ՝ արժանանապատվորեն կատարել աշխատանքը»։
Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներ «Մնա տա՛նը, աշխատիր առցա՛նց, սովորիր հեռավա՛ր, էլեկտրականությունը մենք կապահովենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը