ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ տարածքներում կատարված հանցագործությունները կքննեն Ադրբեջանի քննչական մարմինները. Նրանք կարող են բերման ենթարկել հայ վարորդին. փաստաբան 01/22/2021 19:49 | ԼՐԱՀՈՍ

Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ Սյունիքի մարզի Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված տարածքներում՝ բնակավայրերում և ճանապարհահատվածներում տեղի ունեցած հանցագործությունները կքննվեն Ադրբեջանի քննչական մարմինների կողմից։ «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Սյունիքի մարզի ճանապարհների և տարածքների մի մասի՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ հարցումներ է ուղարկել ՀՀ ՔԿ և ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե տվյալ ճանապարհահատվածներում կամ տվյալ բնակելի վայրերում կատարված հանցագործությունների վերաբերյալ վարույթները և անձանց նկատմամբ քննությունը որտեղ է իրականացվելու։
Փաստաբանը ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված հարցումի վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացել, իսկ ՔԿ-ից ստացված պատասխանում, թեև հարցադրումներին կոնկրետ պատասխան չի եղել, սակայն նշվել է, որ հիշյալ քրեական գործերի քննությունը կիրականացվի ՀՀ քրեական օրենսգրքի 14 և 15-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 474, 475 և 54. 1 հոդվածով սահմանված կարգով: Հովհաննիսյանը նշեց, որ վկայակոչվել է ՀՀ քրեական օրենսգրքի այն դրույթներին, որոնք վերաբերում են ՀՀ տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի բացակայության պայմաններում իրավական փոխօգնության կարգին։
Ընդ որում՝ վկայակոչված քրեադատավարական նորմերը ևս հակասական էին, քանի որ մի դեպքում վկայակոչել էին միջազգային պայմանագրերի առկայության դեպքում իրավական փոխօգնության կարգը, մյուս դեպքում՝ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական փոխօգնության կարգը։
«Անգամ ՔԿ-ն այս պահին հստակ իրավական ընթացակարգ չունի, թե նմանատիպ հանցագործությունների դեպքում քրեական դատավարության օրենսգրքի որ ընթացակարգով են առաջնորդվելու՝ այն ընթացակարգով, որը վերաբերում է երկու պետությունների միջև իրավական փոխօգնության վերաբերյալ առկա միջազգային պայմանագրին, թե դրա բացակայությանը։ Այսինքն՝ ես դրանից հասկանում եմ, որ նրանք այս պահին չգիտեն կամ չունեն տեղեկատվություն՝ այդպիսի իրավական փոխօգնության մասին պայմանագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա է, թե ոչ»,- նշեց Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ՔԿ-ն նույնպես չգիտի, թե այդ դեպքերում քննությունն ինչպես է կատարվելու, բայց պարտավոր են ՀՀ քաղաքացիներին իրազեկել, որ տվյալ ճանապարհահատվածը վտանգավոր է ոչ միայն անձանց կյանքին և առողջությանը հասցվող վնասի առումով, այլև այն առումով, որ, եթե այդ ճանապարհահատվածում մեր անձանց նկատմամբ կատարվի հանցագործություն կամ մեր անձանց կողմից կատարվի հանցագործություն, ապա այդ գործերը կքննվեն Ադրբեջանում։
«Ենթադրենք՝ տվյալ ճանապարհահատվածում վթար է տեղի ունեցել և մեր վարորդը մեղավոր է, բնակվում է հարակից տներում կամ այդ հարակից գյուղերում։ Ներկա իրավակարգավորումների պայմաններում այդ գործը կքննվի Ադրբեջանի Հանրապետությունում և, եթե մեր վարորդի գտնվելու վայրը պարզ չի, քննիչը կարող է մեր վարորդի նկատմամբ հետախուզում հայտարարել կամ բերման ենթարկելու որոշում կայացնել և իրենց հետաքննության մարմինները՝ ի կատարում իրենց նախաքննական մարմնի որոշման, շատ հանգիստ առկա կարգավորումների պարագայում կարող են մեր վարորդին բերման ենթարկել Ադրբեջանի Հանրապետություն՝ քննության ներկայացնելու»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ օրենսդրական կարգավորումների՝ այն պետությունները, որոնք չունեն իրավական փոխօգնության պայմանագիր, ապա դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ է ձեռք բերել պայմանավորվածություն՝ մինչև միջազգային պայմանագրի ընդունումը, այս պահին գտնվում ենք այն փուլում, որ ուզենք, թե չուզենք, առնչվելու ենք իրավական փոխօգնության հարցերին։
«Այս պահին պետք է որոշակի իրավական համագործակցության գնանք, որ պարզենք, թե տվյալ դեպքում քրեական գործերը որտեղ են քննվելու՝ այնտեղ, թե այստեղ։ ՀՀ ՔԿ-ից ստացված գրությունից հասկանում ենք, որ իրենք ևս չգիտեն, թե որտեղ է քննվելու, քանի որ վկայակոչում են մեկ մի դրույթը, մեկ՝ մյուս»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեր օրենսդրության մեջ որևէ փոփոխություն մտցնելը չի կարող որևէ ազդեցություն ունենալ, պետք է դիվանագիտական ճանապարհով ձեռք բերել պայմանավորվածություն, ինչը կարող է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, որն այս պահին մենք չունենք։
«Պատկերացնու՞մ եք՝ որևէ վարորդ վթարի ենթարկվի և տարվի Ադրբեջան՝ մասնակցելու այնտեղ իրականացվող նախաքննությանը։ Էլ չեմ ասում՝ մեր ավտոմեքենաների վրա կրակում են, մեր անձանց վնասում են, մեր անձինք տուժող են և նմանաբնույթ հանցագործություններից տուժելու դեպքում այստեղ քննություն չի կարող իրականացվել, քանի որ դա ադրբեջանական տարածք է և մեր տուժողները պետք է գնան Ադրբեջան՝ քննչական գործողությունների մասնակցելու»,- նշեց Հովհաննիսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
- 03/09/2021 00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին
- 03/09/2021 00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
- 03/08/2021 23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները