ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնակում ապրող շուռնուխցի կինը պատմում է, որ մութն ընկնելուն պես երեխաներին ներս են կանչում, դուռը փակում և Աստված մի արասցե՝ դուռը թակեն. պատգամավոր 01/20/2021 20:35 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԶՈՒ տեղեկատվության տիրապետող զինվորականներից մեկը կոնկրետ հայտարարություն արեց առ այն, որ պատերազմի առաջին օրերին Ձեր ուղղակի հրամանով կասեցվել է զորքերի լրահամալրումը՝ փաստացի պրոֆեսիոնալ բանակը մասնատելով ջոկատների։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ։
Բացի դա՝ Իսայանը նշեց, որ, որքանով էլ Փաշինյանը պնդում է, որ Սյունիքում անվտանգությունն ապահովված է, անորոշությունն ահռելի է, մասնավորապես, այցերի ընթացքում պարզվել է, որ Սյունիքի բարձրավանդակի հատվածում հայկական կողմի համար կա անվտանգային լրջագույն խնդիր, որի մասին 3 մլն վարչապետներին դեռ չի իրազեկվել։
«Հավանաբար Ձեր բանավոր պայմանավորվածություններով կատարվող GPS դեմարկացիայով ադրբեջանցիները մի քանի կարևորագույն բարձունք համարում են իրենցը, որը գտնվում է Ծղուկ լեռան վրա։ Բացի այդ՝ ստեղծվել է իրավիճակ, որ Քարվաճառի հարավային հատվածից մինչև Նախիջևան ընկած տարածքը դարձել է 32 կմ և փաստացի այնտեղ համայնքներ չկան, բնակեցված չէ և այսուհետ մշտապես լինելու է ռեալ վտանգ՝ Սյունիքը տվյալ կետում Հայաստանից կտրելու համար։ Երբ այդ տեղորոշված բարձունքները GPS-ով հանձնեք, փաստացի ստացվելու է իրավիճակ, որ դեպի Սյունիք մտնող միջպետական մայրուղին լինելու է ադրբեջանցիների կողմից վերահսկելի։ Օրինակ՝ այս հանգամանքը հաշվի առնելով եք ասում, որ Սյունիքն անվտանգ է, թե ոչ »,- նշեց Իսայանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ , անդրադառնալով Սյունիքի վերաբերյալ հարցին, նշեց, որ սահմանապահ զորքերի տեղակայման համար պետք է ընտրվի որևէ մեխանիզմ և այն պետք է լինի նույնական։ Նրա խոսքով՝ մեխանիզմն ընտրվել է 1975-76թթ ռազմական քարտեզը՝ 50.000 մասշտաբով, որը գրեթե նույնական է Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշված 2010թ օրենքի սահմաններին, դեմարկացիան և դիլիմիտացիան այլ քննարկման առարկա են և օրակարգում լինելու է։ Ինչ վերաբերում է GPS համակարգով սահմանազատմանը, Ավինյանը նշեց, որ դա ընդամենը համակարգ է, որը ցույց է տալիս, թե որտեղ ես դու գտնվում՝ քարտեզի վրա և արդեն իսկ ընտրված մեխանիզմի՝ տեղակայվում են սահմանապահ զորքերը կամ ԶՈՒ ստորաբաժանումները։ Ավինյանը վստահեցրեց, որ չկան խնդիրներ՝ Սյունիքը միացնող հատվածի անվտանգության հետ կապված։
Իսայանն էլ արձագանքեց, որ որքանով տեղյակ է համայնքապետերը՝ ՊՆ-ի և ԳՇ պետի հետ առնվազն այդ հատվածի հետ կապված այժմ քննարկումներ են իրականացվում և, եթե GPS-ով հանձնված բարձունքները տեղորոշելուց հետո մայրուղին լինելու է անմիջապես ադրբեջանցիների վերահսկողության ներքո՝ դրանից հետո պնդում ենք՝ ճանապարհն անվտանգ է, թե ոչ։
«Երբ խոսում ենք Սյունիքի անվտանգության մասին։ Օրինակ՝ Դուք, այցելել եք Շուռնուխ։ Տնակում ապրող շուռնուխցի կինը պատմում է, որ մութն ընկնելուն պես երեխաներին ներս են կանչում, դուռը փակում և Աստված մի արասցե՝ դուռը թակեն, որովհետև իրենք երեխաներին գրկում են և լուռ սպասում։ Հիմա՝ Սյունքնին անվտա՞նգ է, թե ոչ»,- նշեց Իսայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 22:34 Վաղ թե ուշ Ամերիկյան FAA-ն կիմանա դրա մասին. Նավիկ Խաչատրյան
- 03/04/2021 22:14 «Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․». Ավետիք Իշխանյան
- 03/04/2021 18:51 Կամ Արամին թողեք կամ ինձ էլ կալանավորեք. փաստաբան
- 03/04/2021 15:33 Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը. Նաիրա Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները