ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանեցյանն ընդդեմ «ՀԺ»-ի. թերթը պետք է ապացուցի, որ Փաշինյանը չունի հոգեկան շեղումներ. փաստաբան 01/15/2021 20:02 | Քաղաքացիական իրավունք

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործով այսօր կայացած դատական նիստին հայցվոր կողմը հրապարակել է վեճի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, տվյալ դեպքում այն հոդվածը, որտեղ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն հանդիսացող տվյալներ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայց են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:
Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ պատասխանողը պարտավոր է ապացուցել, որ ՀԺ-ի ձեռքի տակ առկա են փաստեր, որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ արշավը, եթե նման արշավ կա, համակարգվում է Արթուր Վանեցյանի կողմից, ընդ որում, պատասխանող կողմը հայտարարել է, որ պատրաստ է ապացուցել։ Բացի դա՝ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ այդ հակաքարոզչությունը ֆինանսավորվում է Վանեցյանի կողմից , ընդ որում, հայցվոր կողմը ժխտում է պատասխանող կողմի դիրքորոշումը, թե այդ արտահայտությունները կարող են համարվել որպես դատողություն։ Կիվիրյանի խոսքով՝ բոլոր այն արտահայտությունները, որոնք տեղ են գտել «ՀԺ» օրաթերթում հրապարակված հոդվածում, ներկայացվել են որպես հաստատված փաստ։ Մինչդեռ պատասխանողը գտնում է, որ դրանք գնահատողական դատողություններ են, ուրեմն պետք է ապացուցեն դա։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ շարունակեց՝ նշելով, որ գնահատողական դատողության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավոր չէ ապացուցել և, եթե այն հնարավոր է ապացուցել, ապա այն գնահատողական դատողություն համարվել չի կարող, իսկ տվյալ պարագայում՝ « հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից» արտահայտությունն այնպիսի փաստ է, որը հնարավոր է ապացուցել։ Սահակյանը հատկանշական համարեց, որ պատասխանող կողմը, պատրաստակամություն հայտնելով ապացուցել, որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է Վանեցյանի կողմից, հրաժարվում է ապացուցել, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից։ Ըստ հայցվոր կողմի՝ երկու արտահայտություններն էլ հավասարապես ապացուցելի փաստեր են, հետևաբար չեն կարող համարվել որպես գնահատող դատողություն և ենթակա են ապացուցման՝ պատասխանող կողմից։
Բացի դա՝ պատասխանող կողմը պարտավոր է ապացուցի, որ գործարք է կնքվել Վանեցյանի և ասենք՝ «Քաղաքագետ.օրգ» խմբագրի միջև, ինչպես նաև այն, որ կայքն անցել է Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ և դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի դեմ հակաքարոզչություն անելու համար։
«Պատասխանող կողմը պարտավոր է ապացուցել, որ վերոհիշատակված ողջ գործընթացը համակարգել և շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը և, եթե նույնիսկ հիմնավորվի այդ փաստը, ապա որ հայցվորն առնչություն ունի այդ գործընթացների հետ։ Միևնույն ժամանակ պատասխանողը պարտավոր է ապացուցել, որ Վահագն Բոյաջյանը հոդվածի հրապարակման ժամանակահատվածում հանդիսացել է հայցվորի PR մենեջերը»,- ասաց Սահակյանը՝ մեջբերելով նաև հոդվածից մեկ այլ հատված, համաձայն որի՝ Վանեցյանն ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Բոյաջյանին անվանական զենք է նվիրել։ Նշված հանգամանքը, ըստ փաստաբանի, Վանեցյանին անվանարկող փաստացի տվյալներ են և ապացուցման ենթակա են պատասխանող կողմից։ Բացի դա՝ հայցվոր կողմը պարտավոր է ապացուցել, որ Արա Սաղաթելյանը Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից, իսկ, եթե պատասխանողը գտնում է, որ վերոհիշյալը գնահատող դատողություններ են, ապա պարտավոր է ապացուցել, որ դրանք գնահատող դատողություններ են։
«Հաջորդ կարևոր ուղղությունը հետևյալն է՝ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածել, թե Նիկոլ Փաշինյանը հոգեկան շեղումներ, մեծ հավանականությամբ՝ հոգեկան հիվանդություն ունի, որ նրա քաղաքականության արդյունքում 2019թ հոկտեմբերին պատերազմ էր սկսվելու և 30.000 մարդ էր զոհվելու՝ երկու օրվա ընթացքում։
Այս լուրերի տարածմամբ սկսել են ակտիվ զբաղվել Սաղաթելյանը և Բոյաջյանը։ Պլանը եղել է հետևյալը՝ այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ հոգեկան հիվանդ Փաշինյանին պաշտոնից ազատելը դառնա ազգային անվտանգության հարց»,- մեջբերեց Լուսինե Սահակյանը՝ ընդգծելով, որ այս դատողությունը շատ արդիական է արդեն այսօր, քանի որ շատ բան արդեն պարզ է և տվյալ պարագայում պատասխանող կողմը պետք է ապացուցել, որ Փաշինյանը չունի հոգեկան շեղումներ, որ դրանց տարածումն ընդամենն ասեկոսեներ են, որ Վանեցյանը որևէ առնչություն ունի Փաշինյանի հոգեկան շեղումների վերաբերյալ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածելու հետ, համաձայն որոնց՝ վերջինիս վարած քաղաքականության հետևանքով պատերազմ է սկսելու և երկու օրվա ընթացքում 30.000 մարդ է զոհվելու։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գյոզալյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ չեն բացահայտելու այն աղբյուրը, որը տրամադրել է այդ փաստերը։ Գյոզալյանն ընդգծեց, որ, երբ փաստերի ապացուցումը դատարանը կդնի պատասխանող կողմի վրա, պատասխանող կողմն ապացույցներով կապացուցեն այդ փաստերի գոյությունը՝ միևնույն ժամանակ զերծ մնալով աղբյուրը բացահայտելուց։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հոգեկան շեղումների և մոտալուտ պատերազմի վերաբերյալ դրվագին, փաստաբանը նշեց, որ այս արտահայտությունը որևէ կապ չունի հայցվոր կողմի հետ և ենթակա չէ ապացուցման և, եթե անգամ այս պարագայում որոշակի վերաիմաստավորման խնդիր է տալիս, թե նրանք որտեղից գիտեին, որ պատերազմական գործողություններ են լինելու, բայց պետք է փորձել զերծ մնալ քաղաքական շահարկումներից՝ այս գործի շրջանակներում։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք հայցվոր կողմը ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության և ժամկետների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի, ինչին ի պատասխան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ապացուցման բազան պատասխանող կողմն արդեն պետք է ունենար, որը թույլ է տվել նման հրապարակում կատարել։
«Պատկերացրեք՝ որևէ փաստի ապացույց կողմը ձեռք է բերում հրապարակումից հետո, արդյո՞ք դա կարող է դրվել ապացուցման բազայի մեջ»,- նշեց Կիվիրյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:09 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները