ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ 01/13/2021 22:23 | Հարցազրույց

Գագիկ Ջհանգիրյանն է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի՝ իշխանական «Իմ քայլ»-ի թեկնածուն: «Փաստինֆոն» զրուցել է Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ստուգել են թեկնածուի բարեվարքությունն ու ընդհանրապես ինչպես է գնահատում հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը՝ նկատի ունենալով, որ անգամ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում թեկնածուները նշանակվում են։
- Տիկին Հարությունյան, ստուգե՞լ եք «ԻՄ քայլի» կողմից ԲԴԽ անդամի թեկնածուի բարեվարքությունը և արդյոք թեկնածուն լրացրել է բարեվարքության հարցաթերթիկը։
- Եթե թեկնածությունը հաստատվի, գնա համապատասխան ընթացակարգով, արդեն պետք է ստանանք փաստաթղթերը՝ ներառյալ բարեվարքության հարցաթերթիկը, որի հիման վրա էլ կիրականացվի գնահատումը։ Ստանալու պահից երկշաբաթյա ընթացքում կարվի ուսումնասիրություն։ Դեռ չենք ստացել։
-Ինքներդ ինչպես եք գնահատում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը. արդեն ստեղծման մեկ տարին լրացել է։
-Չափազանց դժվար էր։ Ըստ էության, գոյություն չունեցող հիմքերից նոր պետական մարմին ձևավորելը և դրա արդյունավետ գործունեությունը ապահովելը չափազանց դժվար էր։ Եթե դրան նաև զուգակցվում է ամենօրյա աշխատանքը, որով այդ մարմինը պետք է արտադրանք տա, օրինակ` երբ բարեվարքության ստուգումներ են իրականացվում պետության պատմության մեջ առաջին անգամ, դժվար էր։ Բայց կարծում եմ, ցուցիչները, թեկուզ բացասական եզրակացությունների, կայացրած որոշումների առումով վկայում են, որ այդ ուղղությամբ մեր աշխատանքն իսկապես կարևոր է ու պահանջված, որովհետև ի սկզբանե գիտակցում էինք, որ հեշտ չի լինելու։ Այն բոլոր մարմիններն ու անձինք, ովքեր գուցե հրապարակային և իրենց դիրքից հանդես գալով ներկայացնում են, որ իրենք ավելի քան կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, պրակտիկայում, փաստացի դրսևորում են այլ վարքագիծ ու մեր խնդիրը այդ պրակտիկան դրսևորվող վարքագծի փոփոխությունն է, ինչը չափազանց դժվար է։ Մենք այդ մաքառումների միջով մեկ տարի անցանք, դիմադրեցինք, դիմակայեցինք և, կարծում եմ, նոր տարում ավելի ինտենսիվ ու հետաքրքիր արդյունքներ ենք ունենալու։
- Դեպքեր եղան, երբ թեկնածուն իշխանության կողմից ընտրվեց՝ չնայած հանձնաժողովի կողմից տվյալ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ տված բացասական եզրակացությանը։ Հանձնաժողովի կարծիքը փաստացի չունեցավ վերջնական ազդեցություն։ ինչո՞ւ։
-Այո, մարմինները, որոնք որոշում են կայացրել և այդ որոշումները տարբերվել են այն դիրքորոշումից, որն արձանագրել է հանձնաժողովը, իրենք պիտի արդեն հաշվետու դառնան, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորումներով է, որ օրինակ հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, մոտեցումը ընդունելի չի եղել։ Արդեն իրենք պետք է պատճառաբանությունը ներկայացնեն, թե օրինակ՝ իրենց ընկալմամբ կոռուպցիան ինչո՞վ չի արտահայտվել այդ դրվագներում։ Ինչո՞ւ է կոնկրետ անձի հետ կապված հարցը այդ տեսակի լուծում ստացել։ Այստեղ արդեն գալիս է համակարգի փոփոխելիության հենքը, որը դրանով է դրսևորվում, որ եթե կա մարմնի պատասխանատու, ով արդյունավետ արդյունք է դրսևորում, բայց մյուսները համառում են կամ դեռևս դիմադրում են, պիտի փորձեն հաշվետու լինել, թե ինչո՞ւ։ Եթե կան կոնցեպտուալ հարցեր, օրինակ, որ մեր գնահատականը ճիշտ չի եղել, մենք դրա վերաբերյալ այլ պետական մարմիններից երբևէ դիտարկումներ չենք ստացել՝ ոչ առաջարկության տեսքով, ոչ էլ դատական վեճ ենք ունեցել։ Հետևաբար` իրենք պետք է հիմնավորեն ու պատճառաբանեն, օրինակ, պատգամավորի անհամատեղելիության վերաբերյալ տրված եզրակացության մեջ արձանագրված դրույթներ կային, հիմա ինչո՞ւ դրանք ավելի լայն քննարկման ԱԺ-ն չարժանացրեց, նույն ՍԴ-ն այդ որոշումը դիտարկեց քննության ոչ ենթակա, բայց կոնկրետ բովանդակային ու կարևոր հարցին, որ արդյոք ՀՀ կառավարության, ԱԺ-ի ու ՍԴ-ի համար հանդուրժելի՞ է պատգամավորի՝ այդ մասշտաբի բիզնես գործունեությամբ զբաղվելը, մնաց օդում կախված։
-Դուք համարում եք, որ համապատասխան մարմինները պետք է դիսկուսի մեջ լինեի՞ն հանձնաժողովի հետ։
-Իհարկե։ Փոփոխությունն այլ կերպ չի կարող լինել։
-Որքան էլ բարդ էր հանձնաժողովի համար, որպես նորաստեղծ կառույց, եթե խնդիրներ ու բացեր են եղել, բայց կոմունիկացիա չի եղել համապատասխան մարմինների հետ, վերջիններս այլ կարծիք են ունեցել, դա չի նշանակո՞ւմ, որ կոնկրետ այլ դիրքորոշում են ունեցել, որը տվյալ պահին չի համընկել հանձնաժողովի դիրքորոշման հետ, այսպիսով` հայտնելով, որ իրենք միևնույնն է այլ կարծիքի են հակված եղել։
- Ցավալին դա է, որ չկա այդ տեսակի դեպք, որ դիրքորոշումը ունենա բացվածք, որտեղ հստակ՝ կետ առ կետ ներկայացված լինի, որ օրինակ՝ մենք կարծում ենք, որ սա անհամատեղելիություն կամ դրա խախտում չի։ Չկա նման դիրքորոշում։ Մի դեպքում ավելի շատ, երևի թե, կա անգործություն, մյուս դեպքում էլ ավելի մեծ՝ պասիվություն։ Բայց սա վերջը չէ, այլ սկիզբն է։
-Այդ դեպքում, շատերի մոտ կարող է տպավորություն լինել, որ պետական միջոցներով պահվող կառույցը, որի կարծիքը հաշվի չեն առնում, այլ քաղաքական նպատակահարմարությամբ են առաջնորդվում, գուցե գործելու անհրաժեշտություն այլևս չունենա։
-Նույն ձև եկեք ուղղենք ձեր հարցը մնացած պետական բոլոր այլ մարմինների գործունեության վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ պետք դատարանները, եթե նույն որոշումների նկատմամբ կան օրինակ վերապահումներ, կա հանրային դժգոհություն և միևնույնն է ՀՀ քաղաքացիների յուրաքանչյուր երրորդը կարող է ասել, որ դատարաններն ազատ ու անկախ չեն։ Միշտ դրական ու բոլորին գոհացնող որոշում չգրանցելը չի նշանակում, որ այդ մարմնի գործունեության անհրաժեշտություն չկա, հակառակը՝ նշանակում է, որ ավելի շատ պետք է աշխատենք, որ քաղաքացին դրանից օգուտ ստանա։
- Կոմունիկացիա ձևավորելու իրավասություն ունե՞ր հանձնաժողովը՝ նկատի ունեմ հակադարձելու ու պնդելու իր կարծիքը։
-Կառավարությունն իր կողմից, հանձնաժողովն իր կողմից պետք է հարցադրումները հնչեցներ։ Մեր թիրախը ՀՀ սովորական քաղաքացին չէ, այլ պաշտոնատար անձինք, նրանք էլ պատկանում են կոնկրետ պետական մարմնի՝ մի դեպքում ԱԺ-ի, մի դեպքում գործադիրի ու դատական իշխանության։ Հիմա, եթե մենք արձանագրենք, որ նույն ԱԺ-ում պատգամավոր կամ այլ պետական պաշտոն զբաղեցնող հայտարարատու անձանց վարքագծում ու լրացված հայտարարագրում եղել են սխալներ, բայց այդ մարդիկ դրսևորել են անգործություն, հանձնաժողովի արդյունքի հիման վրա չեն շտկել, ԱԺ-ն է դառնում պատասխանատու ու հաշվետու և այդ անձը հանրության առաջ պիտի փորձի բացատրել, կամ պետք է ասի հանձնաժողովը սխալ է, վատ է աշխատում, ինչը կարծում եմ, առաջին արձագանքն է լինելու։
Զրուցեց՝ Էսթեր Մեսրոպյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
- 01/27/2021 13:21 Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի. Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին
- 01/27/2021 13:19 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող հանձնաժողովից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները