ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանի օգնությամբ Թուրքիան տրանսպորտային ենթակառուցվածքների անվան տակ նոր յաթաղան կախեց հայերի գլխին». Հայկազուն Ալվրցյան 01/13/2021 21:40 | Քաղաքական

Նախօրեին Մոսկվայում Փաշինյանի վզից կախեցին Թուրքիայի՝ ավելի քան մեկ հարյուրամյակ փայփայած երազանքը՝ ճանապարհ դեպի Մեծ Թուրան, այլ կերպ ասած, Փաշինյանի օգնությամբ 21-րդ դարում Թուրքիան տրանսպորտային ենթակառուցվածքների անվան տակ նոր յաթաղան կախեց հայ ժողովրդի գլխին, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հայագետ Հայկազուն Ալվրցյանը, վերլուծելով օրեր առաջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հավելում,- տրանսպորտային ինչ – որ ենթակառուցվածքների անվան տակ, Մոսկվայում ստորագրած փաստաթղթով, Թուրքիան՝ ի դեմս իր կրտսեր եղբայր Ադրբեջանի, կայուն նախապայմաններ ստեղծեց՝ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության տարածքում զորքեր մտցնելու և Պանթյուրքիզմի իրականացման ճանապահին սեպ հանդիսացող Հայաստանի հարցերը մեկընդմիշտ լուծելու համար:
Չկա Հայաստան, չկա հայ ժողովուրդ՝ ահա սա է Թուրքիայի բաղձալի երազանքը, որի հիմքերն, արդեն իսկ դրվեցին նախօրեին՝ Մոսկվայում»:
Հայկազուն Ալվրցյանը նկատում է՝ ո´չ տարածաշրջանի գլխավոր խաղացող Իրանի Իսլամական Հանրապետությանը, ո´չ Հարավային Կովկասում անվտանգային երաշխիքներ փնտրող Ռուսաստանի Դաշնությանն այս հեռանկարը բացարձակ ձեռնտու չէ, բայց ինչպես Իրանն, այնպես նաև Ռուսաստանն այսօր չեն կարող հենվել այնպիսի գործընկերոջ վրա, ինչպիսին Փաշինյանն է. «Հավատացեք, այսօրվա դրությամբ Ռուսաստանի համար երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների բարելավման խնդիրը բոլորովին էլ ամենակարևոր և անհրաժեշտ գործընթացը չէ: Հետևաբար, ստեղծված իրավիճակում, չկարողանալով հակադրվել այս պահին հաղթող կողմ հանդիսացող Թուրքիային և Ադրբեջանին, յուրաքանչյուր պետություն փորձում է առաջ տանել իր սեփական շահը՝ ամրապնդելով իր համար այս պահին կարևոր խնդիր հանդիսացող՝ անվտանգային երաշխիքները: Արդյունքում, երկու թրքական պետությունների մեջտեղում հայտնված անպաշտպան և իշխանազուրկ Հայաստանին այլևս այլ բան չի մնում, քան պատրաստվել նոր պատերազմի կամ համակերպվել՝ պետականության կորստի դառը մտքի և ճակատագրի հետ»,- ասում է հայագետը:
Հայկազուն Ալվրցյանը նկատել է՝ բոլորովին պատահական չէ, որ արտաքին աշխարհից Փաշինյանի ամենահզոր պաշտպանները, թերևս, հենց Թուրքիան ու Անգլիան են: Վերջինս վստահ է՝ նրան դեռևս իշխանության պահելու գործում մեծ է անգլոսաքսոնական ուժերի դերը: Այսպիսի իրավիճակում, ըստ Հայկազուն Ալվրցյանի, կրավորական դեր չի ստանձնել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Վերջինս գրեթե վստահ է՝ լինելով թույլ և կամազուրկ երևույթ, Փաշինյանն այս պահին և այստեղ ռուսական կողմին համար, թերևս, լավագույն տարբերակն է, որ կարելի էր ենթադրել, հետևաբար, օգտվելով առիթից, Ռուսաստանն իր աշխարհագրական հարցերն է լուծում տարածաշրջանում, որովհետև ցանկացած այլ պարագայում, նա դա այսպիսի մեծ թափով իրականացնելու հույս, ուղղակի չէր կարող ունենալ. « Եթե այս ամենին էլ գումարենք Նիկոլի նշանակած և բացառապես և միայն իրեն ծառայող գեներալիտետի կամազուրկ բանակը, նրան արջի ծառայություն մատուցող Ոստիկանությունն ու ծախու ԱԱԾ համակարգը, ինչպես նաև՝ հողատու դավաճանին դեռևս պաշտող օխլոզը, ապա, վերջին հաշվով, մենք պետք է ունենայինք այն պատկերը, որ ունեցանք այսօր՝ դավադիր կերպով հրահրած և դավաճանորեն պարտված պատերազմ, բարոյալքված և պառակտված հասարակություն, անպաշտպան սահմաններ, քայքայված տնտեսություն և ուրիշ ոչինչ: Մենք հիմա թույլ ենք՝ ավելի, քան երբևէ եղել ենք, սրան զուգահեռ՝ մեզ ոչնչացնելու Թուրքիայի պլաններն այսօր ավելի քանի իրատեսական են, քան երբևէ եղել են՝ Ցեղասպանություն գործելուց հետո: Հետևաբար, եթե սրան գումարեք նաև Հայաստանում առաջիկա նոր պատերազմի բռնկման վտանգը, ապա հետևությունները կարելի է թողնել գիտակից ընթերցողներին»,- եզրափակում է զրույցը հայագետ Հայկազուն Ալվրցյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ պատերազմի ավարտից հետո առաջին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հետ կապված հարցերը։
Եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ բանակցությունների ընթացում այդպես էլ չհաջողվեց լուծել գերիների հարցը, որը, վերջինիս բնութագրմամբ, ամենազգայուն խնդիրն է հայկական կողմի համար։ Ընդ որում՝ նախքան Մոսկվա մեկնելը գերիների վերադարձի հարցը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր որպես նախապայման՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման փաստաթղթի ստորագրման համար, սակայն արդյունքում հարցը լուծում չստացավ, սակայն Փաշինյանը վիճահարույց փաստաթուղթն ստորագրեց։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
- 01/27/2021 13:21 Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի. Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին
- 01/27/2021 13:19 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող հանձնաժողովից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները