ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակը իշխանության և նրա անմիջական ղեկավարի շնորհիվ ուղղակի կազմաքանդվել է. Ի՞նչ կարող է պատահել մի պետության հետ, որը բանակ չունի. քաղաքագետ 01/13/2021 22:12 | Քաղաքական

«Ի՞նչ կարող է պատահել մի պետության հետ, որը բանակ չունի, իսկ Հայաստանն այսօր, ըստ էության, բանակ չունի: Այն, ինչ ունենք մենք այսօր, հետևանքն է խայտառակ պարտության, որ կրեց մեր բանակը՝ գործող վարչապետի վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Փաստացիորեն, կարող ենք ասել, որ նմանօրինակ նվաստացումներ մենք դեռ կրելու ենք այնքան ժամանակ, որքան չենք կարողանալու հաղթահարել այս իրավիճակն ու դուրս գալ մեզ պարտադրված մղձավանջից, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը անդրադառնալով այսօր արձանագրված հրադադարի խախտման դեպքին, որի հետեւանքով ժամկետային հայ զինծառայող է վիրավորվել։
«Իրավիճակի հաղթահարման բանալին, միանշանակ և աներկբա՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գլխավորությամբ օրվա իշխանությունների օր առաջ հեռացումն է: Մենք օդի ու ջրի պես վստահելի իշխանություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, մի իշխանություն, որը չի խաբի այս ժողովրդին: Այն, ինչ մենք տեսանք պատերազմի 44 օրերի ընթացքում, հանգեցրեց նրան, որ այսօր ժողովուրդն այլևս որևէ վստահություն չունի սեփական երկրի պետական կառույցների նկատմամբ: Նույնիսկ բանակը, որ մեր իրականության, թերևս, ամենահուսալի համարվող պետական կառույցն էր, արտաքին ուժերի կողմից կառավարվող իշխանության և նրա անմիջական ղեկավարի շնորհիվ, ուղղակի կազմաքանդվել է»,- նշել է քաղաքագետը ու ավելացրել. «մի երկիր, որ, ըստ էության, չունի կանոնավոր բանակ, հատկապես այս տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի պարագայում՝ շրջապատված լինելով երկու թշնամի երկրներով, պարզապես դատապարտված է անվտանգային տարատեսակ սպառնալիքների ենթարկվելու վտանգին»։
Նրա գնահատմամբ՝ «Եթե մեր երկրում ստեղծված այս ճգնաժամն արագ կերպով չհաղթահարվի, ապա մենք, ուղղակիորեն, կկորցենք մեր պետականությունը: Մեր հասարակությունն այսօր հայտնվել է խուճապային իրավիճակում, հետևաբար, ցանկացած նմանօրինակ երևույթ, ինչպիսին այսօր տեղի ունեցած կրակոցներն են եղել, որի արդյունքում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել, մեր հասարակությունը շատ զգայուն և ծանր է տանում: Ինչի՞ արդյունք է սա… վստահաբար նրա, որ մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի տարածքները, բանակը փլուզվել է և ցանկացած նման երևույթ մեր հասարակությունն արդեն շատ սուր է ընկալում: Սա խիստ վտանգավոր է այն առումով, որ, վերջին հաշվով, այս իրավիճակը կարող է զանգվածային արտագաղթի հանգեցնել, կանգնեցնելով երկիրն անդառնալի դեմոգրաֆիական խնդրի առջև և, վերջին հաշվով, փլուզման հանգեցնել: Հետևաբար, այս հեռանկարը թույլ չտալու և այն կանխելու համար, իշխանությունն օր առաջ պետք է վայր դնի իր լիազորությունները, երկրի ղեկը հանձնելով վստահություն ներշնչող և կարողունակ իշխանությանը»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Տեղեկացնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12:00-ի սահմաններում Պաշտպանության Բանակի կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
- 01/27/2021 13:21 Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի. Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին
- 01/27/2021 13:19 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող հանձնաժողովից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները