ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երկրապահ» կամավորականների միությունը շարունակում է չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ.Սենոր Հասրաթյան 01/11/2021 10:59 | Մեկնաբանություն
Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը. այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը:Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ դիմելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին.
«Հասցեական ուղերձ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին.
Հարգելի պարոն Միքայելյան, երբ 2018թ. նոյեմբերի 26-ին, լինելով ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իմ ֆեյսուքյան էջում հակադարձեցի Ձեր այն արտահայտությանը, թե իբր<<թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը>>, րոպեներ հետո զանգ ստացա Երևանից և ստիպված էի երկարամյա ծառայություն անցած զինվորականիս բնավորությանն անհարիր զիջման գնալ և հանել գրառումս: Տարիներ անց ասեմ, որ նախքան այդ երկտողը հանելը, իմ կողմից շատ հարգված այն ժամանակվա ՊԲ հրամանատարին ներկայացրի ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր, սակայն ստացա կտրուկ մերժում... Ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվեց <<ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԻՐ ԳՐԱՌՈՒՄԸ>> վերտառությամբ հրապարակումը և առաջին անգամ 25-ամյա զինվորական ծառայության ընթացքում ես ինձ անտանելի վատ զգացի: Վատ զգացի ոչ թե նրա համար, որ ինձ բավականին հոգեհարազատ լրագրողական հանրույթի կողմից արժանացա նման ուշադրության, այլ, որ համոզված էի ձեզ հասցեագրած տողերիս ազնվության մեջ, բայց հանել էի... Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում նաև Դուք... Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը... Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ <<Երկրապահ>> կամավորականների միությունը շարունակում է չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ... Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ...
Այսքանով հանդերձ, որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար ... Մաղթում եմ մարտնչող երկրապահին հարիր ոգի և ամրություն:
Հարգանքներով՝ պահեստազորի գնդապետ Ս. Հասրաթյան»,-գրել է Հասրաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ