ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան 01/10/2021 21:15 | ԼՐԱՀՈՍ

Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը.
«Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության հարցում ու դա անելու է այնքանով, որքանով իր շահերը կպաշտպանվեն: Մնացածը Ադրբեջանի շահն է:
Հայաստանը Մոսկվայում հունվարի 11-ին ներկայացուցիչ չի ունենալու:
Աշխարհը զարմացած է, իսկ թուրքերն ու ադրբեջանիցները՝ ուրախացած, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը դեռ ղեկավարում է ՀՀ-ն:
Մեզ մոտ բոլորը բոլորին մեղադրում են այն բանի համար, որ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնող (քաղաքական կամ այլ ճանապարհով) չկա: Բոլորը մեղադրում են, բայց սխալ հասցեով:
Հիմա բացատրեմ, թե ինչն ինչոց է:
Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի ու պարտության համար ինքը թիվ մեկ մեղավորը չէ, սակայն իրականում հենց նա՛ է թիվ մեկ մեղավորը: Բայց նա միակ մեղավորը չէ:
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համանման իրավիճակներում եթե կապիտուլյացիայի տարած պետության ղեկավարը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնում են: Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջման միջոցով: Օրինակ՝ եթե Սևրի պայմանագրից հետո թուրք զինվորականներն իրենց ձեռքը չվերցնեին պետությունը և Աթաթուրքը պետականամետություն չցուցաբերեր, ապա այսօրվա Թուրքիան չէր լինի:
Ասածս այն է, որ եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմն սկսելուց մի քանի օր անց զեկուցագրեր է ներկայացրել, որ մենք խնդիրներ ունենք և պետք է կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետը չի արել դա ու դեռ մի բան էլ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ զինվորներին գիտակցաբար տարել է մսաղացի մեջ՝ անտեսելով նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հորդորներն ու Պուտինի առաջարկները, ապա Օնիկ Գասպարյանը լեգիտիմ իրավունք ուներ և պարտավոր էր քայլերի դիմել:
Գասպարյանը կա՛մ պետք է հրապարակավ խոսեր խնդիրների մասին, ճշմարտությունը ներկայացներ մեր ժողովրդին ու հրաժարական տար՝ կոչ անելով քաղաքական ուժերին, իշխող խմբակցությանն ու ժողովրդին հեռացնել Նիկոլին, կա՛մ պետք է իր ղեկավարած կառույցով հեռացներ Նիկոլին՝ փրկելով Արցախի պետականությունը, մեր զինվորների կյանքն ու Հայաստանի սահմանները: Օնիկա Գասպարյանը չի արել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քայլը:
Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շատ լավ իմանալով, որ մեր զինվորները թուրքական «Բայրաքթարների» զոհ են դառնում, քայլ չի արել:
Ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո Գասպարյանը շարունակել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի աթոռային շահը և նպաստել ՀՀ-ի փակուղու առաջ հայտնվելուն ու մեր շարունակական պարտություններին:
Սա պետք է հստակ արձանագրվի, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, որ միայն Նիկոլով չի դավաճանվում մեր երկրի շահը: Նիկոլն ունի համախոհներ կամ հնազանդ կամակատարներ, որոնք հավասար պատասխանատվություն են կրում ու ոչ պակաս մեղավոր են:
«Ես ի՞նչ կարող եմ անել» ձևակերպումը չի ընդունվում: Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին:
«Տակից» ընդդիմության հետ կապ պահելն ու խաղեր տալը զինվորականին վայել պահվածք չէ: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ»,-գրել է քաղաքագետը:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/25/2021 22:37 Կարևորը ժողովրդավարությունն է, ոչ թե ձեր հետամնաց պատկերացումներով ինչ-որ Արցախ, Հայաստան, հայրենիք. Իշխանյանը մեկնաբանել է Փաշինյանի ելույթը
- 02/25/2021 22:18 Հայաստանի գերագույն շահերը պետք է վեր մնան ամեն բանից. Արամ Ա
- 02/25/2021 22:15 Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
- 02/25/2021 21:06 Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում. Գագիկ Համբարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները