ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը խզել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները․ Մալյան 12/17/2020 16:55 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 12-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի անունից խզել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով դեկտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 5-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ ադրբեջանցիները, պայմանավորվածություններից դուրս գալով, նորից առաջ են գալիս Հադրութի շրջանում․
«Նիկոլ Փաշինյանն ընկնում է հիստերիկ նոպայի մեջ և ասում է՝ ինչու եք ինձ զանգել, ես ինչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ։ Փորձեք տեղում հասկանալ, ես Ղարաբաղի հետ կապ չունեմ, ինձ մի զանգեք, ես պատասխանատու չեմ։ Խորհուրդ է տալիս գնալ ռուս խաղաղապահներին աղաչել, որ նրանք այդ հարցին ինչ-որ լուծում տան։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հետ է զանգում Արայիկ Հարությունյանին և «հանճարեղ» լուծման տարբերակ է առաջարկում։ Ասում է՝ գնացեք այդտեղ ցույց կազմակերպեք ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման դիմաց, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքում է շատ կոշտ։
Արայիկ Հարությունյանն ասում է, որ այդ ցույցը դուր չի գա ո՛չ Պուտինին, ո՛չ էլ ռուսական քաղաքական իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով սուր հիստերիկ նոպայի մեջ, հայհոյանքներ է ասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հեռախոսով։ Քանի որ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնալսվում և ձայնագրվում է, այդ ձայնագրությունը շատ արագ հայտնվում է ռուսական խաղաղապահ զորքերի ղեկավարի և ռուսական հատուկ ծառայությունների ձեռքին»,-ասաց Նարեկ Մալյանը։
Մալյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների դեմ ցույցը կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող Արսեն Խառատյանը՝ Արցախի սորոսական ներկայացուցիչների միջոցով, որից հետո ՌԴ-ից զանգահարել են Նիկոլ Փաշինյանին և կոշտ պարզաբանում պահանջել, որին ի պատասխան Փաշինյանը սպառնացել է Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուսրբերմամբ:
Փաշինյանը նաև հայտնել է, որ հրավիրելու է ՔՊ նիստ և ուղիղ եթերով հայտարարելու է, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից և ԵԱՏՄ կազմից, ինչի համար էլ Հանրային հեռուստատեսության շարժակազմը հրավիրվել է կառավարության շենք:
«Փաշինյանը մտածում է, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, կլինեն զանգվածային անկարգություններ, դրա համար ոստիկանության ամբողջ համակարգը բերվում է թիվ մեկ տագնապային իրավիճակի։ Տագնապային իրավիճակի է բերվում նաև ԱԱԾ Ալֆա ստորաբաժանումը։
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչում ԱԱԾ տնօրենին և իր դասընկեր, մանկական ընկեր, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Տեղի է ունենում ծանր խոսակցություն, և ԱԱԾ տնօրենը փորձում է ուշքի բերել։ Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, որ հարբած է, գժված է, ԱԱԾ տնօրենը փորձում է ուշքի բերի, համոզի, որ այդ որոշումներն առավոտյան կայացնի ավելի սթափ վիճակում։
Ի դեպ խոսակցությունը գնում է բարձր տոների և հայհոյանքների միջավայրում։ ԱԱԾ տնօրենը բացատրում է Նիկոլ Փաշինյանին, որ նույնիսկ ԱԱԾ-ի Ալֆա-ն չի կարող պահել ժողովրդական ընդվզումը, եթե ինքն այս քայլով մեր պետականությունը տանի կործանման։
Առանձին զրուցում է Վահե Ղազարյանի հետ և որպես իր վաղեմի ընկեր, փորձում է ընկերական միջավայրում Վահե Ղազարյանին համոզի, որ ոստիկանական զորքերով պահի ոչ միայն ժողովրդի ընդվզումը, այլև ԱԱԾ-ականների հնարավոր ժողովրդին միանալը։ Այսինքն, փորձում է ոստիկանապետին համոզել, որ ոստիկանությունն ինչ-որ փուլում աշխատի նաև ԱԱԾ ուժերի դեմ։
Ոստիկանապետը շատ չոր բացատրում է, որ իր ուզածն անհնար է։ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր վիրավորանքներ է հասցնում ոստիկանապետին, ինչից հետո գիշերը՝ 00։30-ին ոստիկանապետը վերադառնում է իր աշխատավայր, հավաքում կոլեգիայի անդամներին և տեղեկացնում, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին և այլևս չի հանդիսանում ՀՀ ոստիկանապետ և խնդրում այդ ամենը գաղտնի պահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ