ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Արցախի ղեկավարության վրա Հայաստանը ոչ մի ազդեցություն չունի, այնտեղ արդեն ուժեղ է ռուսական ազդեցությունը. քաղտեխնոլոգ 12/16/2020 22:31 | ԼՐԱՀՈՍ
Արցախի նախագահի ուղերձում մեկ նախադասություն պետք է հնչեր՝ պատերազմի արդյունքում մենք պարտվել ենք, ես հրաժարական եմ տալիս, մնացած երկարաշունչ տեքստն անիմաստ էր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա տեսաուղերձին:
Քաղտեխնոլոգը նկատում է՝ ԱՀ նախագահի ուղերձում կար միտք այն մասին, որ հիմա նոր ընտրություններ չեն կարող լինել և իր լիազորությունները կիսում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, այսինքն՝ իր լիազորությունները որոշակիորեն սահմանափակվում են:
Անդրադառնալով Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ թեեւ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում՝ քաղտեխնոլոգն ասաց.
«Արցախի նախագահը բավական շատ լիազորություններ ուներ պատերազմի ժամանակ, այդ լիազորությունների սակավությունը չէ պատճառը, որ ինքը 10 օր շարունակ դիմում էր Հայաստանին՝ ռազմամթերք ուղարկելու համար,որն այդպես էլ չուղարկվեց, իսկ ինքը դրա մասին լռում էր, այստեղ լիազորությունների սահմանափակման հարց գոյություն չունի»,-ասաց Արմեն Բադալյանը:
Փորձագետը արձանագրում է՝ Արայիկ Հարությունյանը վարում է նույն քաղաքականությունը, ինչ Հայաստանում է՝ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից.
«Արայիկ Հարությունյանը մեղավոր է Արցախի խնդրում, քանի որ լսեց Հայաստանի իշխանություններին և չգործեց որպես ինքնուրույն քաղաքական գործիչ, այլ դարձավ Հայաստանի իշխանության դրածոն Արցախում, նախկինում, երբեմն, եղել են տարաձայնություններ Արցախի և Հայաստանի ղեկավարների միջև , որովհետև տարբեր հարցերի վերաբերյալ Արցախի իշխանությունն ունեցել է իր դիրքորոշումը, իսկ Արցախի գործող նախագահը միակն էր, որ որևիցե դիրքորոշում չուներ, բացի ՀՀ վարչապետի դիրքորոշումից։ Իհարկե, թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ Արցախի նախագահը»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը մեղավոր է իր վարած սխալ կադրային քաղաքականությամբ և շատ խնդիրների մասին չի բարձրաձայնել.
«Նա բոլոր հարցերում լսել է ՀՀ իշխանություններին, ինչը բնավ պետք չէր, չի հակադարձել Հայաստանի իշխանությունների այն տեսակետին, որ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», չի ասել ՝ոչ, Արցախը Արցախը է, իսկ Հայաստանը՝ Հայաստան»:
Փորձագետը նաև ենթադրում է, որ Արցախի նախագահը այս խնդիրների մասին ավելի վաղ չի բարձրաձայնել, քանի որ, հավանաբար կարծել է, որ գուցե խուսափի պատասխանատվությունից, բայց այդպես չէ բոլորը պատասխանատվության առջև են կանգնում.
«Այսօր Արցախի ղեկավարության վրա Հայաստանը ոչ մի ազդեցություն չունի, այնտեղ արդեն ուժեղ է ռուսական ազդեցությունը, ինչը նշանակում է՝այնտեղ ոչ թե նախագահն է նշանակումներ կատարում, այլ՝ ուրիշ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որտեղ արդեն ուժեղ է Ռուսաստանի ազդեցությունը»-ասաց Արմեն Բադալյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն