Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր սերժանտ Արեգը...Եղբայրները վիրավորվեցին, նրանց կյանքը հաջողվեց փրկել, բայց Արեգն անմահացավ… .Մերօրյա հերոսները 12/15/2020   13:19  |  ԼՐԱՀՈՍ

«Մերօրյա հերոսները». Արեգ Հարոյան
«Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին…Այս մասին ֆեսբուքի իր էջում գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Արեգ Հարոյան… Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր սերժանտ Արեգը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արեգ Հարոյանը դեկտեմբերի 10-ին կդառնար 20 տարեկան: Ժամկետային զինվորական ծառայությունն անցնում էր Արցախում՝ Մարտունիում: Հինգ ամիս էր մնացել զորացրվելուն: Արեգի եղբայրները՝ Վարդգեսն ու Ռուբենը, նույնպես պատերազմի ընթացքում առաջնագծում անառիկ էին պահում հայրենիքի սահմանները: Եղբայրները վիրավորվեցին, նրանց կյանքը հաջողվեց փրկել, բայց Արեգն անմահացավ…

Կուրսընկերուհին՝ Մերի Համբարձումյանը, ով Արեգին ճանաչել է դեռևս 2015 թվականից, երբ միասին ընդունվել էին «Հերացի» ավագ դպրոց, պատմում է. «Արեգն իմ ճանաչած ամենակենսուրախ, բայց, միևնույն ժամանակ, ամենազուսպ մարդն է, ով ուղղակի մի հայացքով կարող էր իր մեջ եղած ամբողջ դրական էներգիան փոխանցել: Իր անվան պես լուսավոր էր, երբեք չէր ասի, որ տխուր է կամ իրեն վատ է զգում: Ընդհակառակը, միշտ բոլորին փորձում էր օգնել ու դուրս բերել վատ վիճակից, և, իրոք, իր մոտ դա ստացվում էր»:

Մերիի խոսքով՝ Արեգն ուզում էր լավ բժիշկ դառնալ: «Սիրում էր գրքեր կարդալ, շատ լավ կիթառ էր նվագում, ժամանակ առ ժամանակ բերում էր կիթառն ու նվագում մեզ համար: Արեգը շատ խելացի էր, ճկուն միտք ուներ: Դեռ չէր որոշել, թե ինչ ուղղվածություն է ընտրելու բժշկության մեջ, բայց համոզված կարող եմ ասել՝ մենք հրաշալի ապագա բժիշկ ենք կորցրել», - ցավով նշում է Մերին:

Արեգը չէր հասցրել ավարտել քննությունները, երբ արդեն մեկնեց՝ հայրենիքը պաշտպանելու: Իսկ դասագրքերը տարել էր իր հետ, որ ազատ ժամանակ քննություններին պատրաստվի: «Խոսքերով անհնար է նկարագրել, թե ինչ նշանակություն ունի Արեգն ինձ համար: Նա ինձ համար այն եղբայրն է, որ ես միշտ երազել եմ ունենալ, մի մարդ, ում հետ ուղղակի կարող էի խոսել անդադար ու չնկատել, թե ժամերն ինչպես անցան: Երբ բանակում էր, ու լինում էին պահեր, որ չէր կարողանում զանգել, ասում էի՝ նայիր երկնքում փայլող աստղերին ու պատկերացրու՝ ես էլ եմ նույն կետին նայում, այդպես կզրուցենք իրար հետ: Հիմա ես նայում եմ երկնքին ու հասկանում, որ այդ փայլող աստղերից մեկը հենց ինքն է», - ասում է Մերին:

Արեգը սիրած աղջիկ ուներ հենց իր դասարանից: «Շատ նուրբ ու բարի աղջիկ: Խոսում էինք ու որոշում, թե զորացրվելուց հետո ինչպես պետք է սիրտը շահեր», - հիշում է կուրսընկերուհին:

Միշտ ճիշտ խորհուրդներ տալով՝ Արեգն ասում էր, որ պետք է հաճախ ժպտալ, ու ամեն ինչ լավ կլինի: «Մենք էլ իրեն միշտ հիշելու ու ժպտալու ենք, որովհետև Արեգ ասելով՝ միայն ջերմություն ու հանգստություն ենք զգում, զգում ենք այն դրականը, որն իր մեջ անվերջ էր: Հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ում մասին միայն ու միայն լավը կարելի է խոսել: Ցավն ու կարոտը խեղդում են, բայց, միևնույն ժամանակ, անսահման հպարտ ենք, որ Արեգի պես հերոս ունենք», - ավելացնում է Մերին:

Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները… «Արեգի հումորն անսպառ էր: Բնորոշ հատկանիշը բարությունն էր, բոլորին օգնող ու հասնող էր, երբևէ որևէ մեկին չի մերժել: Երբեք իր խոսքից չէր հրաժարվում. պատվի մարդ էր: Բացի ընկերասեր ու ընտանիքի արժանի զավակ լինելուց, Արեգը շատ պատվախնդիր էր դեռ մանկուց», - ասում է տիկին Շուշանը:

Արեգի մտածելակերպը, ըստ նրա, շատ էր տարբերվում: «Նույնն էին ասում նաև նրա ուսուցիչները. խնդիրներին միշտ տարբերվող լուծումներ էր առաջարկում: Դեռ փոքրուց ավագ եղբոր կենսաբանության ու բուսաբանության դասագրքերն էր թերթում: Սիրում էր նաև տիեզերքի մասին նյութերը, ոգևորվում էր ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հաջողություններով: Մարզվում էր սպորտդահլիճում: Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - հիշում է տիկին Շուշանը:

Արեգը շատ էր սիրում բնությունը, կենդանիներին: «Անգամ ծառայության ընթացքում դիրքերում շների, կատուների մասին հոգ էր տանում. կերակրում ու խնամում էր: Ծառայությունից Արեգը չէր պատմում, ասում են՝ իր հետ ընկերություն էին անում կոչումով բարձր հետախույզները. լավ տրամաբանություն ուներ, իրեն շատ էին սիրում: Հրամանատարներն Արեգի մասին ասում էին. «Այդքան փոքրամարմին տղային ո՞րտեղից այդքան մեծ հոգի»: Պատերազմի օրերին զանգում էր, ձայնը զրնգում էր, այնքան ուրախ էր խոսում, կմտածեիր՝ լավ տեղից է զանգում», - պատմում է տիկին Շուշանը: Միշտ ամեն ինչում լավն էր տեսնում, շարունակում է հերոսի մայրը, երբևէ չէր բողոքում, շատ լավատես էր: «Ինձ ասում էր. «Ամեն ինչ լավ է»:

Հետո իմացանք, որ իրենց հետախուզական խմբով գնացել էին թշնամու դիվերսիոն խմբի կողմից շրջափակման մեջ հայտնված զինվորներին փրկելու: Արեգն, ինչպես միշտ, առաջիններից էր պատրաստակամություն հայտնել՝ օգնության հասնելու ծառայակիցներին», - ասում է տիկին Շուշանը: Սակայն թշնամու հրետանու հարվածը չի շրջանցում Արեգի խրամատը, ընկերները՝ Վազգենը, Սևադան, անտեսելով սեփական կյանքին սպառնացող վտանգը, մեկը մյուսի ետևից նետվում են՝ Արեգին փրկելու, բայց վիրավորվում են: Դրանից հետո արդեն հրամանատարն է գնում՝ իր զինվորներին փրկելու: Կապ է տալիս՝ «1 զոհ, 2 վիրավոր». զոհը Արեգն էր…

Արեգ Հարոյան… Խոնարհվում ենք…»։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]