Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ)
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Կա՞ ՀՀ-ում մեկը, որն իրավասու է ՀՀ ինքնիշխան տարածք զիջի որևէ մեկին, դա հանցագործություն է, փաստաբան 12/10/2020   19:15  |  ԼՐԱՀՈՍ

Բնական է, որ չէր էլ կարող լինել Ադրբեջանի հետ մեր սահմանների սահմանազատման վերաբերյալ որևէ ձեռքբերված համաձայնություն կամ իրավական հիմք՝ հաշվի առնելով մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների ի սպառ բացակայությունը և ստեղծված իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո Ադրբեջանին է հանձնվել մեր հայրենիքի Արցախյան հատվածի գերակշռող տարածքը՝ շուրջ 80 տոկոսը, ՀՀ սահմանամերձ որոշ տարածքներ։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է GPS-ի միջոցով, մինչեւ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարել են, որ չկա որևէ այլ փաստաթուղթ՝ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ։ Մինչդեռ ադրբեջանցիների զինվորականները մոտենում են հայկական դիրքերին ու ՀՀ զինված ուժերը որեւէ կերպ դա չեն կանխում։

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց Վրաստանի օրինակը, մասնավորապես, Վրաստանի հետ ունենք գերատեսչական, երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը զբաղվում է հայ-վրացական պետական սահմանի գծման հարցերով։ Փաստաբանը գտնում է, որ նույնը պետք է նաև այս դեպքում լինի, համապատասխան իրավական հիմքեր, նորմեր պետք է ձևավորվեն՝ փոխադարձ պայմանավորվածությամբ, որը հնարավորություն կտա հայ-ադրբեջանական սահմանների ճշգրիտ սահմանազատման համար՝ հաշվի առնելով նաև բազմաթիվ պատմական, արխիվից հանված փաստաթղթեր, քարտեզներ։

Նորիկյանն ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող ՀՀ սուվերեն տարածքը զիջել որևէ մեկին, դա անհնար է, պետք է ներկայացնել հիմնավորումներ, թե դրանք ինչ տարածքներ են, սահմանազատման ինչ տրամաբանություն է գործում։

«Ես բացառում եմ, որ ՀՀ որևէ տարածք ուղղակի հենց այնպես զիջվի Ադրբեջանին։ Ես բացառում եմ։ Եթե որևէ մեկը նման բան անի, դա հանցագործություն է։ Չգիտեմ, թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի։ Նման տեղեկություններ հրապարակողները պետք է հավաստի ներկայացնեն, կոնկրետ որ մարզից, համայնքից այն տարածքը, որը հանդիսանում է ՀՀ ինքնիշխան տարածք՝ կամայականորեն տրամադրվում է կամ հանձնվում է Ադրբեջանին։ Ի սեր Աստծո՝ պետք է լուրջ մոտենալ, այս հայտարարությունները չափից լուրջ են։ Այդ մարդիկ ընդհանրապես պարտավոր են ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազություն և ներկայացնել տվյալները։ Ընդհանրապես կա՞ ՀՀ-ում մեկը, որ իրավասու է ՀՀ ինքնիշխան տարածք զիջի որևէ մեկին։ Նման մարդ չկա, նման սուբյեկտ չկա »,- ասաց Նորիկյանը՝ նշելով, որ հայտարարությունների հիմքում կոնկրետ փաստեր լինեն։

Փաստաբանը չի բացառում, որ սահմանազատման գործընթացում կարող են լինել տարակարծություններ և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ հանձնաժողովներ գործեն և ամեն մի մետր հողի համար պայքարել։

Ըստ Նորիկյանի՝ իրավասու մարմինները պարտավոր են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ։
Իսկ թե ինչու ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքում նման հայտարարություններին, Նորիկյանն արձանագրեց, որ արդեն 2 տարի է, ինչ բարձրացնում է այդ հարցը, որ իրավապահ համակարգը չի աշխատում, կան խորքային խնդիրներ։

«Բայց Ձեր կողմից բարձրացված հարցը չափից զգայուն է, կհորդորեմ հանրությանը, նման հայտարարություններ անողներին՝ գիտակցել իրենց ասածի կարևորությունը և պատասխանատվության հարցը։ Չի կարելի նստել և հայտարարել՝ Սյունիքի մարզից 7 գյուղ, Գեղարքունիքի մարզից... Ես չեմ հասկանում՝ ինչ անպատասխանատու հայտարարություններ են արվում և ամբողջ հանրությանը պահում լարվածության մեջ »,- նշեց Նորիկյանը՝ հավելելով, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք մեզ համար տեսանելի չեն, այստեղ էլ պետական կառավարման համակարգի փնթիության հետ գործ ունենք, պետությունը պարտավոր է հնարավորինս և թույլատրելիության սահմաններում տեղեկատվություն հաղորդել հասարակությանը, որ աշխատանքներ են իրականացվում, որ լարված չպահեն։

Նշենք, որ Փաշինյանի խոսնակը, թեև հերքել է Սյունիքի մարզ ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք մուտք գործելու մասին լուրերը, բայց կան անհերքելի փաստեր, որ Արավուս համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների հետ բանակցում էր ադրբեջանցի զինվորականների հետ, բացի դա՝ լուրեր են շրջանառվել, որ Վարդենիսում քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ են հայտնվել։ Նման դեպքերը բազմաթիվ են։
Նշված դեպքերի առնչությամբ Նորիկյանը նշեց, որ «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պետական սահմանն ապօրինի խախտողները

ենթակա են պատասխանատվության՝ քրեական օրենսգրքով սահմանված կարգով։ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային ծառայությունները դրված են ԱԱԾ-ի վրա, բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես, վարչապետի մակարդակով հայտարարություն է արվում, բայց դրան ի հակակշիռ համայնքի ղեկավարներն այլ բան են պնդում, ապա համայնքի ղեկավարները պարտավոր են համապատասխան ընթացք տալ, դիմումներ ներկայացնել, որ իրենց վարչական տարածքից այսքան տարածք փորձ է արվում ներառել ադրբեջանական հատվածում, իրենք պետք է տեղում աշխատել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:41 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն իմացել, որ կմարսի իր ստորագրած փաստաթուղթը, նրան դա ասել են. Արծրուն Պեպանյան
10:39 10/12/2020  |  ՄեկնաբանությունՈչ մի բանական մարդ չի կարող հանդուրժել նման ապաշնորհ ղեկավարի հետագա պաշտոնավարումը.Ղազարյան
10:35 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարություն մուտք գործող Փաշինյանին ՀՅԴ երիտասարդները ձվերով և կոչերով դիմավորեցին
10:15 10/12/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի. ովքեր կլինեն այնտեղ «Հրապարակ»
09:47 10/12/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. «Փաստ»
09:33 10/12/2020  |  ՄամուլՄարզպետներին չի հաջողվում մարդկանց դուրս բերել փողոց՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի. «Հրապարակ»
01:29 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող) այս պահին 5000 դրամով ցուցարարներ է հավաքագրում
23:25 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հետ երկխոսություն սկսելու իշխանական պատգամավորի հայտարարությունը չի կարող դրական ազդել ռազմագերիների փոխանակման գործընթացի վրա. Թուրքագետ
23:12 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԵկեղեցին ասելիք և անելիք ունի նաեւ հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ. Արամ Ա կաթողիկոս
23:00 09/12/2020  |  Քաղաքական«Փաշինյանն այսօր արտաքին աշխարհի ղեկավարներից ամենամտերիմ հարաբերությունների մեջ է Ալիևի և Էրդողանի հետ, և սա 100 տոկոս է». Գառնիկ Իսագուլյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]