Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները 12/07/2020   12:36  |  Վերլուծություններ

Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։


Հիմնական սպառվող ռեսուրսը ժամանակն է, հիմնական գործոնը՝ հանրային սպասումները, հիմնական պայմանը՝ քաղաքական համաձայնությունը, աշխատանքի հիմնական մեխանիզմը՝ երկխոսությունն ու փոխգործակցությունը, հաջողության հիմնական երաշխիքը՝ պրոֆեսիոնալիզմն ու կառավարության անդամների թիմային աշխատանքը, հիմնական ռիսկը՝ արտաքին, աշխարհաքաղաքական գործոնները։ Առաջիկա պատմական փուլում կառավարության անդամներն ունենալու են միայն պատասխանատվության մեծ բեռ, ծանր պարտականություններ և մեծ խնդիրներ։ Այսպիսով.

1. Անցումային կառավարությունը ստեղծվում է քաղաքական նպատակահարմարությունից և օբյեկտիվ պատմական անհրաժեշտությունից։ Այդուհանդերձ՝ այն պետք է լինի նոր վարչապետի կառավարությունը, որտեղ նա հանդիսանում է առաջնորդ՝ ընդգծված հարգանքով և պատկառանքով։ Առաջարկվող ձևաչափը հնարավորություն կտա նոր լիդերի միջոցով ապահովել կայուն քաղաքական երկխոսություն և համագործակցություն հիմնական քաղաքական դերակատարների միջև, ինչպես նաև՝ խորհրդարանական մեծամասնության հետ։ Դա թույլ կտա երաշխավորել հավասար և արդար պայմաններ՝ գալիք ընտրություններում։ Լիդերի պարտավորությունն է՝ աշխատել ոչ միայն նրանց հետ, ովքեր իրեն առաջադրել են, այլև՝ նրանց, ովքեր չեն մասնակցել այդ պրոցեսին։ Վարչապետը պատասխանատու է իր թիմի աշխատանքի որակի համար։

2. Անցումային կառավարության արդյունավետության համար պատասխանատու են նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են դրա ձևավորմանը։ Անցումային կառավարության ձևավորումը պետք է բերի մեր երկրի քաղաքական կյանքում պատասխանատվության նոր ձևաչափի հաստատմանը։ Ձևավորելով կառավարություն՝ բոլոր կուսակցությունները և նրանց լիդերները, ինչպես նաև համախոհ հանրային դեմքերը պետք է իրենց հնարավորություններով և ռեսուրսներով օգնեն կառավարությանը՝ սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում՝ նպաստելով արտաքին ներդրումների ներգրավմանը, արտաքին աշխարհի հետ կապերի հաստատմանը։ Չպետք է լինի կողքից դիտորդի գործելաոճ։

3. Արցախի հարցի, պետության անվտանգության ապահովման, արտահերթ ընտրությունների, ընտրական օրենսգրքի փոփոխության, հնարավոր սահմանադրական փոփոխությունների և մի խումբ այլ կարևորագույն հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ողջամիտ փոխզիջմամբ։ Սա նույնպես պետք է օգնի երկրում ձևավորել փոխզիջումների նոր քաղաքական մշակույթ: Իսկ արդեն ընդունված որոշումները չպետք է անվերջ քննարկվեն և կասկածի տակ դրվեն, միտումնավոր վարկաբեկվեն: Ներկա իրավիճակի առանձնահատկությունները նկատի ունենալով և կառավարության բնույթը հասկանալով՝ անհրաժեշտ է, որ բոլոր հարցերը՝ կապված Արցախի առաջիկա բանակցությունների և պետության անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ լինեն հանրությանը հասանելի։ Բանակցությունների գաղտնիությունն այլևս անընդունելի և անօգուտ է հայ հասարակության համար։

4. Պետք է լինի ընդհանուր գիտակցում, որ անցումային կառավարությունն այն միավորը չէ, որը կոչված է լինելու երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ։ Բայց այս կառավարությունը կարող է խթանել և սկիզբը դնել հայ հասարակության համար դժվար թեմաների քննարկմանը, որոշ դեպքերում նաև անհետաձգելի բարեփոխումների մեկնարկ տալ։ Անհրաժեշտ է ձևավորել ադեկվատ և չգերագնահատված սպասումներ։

5. Քաղաքական ուժերը ձգտելու են պահպանել կոռեկտություն և հրաժարվել կառավարության հանրային քննադատությունից, քանի դեռ անհանգստացնող հարցերը չեն քննարկվել ներսում և չեն գտնվել ընդունելի լուծումներ։ Կառավարության հանդեպ կամ առանձին անդամների հանդեպ դժգոհությունները պետք է փոխանցվեն միայն կառավարության ղեկավարին։ Վարչապետի խնդիրն է՝ պաշտպանել իր կառավարության անդամներին երկարատև և հնարավոր անպտուղ քաղաքական բանավեճերից և ընդունվող որոշումների վրա ազդելու՝ ոչ ֆորմալ միտումներից։ Վարչապետը պետք է կարողանա գտնել քաղաքական երկխոսության նոր, օպտիմալ ձևաչափ և այդ երկխոսության արդյունքում ընդունված որոշումները հմտորեն տեղափոխել կառավարություն։

6. Անհրաժեշտ է բաց և օգտակար հարաբերություններ ձևավորել կառավարության և պետության այլ ինստիտուտների՝ նախագահի և ԱԺ-ի միջև: Ստեղծել նախագահի և կառավարության հիմնական անդամների միջև պարբերական կոնսուլտացիաների հնարավորություն՝ քննարկելու համար ընթացիկ, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հարցեր։ Կարևոր են նաև կայուն և կոնստրուկտիվ հարաբերությունները կառավարության և ԱԺ-ի միջև։

7. Կառավարության բոլոր անդամները նշանակման պահից առաջնորդվում են բացառապես կառավարության անդամի մանդատով։ Նրանք պետք է լինեն ազատ՝ քաղաքական, անձնական և այլ տիպի պարտավորություններից, ենթարկվեն կառավարության միասնական կանոններին, ինչպես նաև ընդունված սուբորդինացիայի և ենթակայության նորմերին։ Չեն կարող լինել այլ տեղերից հանձնարարականներ, ցուցումներ։ Նախարարները պետք է հնարավորինս սահմանազատվեն ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից և ազդեցությունից։

8. Կառավարությունը պետք է հանդես գա որպես միասնական թիմ, պետք է գերիշխի թիմային ոգին, աշխատանքի թիմային ոճը։ Որևէ նշանակություն չպետք է ունենա՝ ով ում ընկերն է կամ ով ում է «բերել» կառավարություն։ Ամեն մեկն անձամբ է կրում պատասխանատվություն իր աշխատանքի համար։ Բոլոր նախարարները կարևոր են. չկան ընտրյալներ և ոչ այդպիսիք։ Բոլորը միմյանց հանդեպ պետք է լինեն հարգանքով։ Կառավարության անդամները պետք է ամրապնդեն թե´ սեփական հեղինակությունը, թե´ ամբողջ կառավարության։ Աշխատանքային հարաբերությունների ընթացքում միմյանց պետք է ընկալել որպես գործընկեր։ Տարբեր կուսակցական կամ այլ խմբային պատկանելության գործոնը չի կարող ազդել հարաբերությունների և աշխատանքի որակի վրա։

9. Նախարարները և պետական մարմինների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենցից որևէ մեկին չի տրվում Կառավարությունում հավերժ աշխատանքի երաշխիք։ Սահմանված խաղի կանոններին հետևելը, մարդկային պարկեշտությունը, գիտակից վարվելակերպը, նախաձեռնողականությունը, աշխատանքի արդյունավետությունը. սրանք պետք է լինեն իրենց աշխատանքի հիմնական չափորոշիչները։ Թիմի անդամներին «չքաշել», ազնիվ և բաց լինել հարաբերություններում։ Տրամադրված լինել երկարաժամկետ աշխատանքի՝ միաժամանակ շատ լավ հասկանալով անցումային կառավարության բնույթը և քաղաքական նշանակությունը։ Այս անցումային կառավարությունը պետք է կոտրի կառավարական ամառանոցների ու իշխանության մյուս ընդգծված ատրիբուտների կիրառման արատավոր պրակտիկան՝ մեծաքանակ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ, թանկարժեք ուղևորություններ, և պետք է նոր մոտեցումներ ու ավանդույթներ ներդնի այդ հարցերի շուրջ։

10. Անցումային վարչապետը պետք է պատրաստ լինի ցանկացած օգտակար նախաձեռնության քննարկմանը, ազնիվ և արդարամիտ երկխոսությանը իր կառավարության յուրաքանչյուր անդամի հետ, չպետք է լինեն փակ կամ «հատուկ» թեմաներ: Կարևոր է հարգանքով մոտենալ կառավարության որևէ անդամի կարծիքին և դիրքորոշմանը, անգամ եթե այն չի համընկնում սեփականի հետ։ Իսկ ահա որոշումների ընդունումից հետո քննարկում և բանավեճ չպետք է լինի։ Նախարարները պետք է վստահ լինեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանալու են առավելագույնը 24 ժամվա ընթացքում ընդունելություն գտնել Վարչապետի մոտ։ Կարող է թվալ, թե պարզ, հասարակ բաներ եմ արձանագրում, սակայն տարիների փորձը և Հայաստանում վերջին շրջանում տիրող խառնաշփոթն են թույլ տալիս խոսել պարզ բաների կարևորության մասին։

Անցումային կառավարությունը պետք է ցույց տա մեր երկրի քաղաքացիներին, որ հնարավոր է Հայաստանում ունենալ իրավիճակ, երբ.

- Իշխանությունը կարող է լինել սոլիդ, իսկ դրա գործունեության որակը՝ բարձր

- Պետությունում պետք է գործեն ոչ թե առանձին անհատները կամ ազդեցության ոչ ֆորմալ խմբերը, այլ՝ սահմանադրական ինստիտուտներն ու մարմինները

- Այդ ինստիտուտների միջև փոխհարաբերությունները որոշվում են ոչ թե միջանձնային հարաբերությունների ընթացիկ կոնյունկտուրայով և մարդկային գործոնով, այլ առավելապես՝ այդ ինստիտուտների գործառույթներով և իրավասություններով

- Պետական գործիչներն իրենց աշխատանքով ստեղծում են նախապայմաններ՝ պետական ինստիտուտների հանդեպ ընդհանուր հարգալից վերաբերմունքի համար

- Պետական ինստիտուտների աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում խուսափել հովանավորչությունից, կոռուպցիայից ու իշխանության չարաշահումից:


Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:33 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանի կինը պահանջում է քրեական գործ հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից իրեն վերաբերող բժշկական գաղտնիքը հրապարակելու փաստի առթիվ
12:24 25/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ
13:53 17/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել
14:42 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՔայլեր՝ քաոսից խուսափելու համար․ Արմեն Գևորգյան
17:59 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ
16:43 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ
22:13 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ ու նյութերը չի տրամադրել կողմերին
14:46 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանն արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը, սակայն դա առ այսօր չի վերացվել. Պաշտպանը միջնորդեց՝ վերացնել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը
13:52 18/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող փաստաթուղթն էական ուժեղացման կարիք ունի
13:57 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]