Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Արմեն Գևորգյան. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող փաստաթուղթն էական ուժեղացման կարիք ունի 07/18/2020   13:52  |  ԼՐԱՀՈՍ

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է օրերս հրապարակված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը» և ներկայացրել իր մեթոդաբանական և խորհրդատվական բնույթ ունեցող դիտարկումներն ու դիտողությունները փաստաթուղթը կատարելագործելու և ավելի նպատակային դարձնելու նպատակով: Հոդվածը կարող եք կարդալ ստորև:

Չկարողացա անտարբեր անցնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» կոչվող՝ օրերս հրապարակված փաստաթղթի կողքով։ Ինձ հետաքրքիր էր, թե որքանով են գործող իշխանությունները կարողացել՝ իրենց երկու տարվա գործունեության արդյունքում պատրաստել այնպիսի հայեցակարգային և արդիական փաստաթուղթ, որը կոչված է փոխարինելու դեռևս 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը:

Այս հոդվածում բերված իմ դիտարկումներն ու դիտողությունները մեծ մասամբ կրելու են մեթոդաբանական և խորհրդատվական բնույթ՝ փաստաթուղթը կատարելագործելու և ավելի նպատակային դարձնելու նպատակով:


Մեր նման երկրներում, որտեղ պետական և հասարակական ինստիտուտները դեռևս չունեն գործունեության հարուստ ավանդույթներ, որտեղ անցումային շրջանին հատուկ գործընթացները դեռ չեն ավարտվել, որոնք գտնվում են բարդ աշխարհքաղաքական միջավայրում, շատ դժվար է ստանալ ազգային անվտանգության՝ ամբողջական և որակյալ ռազմավարություն։ Միշտ մեծ է հավանականությունը՝ ստանալ ցանկությունների և բարի նպատակների ժողովածու, այլ ոչ՝ ռազմավարական նպատակադրումներ, օգտակար գնահատականներ և առաջարկներ պարունակող փաստաթուղթ:

Նախ՝ անդրադառնամ հրապարակված փաստաթղթի ձևաչափին, այնուհետև՝ դրա որոշ բովանդակային առանձնահատկություններին:

Առաջին․ պետք է հստակ հասկանալ, որ ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը դուրս է Անվտանգության Խորհրդի լիազորություններից, քանի որ Խորհրդի գործառույթներն ու լիազորությունները հստակ նկարագրված են Սահմանադրության մեջ և երկու օրենքներում։ Հետևաբար, պետք է իմանալ, որ Անվտանգության Խորհուրդն այս դեպքում միայն նախապատրաստում է փաստաթուղթը, որն ամենայն հավանականությամբ պետք է ընդունվի և հաստատվի Հայաստանի Կառավարության կողմից։

Ի դեպ, գուցե հենց այս հանգամանքը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի սպասվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում քննարկման առարկա դառնա Անվտանգության Խորհրդի ձևավորման և գործունեության նոր, օպտիմալ մոդելը, այդ թվում՝ վերջինիս կազմի և գործառույթների առումով։

Երկրորդ․ փաստաթղթի բուն կառուցվածքն ու տեքստը ավելի շատ հիշեցնում են ցանկությունների մի շարք և Կառավարության գործունեության այսօրվա առաջնահերթությունների արձանագրում։ Նման փաստաթղթում ցանկալի կլիներ տեսնել ազգային անվտանգության բոլո՛ր ասպեկտների վերաբերյալ ռիսկերի և առկա սպառնալիքների գնահատում և պետության առջև ծառացած հնարավոր մարտահրավերների նկարագրություն:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում անցկացրած ժամանակաշրջանում ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ նմանատիպ ռազմավարությունների մշակման սկզբունքները։ Կարող եմ ասել, որ գոյություն ունի ազգային անվտանգության ռազմավարության մշակման երկու հիմնական մոտեցում։ Առաջին դեպքում շեշտը դրվում է այսպես կոչվող արտաքին անվտանգային միջավայրի առանձնահատկությունների և տեղի ունեցող գործընթացների վրա՝ մատնանշելով ռիսկերը, սպառնալիքներն ու մարտահրավերները, կանխատեսելով իրավիճակի զարգացումը և այդ միջավայրում սեփական վարքագիծը, այսինքն՝ հաշվի են առնվում արտաքին գործոններն ու սպառնալիքները և դրանց նկատմամբ մեր պոտենցիալ արձագանքը (հիմնականում` ռազմաքաղաքական - դիվանագիտական գործիքակազմը)։

Երկրորդ դեպքում շեշտը դրվում է ոչ միայն արտաքին անվտանգային միջավայրի վրա, այլև հաշվի են առնվում ներպետական զարգացման առանձնահատկությունները՝ սպառնալիքների հաղթահարման և արտաքին բնույթի գործոններին համարժեք արձագանքելու նպատակով։ Ահա այս դեպքում առավել դժվար է ձևավորել օպտիմալ, միաժամանակ՝ ամբողջական փաստաթուղթ։ Մեր դեպքում փաստաթղթի հեղինակները շարժվել են երկրորդ ուղղությամբ, սակայն չեն կարողացել ստանալ ամբողջական փաստաթուղթ։

Երրորդ․ փաստաթուղթը չի ուրվագծում այն իրագործելու ճանապարհային քարտեզը։ Ավելի տրամաբանական կլիներ ենթադրել, որ փաստաթղթում կարող էր տեղ գտնել տարբեր ուղղություններով այն հիմնարար փաստաթղթերի (հայեցակարգերի) ցանկը, որոնք բխում են ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից։

Չորրորդ․ ընդհանուր դիտարկումներ.

Անվտանգության ընդհանուր միջավայրի նկարագրությունը կատարվել է շատ պարզունակ մակարդակով՝ հիմնականում փաստերի կամ միտումների թվարկմամբ՝ առանց խորը վերլուծության էլեմենտների։ Բացակայում են ինչպես տարածաշրջանում իրավիճակի զարգացման, այնպես էլ աշխարհում առկա ազդեցության կենտրոնների փոխհարաբերությունների վերաբերյալ կանխատեսումները, ինչպես նաև՝ Հայաստանի հնարավոր վարքագծի սցենարները։

Փաստաթղթում բացակայում են քիչ թե շատ նշանակալի ուղենիշները՝ այն ցուցանիշները, որոնց երկիրը պետք է ձգտի հասնել։

Պետք է նշեմ, որ ազգային շահերի բաժնում ավելի շուտ կարելի է տեսնել դրանց հասնելու մեխանիզմները, քան՝ վերջիններիս բուն էության նկարագրությունը։

Եվ վերջին ու գուցե՝ ամենակարևոր կետերից․ փաստաթուղթը լույս է տեսնում մի իրավիճակում, երբ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, և բոլորը կանխատեսում են միջազգային համագործակցության և փոխգործակցության մոդելների, ինչպես նաև նոր՝ հետհամաճարակային պայմաններում մարդկանց և պետությունների վարքագծի էական փոփոխություններ։ Ցավոք, այս գործոնները նույնպես հաշվի չեն առնվել։

Որպեսզի գնահատականները կողմնակալ տպավորություն չթողնեն, պարզապես կցանկանայի թվարկել այն հարցերը, որոնց պատասխանները փաստաթղթում այդպես էլ չգտա, ինչպես նաև՝ ներկայացնել այն թեմաները, որոնց արտացոլումն այս փաստաթղթում տեղին կլիներ։

Կառավարությունը ներկայումս նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ։ Հաշվի առնելով Սահմանադրության կարևորությունը՝ պետության զարգացման, պետական ինստիտուտների կայացման, հասարակության ընդհանուր զարգացման, հանրային համերաշխության պահպանման տեսանկյունից, ազգային անվտանգության ապահովման ի՞նչ խնդիրներ պետք է լուծեն սահմանադրական բարեփոխումները, արդյո՞ք սպասվող բարեփոխումների և ազգային անվտանգության ռազմավարության դրույթների միջև գոյություն ունի փոխադարձ կապ։

Վստա՞հ են արդյոք այս փաստաթղթի հեղինակները, որ դրա հիմնական դրույթները հանդիսանում են մեր պետության երկարատև զարգացման երաշխիքը՝ հիմնված ազգային ինքնության և արժեքների կարևորության ճանաչման ու պահպանման վրա։ Ո՞վ է ապագայի հայը, ինչպիսի՞ն նա պետք է լինի՝ բարոյական նկարագրի, քաղաքացիական վարքագծի, հոգևոր արժեքների տեսանկյունից, ո՞րն է հայ հասարակության հանդուրժողականության ցանկալի շեմը, երբ ժամանակակից արժեքները զուգակցվում են ավանդականի հետ։
Այս փաստաթուղթը կարող էր դառնալ այն մոտեցման մարմնացումը, որով Հայաստանի Կառավարությունը կհստակեցներ Արցախյան հակամարտության կարգավորման իր ամբողջական տեսլականը, ինչպես նաև՝ այն կարմիր գծերը, որոնք հատել հնարավոր չի լինի։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսանկյունից Արցախյան հարցի անկյունաքարային նշանակությունը՝ այս փաստաթուղթը ավելի շատ նոր հարցեր է առաջ բերում, քան՝ պատասխանում է արդեն իսկ առկա բազմաթիվ հարցերին։

Ցանկալի կլիներ հասկանալ, թե երկարաժամկետ հեռանկարում իր ազգային անվտանգության համակարգում Հայաստանը ի՛նչ տեղ է հատկացնելու ռուսական ռազմական բազայի գործունեությանը և ռուս զինվորականների հետ արտաքին պետական սահմանների համատեղ պաշտպանությանը։ Արդյոք նշված հանգամանքները հանդիսանո՞ւմ են Հայաստանի ազգային անվտանգության ապահովման երկարաժամկետ գործոններ։

Բացակայում է նաև այն հարցի պատասխանը, թե պետությունը Հայաստանի զինված ուժերի կայացման ի՞նչ հեռանկարային մոդելի վրա է հենվելու` պայմանագրայի՞ն, թե՞ ժամկետային ծառայության՝ հաշվի առնելով այդ թվում երկրում առկա ժողովրդագրական իրավիճակն ու չլուծված զինված հակամարտությունը։ Փաստաթղթում չնկատեցի որևէ հիշատակում զինված ուժերում բարոյական ոգու ամրապնդման և այնտեղ ոչ կանոնադրային հարաբերությունների ավանդույթների վերացման մասին։ Չտեսա որևէ գաղափար այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը կարող են և պետք է դառնան մի միջավայր, որտեղ երիտասարդը կարող է զարգանալ՝ ստանալով ապագա լիարժեք կրթության ու մասնագիտական կողմնորոշման հնարավորություն։

Հայաստանի անկախությանը հաջորդած շրջանում զորակոչը և ներբանակային հարցերը մշտապես եղել են ներհասարակական սուր հարցադրումների, լարվածության, կրթական և իրավական արժեհամակարգային բախումների կենտրոն։ Զինուժի վերափոխման ձգտումը բնականորեն պետք է ծառայի երիտասարդ սերնդի համար հանրային առողջ միջավայրի կայացմանը, հարաբերությունների առողջացմանը և բազմաթիվ ռիսկերի չեզոքացմանը (այդ թվում՝ հենց ԶՈՒ ներսում միֆերի վերացմանը՝ իբրև թե երիտասարդ սերնդի՝ «լավ տղերքի» վերածվելու մասին)։ Սակայն փաստաթուղթը, ցավոք, նման ռիսկեր և հարցադրումներ չի արձանագրում:

Փաստաթղթում որևէ հիշատակում չգտա քաղաքացիական պաշտպանության համակարգի և պոտենցիալ ռազմական գործողությունների համատեքստում բնակչությանը ինքնապաշտպանության նախապատրաստելու կարևորության մասին, ինչպես նաև՝ հակառակորդի ուժերի հետ պոտենցիալ շփման գծում գտնվող մարզերի և համայնքների նկատմամբ պետության առանձնահատուկ վերաբերմունքի մասին։

Փաստաթղթի շատ դրույթներ զուտ բարձր տեխնոլոգիաների նախարարության գործունեությունն արդարացնելու տպավորություն են թողնում։ Փաստաթղթում չտեսա դրույթներ այն մասին, թե առհասարակ ինչպես պետք է զարգանա կրթական համակարգը՝ միջնակարգ և բարձրագույն՝ հաշվի առնելով այն, որ հենց այդ համակարգն է ձևավորում մեր երկրի հիմնական մրցակցային առավելությունը՝ մարդկային ռեսուրսը։ Սա նաև կարևոր է այն տեսանկյունից, որ փաստաթղթում նշվում է միջազգային հարթակում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով Հայաստանի զինանոցում առկա ողջ պոտենցիալի, այդ թվում՝ «փափուկ ուժի» կիրառման մասին։ Ի՞նչ տեղի կունենա Հայաստանում գիտության կազմակերպման համակարգի հետ՝ ԳԱԱ պահպանման նպատակահարմարության վերաբերյալ Կառավարության նախաձեռնած քննարկումների տեսանկյունից։ Հայկական ազգային ինքնության պահպանման և զարգացման տեսանկյունից փաստաթուղթն ընդհանրապես շրջանցում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթն ու սպորտը։
Տեղին կլիներ փաստաթղթում գտնել գաղափարներ այն մասին, թե ինչպես պետք է պետությունը հաղթահարի համաճարակների և համավարակների հետ կապված պոտենցիալ մարտահրավերները՝ ձեռքի տակ ունենալով կորոնավիրուսի հետ կապված վերջին ամիսների ցավալի փորձը։

Ազգային անվտանգության տեսանկյունից նպատակահարմար կլիներ համաճարակների պայմաններում գործողությունների համապետական ընթացակարգերի (պրոտոկոլների) պատրաստման նպատակադրումը՝ սահմանելով վտանգի տարբեր մակարդակներ և հստակ նախանշելով պետական և տեղական բոլոր մարմինների գործողություններն ու քաղաքացիների պարտականությունները։ Տեսականորեն՝ կարելի էր առանձնացնել վտանգի երեք մակարդակ՝ դեղին, նարնջագույն և կարմիր, երբ կարմիրի դեպքում կկիրառվեին խիստ կարանտինի բոլոր մեթոդները և մարդկանց կենսագործունեության առավելագույն սահմանափակումները։ Սա արտակարգ դրություն մտցնելու և դրանով իսկ քաղաքացիական ազատությունները սահմանափակելու անհրաժեշտությունից հրաժարվելու լավ նախադրյալ կդառնար։

Տարածաշրջանում լարվածության մեծացման նշանակալի գործոն է դառնում ջրային ռեսուրսը՝ դրա քանակը և որակը։ Ջուրը միշտ է եղել մեծ քաղաքականության առարկա՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Բնակչության թվաքանակի մեծացմամբ, հատկապես մուսուլմանական երկրներում, ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության աճի պայմաններում, տարածաշրջանի կառավարությունները ջրային ռեսուրսների կառավարման հարցում միանշանակ նախապատվություն են տալու իրենց ազգային առաջնահերթություններին։ Առաջին հերթին դա վերաբերում է սեփական երկրների տարածքում հնարավորինս մեծ ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ստեղծմանը։

Մեզ համար այս խնդիրը հատկապես ակտուալ է Արաքս գետի և Ախուրյանի ջրամբարի օգտագործման համատեքստում. Թուրքիայի կառավարությունը նոր հսկայական ջրամբարներ է կառուցում իր տարածքում, ինչը կբերի մեր ջրային ռեսուրսների նվազման և Արարատյան դաշտավայրում ոռոգման պոտենցիալ խնդիրների։ Տեսեք՝ ինչ է կատարվում Քուռի հետ։
Ջուրը ոչ միայն խմելու և ոռոգման համար է, այն նաև էֆեկտիվ էներգետիկ ռեսուրս է։ Ջուրը կարող է դառնալ էական գործոն՝ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացքում։

Տնտեսական զարգացմամբ պայմանավորված՝ գետերի ջրերի որակը փոխվում է։ Տարածաշրջանի երկու հիմնական ջրային զարկերակների (Արաքս և Քուռ) վրա իրար սերտորեն կապված են տարածաշրջանի բոլոր հինգ պետությունները։

Ինչպիսի՞ն են մեր պլանները և պատկերացումները՝ տարածաշրջանային ջրային բավականին վտանգավոր իրականության պայմաններում։ Ուղղակի անթույլատրելի է՝ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ոչ միայն չանդրադառնալ այս խնդրին, այլև՝ առանցքային մարտահրավեր չհամարել։

Հայաստանն այս ուղղությամբ ունի մշակված ծրագրեր։ Ես հիմա դրանց մանրամասն չեմ անդրադառնում, թեև իմ նախորդ հրապարակումներից մեկում խոսել եմ դրանց մասին։ Հարկ եղած դեպքում կարող եմ ավելի մանրակրկիտ ներկայացնել, բայց ժամանակն անվերջ չէ, պետք է սկսել աշխատել այս ուղղությամբ։

Փաստաթուղթը չի արտացոլում երկրի ազգային և միգրացիոն քաղաքականության երկարաժամկետ բաղադրիչները։ Չէ՞ որ Հայաստանում բնակվում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։

Որպես ժողովրդագրական խնդիրների լուծում՝ նշվում է ծնելիության աճն ու հայրենակիցների հայրենադարձությունը։ Արդյոք պետությունը խրախուսելու և հյուրընկալելո՞ւ է այլ ազգի միգրանտներին, ինչպե՞ս են լուծվելու մեր հասարակության մեջ վերջիններիս ինտեգրման խնդիրները: Այս թեմայի արդիականությունը նկատելի դարձավ հատկապես վերջին տարիներին՝ մեր աշխատաշուկայում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիների հայտնվելուց հետո։

Հայաստանի ազգային անվտանգության ապահովման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից ինչպիսի՞ ռիսկեր է պարունակում ծնելիության մակարդակի անկումը և շարունակվող արտագաղթը։

Ազգային անվտանգության պոտենցիալ սպառնալիքների տեսանկյունից ես չգտա պատասխան այն հարցերին, թե ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան երկրի տրանսպորտային հաղորդակցությունները, իրականացվելո՞ւ են արդյոք իրենց բնույթով ռազմավարական տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք էին Սելիմի ճանապարհը, Մեղրի-Կապան նոր ճանապարհը, Հյուսիս-Հարավ նախագիծը և այլն, որոնք միտված էին տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Առաջարկություններ՝ Քաջարանի թունել, Բերդ-Նավուր-Իջևան ճանապարհ, Հյուսիս-Հարավի հարավային հատվածի մեկնարկ և այլն։ Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը երկրում ավիացիայի զարգացման ի՞նչ մոդել է նախատեսում՝ հատկապես հաշվի առնելով ավիացիոն անվտանգության եվրոպական կառույցների վերջին որոշումները։

Փաստաթղթում Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները արտացոլված են շատ հակիրճ նախադասություններով։ Արդյոք չարժե՞ր ավելի ընդլայնված և համակողմանի ձևով գնահատել անմիջական հարևանների հետ մեր համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները։ Նույնիսկ արտաքին քաղաքական համագործակցության առաջնահերթություններն ընդգծելիս մեր անմիջական հարևանները միայն չորրորդ տեղում են հիշատակվում, այն էլ՝ հերթապահ կարգով։
Ի դեպ, տարածաշրջանային համատեքստում անվտանգության միջավայրը գնահատելիս փաստաթղթի հեղինակներն ուշադրություն չեն դարձրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչն անընդունելի է մեր հարաբերությունների, հաղորդակցության հնարավորությունների և տնտեսական հեռանկարների զարգացման տեսանկյունից։ Չպետք է մոռանալ Արցախյան հարցի լուծումների որոնման գործում Իրանի դերակատարությունը։ Ի դեպ, թեև ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս, բայց թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի՝ նման դերի և ձգտումների մասին պետք է միշտ հիշել և ադեկվատ գնահատել։

Ես չգտա նաև դիտարկումներ այն մասին, թե արդյո՞ք մեզ համար առաջնահերթություն է լինելու արտահանմանը միտված տնտեսության զարգացումը և համապատասխան պայմանների ստեղծումը, ազգային անվտանգության հարցերի հետ որքանո՞վ կարող է կապված լինել Հայաստանում կեղծ արտադրանքից զերծ գոտու ստեղծման և ամենաբարձր որակի արտադրանք ունեցող երկրի ձևավորման գաղափարը։ Երկրի արտահանման քաղաքականության մեջ ինչպիսի՞ տեղ պետք է զբաղեցնի հանքահումքային արդյունաբերությունը և օգտակար հանածոների արդյունահանումը։

Այս փաստաթղթում որևէ կերպ չի բացահայտվում օտարերկրյա ներդրումների նշանակությունը՝ տնտեսական աճի և երկրի զարգացման տեսանկյունից։ Հաշվի առնելով առկա իրողությունները, դրանք դեռևս շարունակելու են մնալ ֆինանսական ռեսուրսների առավել իրական աղբյուրներից մեկը։

Ազգային անվտանգության և զարգացման արդյունավետ տնտեսական մոդելների տեսանկյունից ես ոչինչ չգտա այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ կանոններով է պետությունը շարունակելու ներգրավել արտաքին վարկեր, պետական պարտքի հետ կապված ինչպիսի՞ իրավիճակը կարող է մեզ համար ազգային անվտանգության իրական սպառնալիքներ ստեղծել։ Չէ՞ որ մեծ արտաքին պարտքն ամենից զատ նշանակում է մեծ կախվածություն ազդեցության արտաքին կենտրոններից, ինչպես նաև՝ սուվերեն գործողությունների և որոշումների ընտրության սահմանափակում։

Փաստաթուղթը չի պարունակում նաև դրույթներ այն մասին, թե տնտեսական կայունության և երկրի զարգացումն ապահովելու տեսանկյունից ինչպիսի դեր ունի կամ կարող է ունենալ բանկային ոլորտը: Վստահ եմ, որ արդյունավետ և վստահելի էներգետիկան և բանկային համակարգը մեր ազգային անվտանգության տնտեսական բաղադրիչի ապահովման հիմնական երաշխիքներն են։
Ազգային անվտանգության տեսանկյունից որքանո՞վ է կարևոր աշխարհում մեր երկրի դիրքավորման (բրենդինգի) համար հատուկ ծրագրի պատրաստումն ու իրականացումը՝ երկրի առավել մեծ ճանաչումն ու գրավչությունն ապահովելու համար, ի՞նչը պետք է լինի այդ «բրենդի» հիմնական տարրը:
Արդյոք կարո՞ղ է երկիրը դիտարկել Սփյուռքի մարդկային պոտենցիալի ներգրավման նպատակով երկքաղաքացիություն ունեցող անձանց համար, օրինակ, իշխանության գործադիր մարմիններում` նախարարների և նրանց տեղակալների մակարդակով աշխատանքի անցնելու համար բացառություն մտցնելու հնարավորությունը:

Այն ամենը, ինչ գրված է փաստաթղթում Սփյուռքի վերաբերյալ, բարի ցանկությունների և մաղթանքների մակարդակում է։ Փաստաթղթի հեղինակներին առաջարկում եմ ուշադիր ծանոթանալ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի՝ «Հայերը 2115-ին» վերնագրով զեկույցի հետ, որտեղ բավականին ամբողջական ձևով ուրվագծված են հայության առջև ծառացած գլոբալ մարտահրավերները, այդ թվում՝ Սփյուռքում ազգային ինքնության պահպանման խնդիրները։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը երազել դառնալ էներգետիկայի ոլորտում տրանզիտային երկիր՝ սկսած դեպի երրորդ երկրներ արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման էական ընդլայնումից մինչև Իրանից գազի տարանցում։ Փաստաթղթում նշվում է նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու ձգտման մասին, բայց ոչինչ չի նշվում գործող կայանի հետ կապված պլանների մասին: Կարծում եմ՝ սկզբունքայնորեն կարևոր է ընդգծել, որ ազգային անվտանգության և էներգետիկ կայունության ապահովման տեսանկյունից կառավարությունը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի շարունակի գործող էներգաբլոկի շահագործումը, քանի դեռ դա տեխնիկապես և տեխնոլոգիապես հնարավոր է՝ զուգահեռաբար ստեղծելով նոր հզորություններ։

Կարելի էր նաև ընդգծել երկրի մի շարք ռազմավարական նպատակներ, օրինակ․

- Հայաստանը պետք է լինի թրաֆիքինգի բոլոր տեսակներից ազատ գոտի,

- Հայաստանի քաղաքացու անձնագիրը պետք է բարձր վարկանիշ ունենա, առնվազն՝ ներառվի աշխարհի 50 լավագույնների շարքում։

- Հայաստանը պետք է լինի արտերկրի այցելուների համար անվտանգության առումով աշխարհի երկրների առաջին տասնյակում։

Խնդիրներն ու թեմաները, մոտեցումներն ու լուծումները, որոնք ներկայացված են «Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող փաստաթղթում, պետք է մշակվեն և ներկայացվեն հնարավորինս լիարժեք և որակյալ ձևով: Նման փաստաթղթի ստեղծումը չպետք է ինքնանպատակ լինի կամ արտացոլի դրա մշակողների՝ սեփական գոյությունն արդարացնելու ցանկությունը: Առավել ևս նման փաստաթուղթը չի կարող դառնալ աշխատանքային պլանի կատարման արդյունք:

Հիշեք. փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրելու են, առավելապես՝ Հայաստանից դուրս, դրանով պատկերացում է ձևավորվելու Հայաստանի այսօրվա իշխանության որակի և բնույթի մասին։

Հոդվածը պատրաստ էր հրապարակման դեռևս մեկ շաբաթ առաջ, սակայն ռազմական գործողություններով պայմանավորված՝ հրապարակումը հետաձգվեց։ Հասկանալով, որ դեռևս մեր ուշադրությունը հիմնականում սահմանին է, այնուամենայնիվ որոշեցի հրապարակել այն, քանի որ թեման ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը։ Ցավակցում եմ մեր զոհված տղաների հարազատներին և առողջություն մաղթում վիրավորներին։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:57 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել
18:15 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է.պաշտպանը վստահեցնում է՝ կներկայացվեն փաստեր, որոնք «իրավաբանական ինֆարկտի» կհասցնեն քննիչին և դատախազին
10:16 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍԳիտակցված «լոքդաունի» փոխարեն՝ գիտակից կառավարություն. Արմեն Գևորգյան
12:57 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գեւորգյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
11:32 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գեւորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է․հայտարարություն
17:47 11/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Ալեքսանյան
16:16 11/06/2020  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին
17:07 02/06/2020  |  ՎերլուծություններՄենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան
18:28 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը
13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]